Օլաֆ Շոլց (գերմ.՝ Olaf Scholz, հունիսի 14, 1958(1958-06-14)[1][2][3], Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական և պետական գործիչ, 2021 թվականի դեկտեմբերի 8-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը։ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ[8]։

Օլաֆ Շոլց
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Համբուրգի համալսարան (1985)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք անկրոնություն
Ծննդյան օր հունիսի 14, 1958(1958-06-14)[1][2][3] (66 տարեկան)
Ծննդավայր Օսնաբրյուկ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն  Գերմանիա
Հայր Gerhard Scholz?
Մայր Christel Scholz?
Ամուսին Britta Ernst?
 
Կայք՝ olaf-scholz.spd.de
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

2011-2018 թվականներին եղել է Համբուրգի բուրգոմիստր, 2018-2021 թվականներին՝ Գերմանիայի փոխկանցլեր և Գերմանիայի ֆինանսների նախարար։

Կենսագրություն

խմբագրել
 
Շոլցը 1984 թվականին

Շոլցը ծնվել է 1958 թվականի հունիսի 14-ին, Օսնաբրյուկում, Ստորին Սաքսոնիայում՝ տեքստիլ աշխատողի ընտանիքում[9]։

Շոլցը ՍԴՀԿ-ին անդամակցել է 1975 թվականին՝ լինելով ավագ դպրոցի աշակերտ, որտեղ նա դարձել է Jusos-ի (երիտասարդ սոցիալիստների), ՍԴՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ։ 1982 թվականից մինչև 1988 թվականը նա եղել է Jusos-ի դաշնային նախագահի տեղակալ, 1987 թվականից մինչև 1989 թվականը եղել է նաև Սոցիալիստական երիտասարդության միջազգային միության փոխնախագահ։ Jusos-ում աշխատելիս նա աջակցում էր Freudenberger Kreis-ին (Jusos համալսարանական խմբերի Stamokap թևը), ինչպես նաև SPW ամսագրին և հոդվածներում քարոզում էր «կապիտալիստական տնտեսության հաղթահարումը»։

1985 թվականին ավարտել է Համբուրգի համալսարանը։ Աշխատանքային իրավունքի մասնագետ է։

Հաղորդումներ Ֆրից Շոլցի հետ ազգակցական կապի մասին

խմբագրել

2022 թվականի մարտին, Ուկրաինայի վրա ներխուժման սկսվելուց հետո, Ռունետում սկսեցին տարածվել այն պնդումը, թե Շոլցի պապը ՍՍ-ի գեներալ է եղել և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կազմակերպել էր հրեաների մահապատիժները Լեհաստանում և Ուկրաինական ԽՍՀ-ում։ Այս հայտարարությունը հաճախ ուղեկցվում էր Ֆրից Շուլցի լուսանկարով։ Ընդ որում, DPA-ի տվյալներով՝ Օլաֆ Շոլցի պապն ապրել է Համբուրգում, որտեղ աշխատել է որպես երկաթուղային ծառայող, իսկ Ֆրից Շուլցը ապրել է Ավստրիայում[10]։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1994-2000 թվականներին եղել է ՍԴՀԿ-ի ալտոնի շրջանային ասոցիացիայի նախագահ և Համբուրգում ՍԴՀԿ-ի նախագահ՝ 2000-2004 թվականներին։ Եղել է կուսակցության գործադիր տնօրեն (2001 թվականից մինչև 2019 թվականը) և գլխավոր քարտուղար (2002 թվականից մինչև 2004 թվականը)։ 2001-2019 թվականներին եղել է ՍԴՀԿ գործադիր մարմնի անդամ տարբեր պաշտոններում, եղել է կուսակցության դաշնային նախագահի տեղակալ՝ 2009-2019 թվականներին։ Այն բանից հետո, երբ նա պարտություն է կրել ՍԴՀԿ-ի նախագահի ընտրություններում, նա այլևս չի առաջադրվել դաշնային նախագահի տեղակալի պաշտոնում։

Շոլցը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր է եղել 1998 թվականից մինչև 2001 թվականը և 2002 թվականից մինչև 2011 թվականի մարտի 10-ը։ 2005 թվականի հոկտեմբերի 13-ին նա ընտրվեց ՍԴՀԿ խորհրդարանական խմբի առաջին խորհրդարանական կառավարիչ տնօրեն։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր մինչև 2007 թվականի նոյեմբերի 21-ին աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարի պաշտոնում նշանակվելը։ Բացի այդ, քանի դեռ նա կառավարության անդամ չի դարձել, Շոլցը Բունդեսթագի խորհրդարանական վերահսկիչ կոմիտեի անդամ էր, որը հետևում էր հատուկ ծառայությունների աշխատանքին։ 2009 թվականի հոկտեմբերի 22-ին ՍԴՀԿ խմբակցությունը նրան ընտրել էր իր 9 տեղակալներից մեկը։ Շոլցն այդ պաշտոնը Բունդեսթագի մանդատի հետ լքել էր 2011 թվականի մարտի 10-ին, այն բանից հետո, երբ նա Համբուրգի առաջին բուրգոմիստն էր ընտրվել երեք օր առաջ։

