Օգյուստ Քլեզինգեր
Օգյուստ Քլեզինգեր (անգլ.՝ Auguste Clésinger) (հոկտեմբերի 22, 1814[1], Բեզանսոն - հունվարի 5, 1883[2], Փարիզ, Ֆրանսիա), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ։
Օգյուստ Քլեզինգեր ֆր.՝ Auguste Clésinger | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1814[1] |
Ծննդավայր | Բեզանսոն |
Մահացել է | հունվարի 5, 1883[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Clésinger-Gourmont |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Femme piquée par un serpent by Auguste Clésinger?, Leda and the swan? և Frédéric Chopin's tomb? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Auguste Clésinger Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕգյուստ Քլեզինգերը ծնվել է Ֆրանսիայի Դու դեպարտամենտի և Ֆրանշ-Կոնտե տարածաշրջանի վարչական կենտրոնի Բեզանսոն քաղաքում։ Նրա հայրը ՝ Ջորջ-Ֆիլիպը, քանդակագործ էր, ումից նա արվեստի առաջին դասերն է ստացել։ Օգյուստի աշխատանքը՝ Ժյուլ դե Վալդահոն վիկոնտի կիսանդրին , առաջին անգամ ցուցադրվել է 1843 թվականին Փարիզյան սալոնում, իսկ վերջին անգամ 1864 թվականին։
1847 թվականին Քլեզինգերը մի քանդակ է ստեղծում Օձի խայթած կինը, որի մեծ սենսացիա է առաջացնում։ Այդ քանդակի բնորդուհին է եղել ֆրանսիացի նկարչուհի, մոդել, գրական սալոնի տիրուհի Ապոլոնիա Սաբատյեն, ով մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել Հյուգոյի, Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովի, Թեոֆիլ Գոթիեի, Գյուստավ Ֆլոբերի, Ալեքսանդր Դյումայի, Էդմոն Գոնկյուրի, (նա Ապոլոնիային Նախագահ մականունն է տվել, որը հետագայում տարածվել է այդ շրջանում), Էկտոր Բեռլիոզի, Էդուարդ Մանեի, Գյուստավ Դորեի, Շառլ Բոդլերի և այլոց հետ, ովքեր հաճախ էին լինում նրա սալոնում։ Քանդակի գեղեցկությունը հատկապես բարձր է գնահատել Թեոֆիլ Գոթիեն։
1847 թվականին նա ամուսնացել է ֆրանսիացի գրող Ժորժ Սանդի դստեր ՝ Սոլանժ Դյուդեվանի հետ։ Երկու տարի անց, 1849 թվականին ամուսնական զույգն աղջիկ է ունեցել։ Նրանց ամուսնությունը կարճատև է եղել։ 1855 թվականին ամուսնալուծությունից կարճ ժամանակ անց մահանում է նրանց դուստրը՝ Ժաննան։
Քանդակագործը մահացել է 1883 թվականի հունվարի 5-ին։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրել- Պատվավոր Լեգեոնի ասպետական խաչ շքանշան, 1849 թվական
- Պատվավոր Լեգեոնի շքանշան ՝ սպայի կոչում, 1864 թվական
Ստեղծագործական ժառանգություն
խմբագրելՕգյուստի քանդակներից են նաև հրեական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի Էլիզա Ռաշելի կիսանդրին և Լուիզա Սավոյացու քանդակը (1851 թ.), որը տեղադրված է Լյուքսեմբուրգյան այգում։
Ֆրեդերիկ Շոպենի մահից հետո, 1849 թվականի հոկտեմբերին 17-ին քանդակագործը հանել է կոմպոզիտորի մահվան դիմակն ու ձախ ձեռքի պատճենը։ Մեկ տարի անց, 1850 թվականին Պեր Լաշեզի գերեզմանատանը գտնվող Շոպենի գերեզմանաքարի վրա Քլեզինգերը կերտում է պեոզիայի և երաժշտության մուսա Եվտերպեի քանդակը։
Պատկերասրահ
խմբագրել-
Տառապանքների ուղին
-
Ողբ
-
Արտաշիրմում
-
Քրիստոսի հարությունը
-
Լուիզա Սավոյացի, Լյուքսեմբուրգյան այգի
-
Սալոմե և Հերովդիան
-
Օձի խայթած կինը
-
Շոպենի ձախ ձեռքի պատճենը
-
Շոպեի մահվան դիմակը
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստ Քլեզինգեր» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Pingeot A. Clésinger, (Jean-Baptiste) Auguste // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T018144