Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱
  • ՎՊ:5Ս

Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքները կարելի է ձևակերպել հետևյալ 5 սյուների միջոցով։

Վիքիպեդիան հանրագիտարան է, որը ներառում է տարրեր ընդհանուր և մասնագիտական հանրագիտարաններից, ալմանախներից, և աշխարհագրական բառարաններից։ Պարունակությունը պետք է լինի վավերական՝ հաստատվի վստահելի աղբյուրներով։ Մեր խմբագիրների անձնական փորձը, մեկնաբանությունները կամ կարծիքները այստեղ տեղ չունեն։ Վիքիպեդիան արտահայտության բեմ, գովազդային հարթակ, ունայնության մամուլ, անարխիայի կամ ժողովրդավարության գիտափորձ, ամեն տեսակ տեղեկության հավաքածու կամ համացանցային տեղեկագիրք չէ։ Վիքիպեդիան նաև բառարան, պարբերական կամ սկզբնաղբյուների հավաքածու չէ․ այդ տեսակ պարունակությունը կարելի է ներդնել Վիքիմեդիայի քույր նախագծերում։
 
Վիքիպեդիան չեզոք տեսակետ ունի։ Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ունենալ այնպիսի հոդվածներ, որոնք չեն պաշտպանում միայն մեկ տեսակետ։ Երբեմն սա նշանակում է ներկայացնել բազում տեսակետներ․ պետք է ամեն տեսակետ ճշգրտորեն ներկայացնել, ցույց տալ ամեն մեկի համատեքստը և խուսափել որևէ տեսակետ որպես «ճշմարտություն» կամ «ամենալավ տեսակետ» ներկայացնելուց։ Սա նաև նշանակում է հնարավորության դեպքում մեջբերել վավերական, վստահելի աղբյուրներ, հատկապես վիճելի թեմաների դեպքում։ Երբ չեզոքության վերաբերյալ կոնֆլիկտ է առաջանում, մանրամասերը պարտադիր պետք է քննարկել քննարկման էջում և հետևել վիճարկման որոշմանը։
 
Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ նախագիծ է․ յուրաքանչյուր մարդ կարող է խմբագրել, օգտագործել ու տարածել։ Հարգե՛ք հեղինակային իրավունքի կանոնները։ Քանի որ Ձեր բոլոր ներդրումները հասարակության ազատ արտոնագրի տակ են, ոչ մի խմբագիր որևէ հոդվածի տերը չէ. Ձեր բոլոր ներդրումները կարող են և կարելի է անգթաբար խմբագրել և վերաբաժանել։
 
Վիքիպեդիայի մասնակիցները պարտավոր են հարգել միմյանց։ Հարգե՛ք մյուս խմբագիրներին՝ նույնիսկ տարաձայնությունների դեպքում։ Եղե՛ք քաղաքավարի։ Խուսափե՛ք խմբագրական պատերազմներից, անձնական հարձակումներից և ընդհանրացումներից: Համաձայնություն գտեք, խուսափե՛ք խմբագրման վեճերից, հետևե՛ք առավելագույն երեք ետշրջման կանոնին և հիշեք, որ Հայերեն Վիքիպեդիայում կա 313 865 հոդված, որոնց վրա կարիք կա աշխատելու և տարաձայնությունները քննարկելու։ Բարյացակամությամբ գործեք, երբեք Վիքիպեդիան մի պառակտեք Ձեր իրավացիությունը ապացուցելու համար, իսկ ուրիշների կողմից՝ բարյացակամություն ենթադրեք։ Այլ վիքիպեդիացինների հանդեպ եղե՛ք բաց և ջերմ։
 
Վիքիպեդիան անփոփոխ կանոններ չունի՝ բացի այստեղ ներկայացված հինգ ընդհանուր սկզբունքներից։ Հոդվածները թարմացնելու հարցում եղե՛ք համարձակ և մի՛ մտահոգվեք սխալներ անելու առումով։ Ձեր ջանքերը կարիք չկա, որ կատարյալ լինեն, որովհետև Ձեր բոլոր հնարավոր վրիպումներն ուղղելի են։

Տես նաև

խմբագրել