2007 թվականի նոյեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր զբաղեցրել է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի նախարարի պաշտոնը։

2009 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2018 թվականի մարտի 24-ը կրկին Համբուրգում զբաղեցրել է ՍԴՀԿ կազմակերպության նախագահի պաշտոնը։ 2009-2011 թվականներին եղել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ։

Լինելով Համբուրգում ՍԴՀԿ տարածաշրջանային բաժանմունքի նախագահ 2011 թվականի փետրվարի 20-ին հաղթել է տարածաշրջանային ընտրությունները և դարձել Համբուրգի բուրգոմիստր։

ՍԴՀԿ-ի նախագահությունը և վարչությունը 2018 թվականի փետրվարի 13-ին Օլաֆ Շոլցին նշանակել են կուսակցության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[11]։

2018 թվականի մարտի 13-ին Շոլցը հրաժարական տվեց Համբուրգի բուրգոմիստրի պաշտոնից։ 2018 թվականի մարտի 14-ից Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությունում եղել է փոխկանցլեր և ֆինանսների նախարար։

Մարտին Շուլցի հրաժարականից հետո՝ 2018 թվականի փետրվարի 13-ին, Շոլցը դարձավ ՍԴՀԿ նախագահի պաշտոնակատար։ Միևնույն ժամանակ, որպես հերթական իրավահաջորդ նախագահության կողմից առաջադրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրեա Նալեսը։ Կուսակցության նախագահի պաշտոնակատարի անհապաղ նշանակման դեմ իրավական և քաղաքական առարկություններ են եղել։ Շոլցի կողմից ՍԴՀԿ նախագահի պարտականությունների կատարումն ավարտվել է կուսակցության ղեկավարի՝ 2018 թվականի ապրիլի 22-ի ընտրությամբ։

 
Շոլցը 2021 թվականի օգոստոսին

2020 թվականի օգոստոսի 10-ին ՍԴՀԿ-ի նախագահներ Զասկիի Էսկինի և Նորբերտ Վալտեր-Բորյանսի առաջարկով Շոլցը բունդեսքանցլերի թեկնածու էր առաջադրվել 2021 թվականի դաշնային ընտրություններում։ Այդ ժամանակ նա ՍԴՀԿ-ի ամենահայտնի քաղաքական գործիչն էր հարցումների ժամանակ, սակայն վեճեր էր առաջացնում կուսակցության ձախ թևի շրջանում։ 2021 թվականի մայիսի 9-ին կայացած կուսակցական համագումարի արդյունքներով Շոլցը ձայների 96,2 տոկոսով հաստատվել է դաշնային կանցլերի պաշտոնի թեկնածու։

2021 թվականի հոկտեմբերի 30-ին Շոլցը կրկին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։

Դաշնային կանցլեր (2021 թվականից)

խմբագրել

2021 թվականի դեկտեմբերի 8-ին Շոլցը ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր՝ հավաքելով 395 ձայն[12]։

Շոլցը Գերմանիայի պատմության մեջ երկրորդ կանցլերն է դարձել Գերհարդ Շրյոդերից հետո, որը երդման ժամանակ Աստծուն չի հիշատակել[13]։ Երդումից հետո իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսել է Փարիզ-Բրյուսել-Վարշավա «ավանդական երդմնակալության» երթուղով[14]։

Ընտանիք

խմբագրել

1998 թվականից ամուսնացած է ԳՍԴԿ-ի քաղաքական գործիչ, Բրանդենբուրգի կրթության, երիտասարդության և սպորտի նախարար Բրիտա Էրնստի հետ (ծնված 1961 թվականին)[15]։ Երեխաներ չունեն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #139130810 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177688/olaf-scholz/
  6. https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
  7. https://www.atlanticcouncil.org/events/flagship-event/global-citizen-awards/previous-gca-recipients/
  8. «Olaf Scholz». Бундестаг (գերմաներեն).
  9. «Who is Olaf Scholz?». New Statesman (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  10. Анастасия Чернавская, Илья Бер (2022 թ․ ապրիլի 19). «Правда ли, что канцлер Германии Шольц — внук бывшего группенфюрера СС?». Проверено.Медиа (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 5-ին.
  11. Олаф Шольц будет руководить немецкими социал-демократами до съезда партии. // Deutsche Welle.
  12. «Шольца избрали новым канцлером ФРГ». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Шольц стал вторым канцлером, который на присяге не упомянул Бога
  14. Шольц нанес первые зарубежные визиты в Париж, Брюссель и Варшаву
  15. «Vizekanzler ist Neu-Potsdamer». maz-online.de.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլաֆ Շոլց» հոդվածին։