Օձակիր (լատին․՝ Ophiuchus), հասարակածային հսկա համաստեղություններից է։ Նրա խորհրդանիշն է Ophiuchus։ Այն գտնվում է Վահագն համաստեղությունից դեպի հարավ։ Օձակրի ամենապայծառ աստղն է Ռաս Ալհագեն, որի աստղային մեծությունը հավասար է 2,08։ Հենց այս համաստեղության մեջ բռնկվեց մեր գալակտիկայի վերջին գերնոր աստղը, ինչը նշել է Յ. Կեպլերը 1604 թվին։

Օձակիր
Համաստեղություն
Լատիներեն անվանումOphiuchus
ՀապավումOph
Խորհրդանիշօձակիրը
Հակում-30°-ից առ +14°20'
Մակերես948 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր10
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
62
Ճանաչված
մոլորակներով աստղեր
7
Պայծառ աստղեր13
Մոտակա աստղեր3
Ամենապայծառ աստղα Oph (Ռաս Ալհագե) (2.08մ)
Ամենամոտիկ աստղԲերնարդի աստղ (5.98 լտ)
Ասուպային հոսքերՕձակրի ասուպային հոսք

— Հյուսիսային Մայիսյան ասուպային հոսք — Հարավային մայիսյան ասուպային հոսք

Թետա Օձակրի ասուպային հոսք
Հարևան
համաստեղությունները
Վանագն
Օձ
Կշեռք
Կարիճ
Աղեղնավոր
Արծիվ
Տեսանելի է +80° և −80°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է հուլիս ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Նրա մեջ ոչ քիչ հետաքրքիր առարկաներ կան. RS Օձակրի կրկնակի նորը (բռնկվել է 1898, 1933, 1958, 1967, 1985 և 2006 թվականներին)։ Բերնարդի աստղը հայտնի կարմիր թզուկ է, որի փոքր հեռավորությունն Արեգակից (5,98 լ.տ.) դարձնում է նրան α Կենտավրոսի համակարգից երկրորդը, իսկ բավականին բարձր շարժման արագությունը, փոքր հեռավորության հետ միասին առած, թույլ է տալիս նրան երկնակամարի վրա ամենաարագ աստղ լինել (10,3″/տարի)։ Այդ համաստեղության մեջ կան մեծ քանակի գնդաձև աստղակույտեր (М9, М10, М12, М14, М19 և М62), ինչպես նաև մութ միգամածություններ, ինչպիսին է S-միգամածությունը (B 72) և B 78։ Կրկնակի աստղային համակարգեր Օձակրի 70 և Օձակրի 36։

Դիտումներ

խմբագրել

Թեև Օձակիրը կենդանակերպի համաստեղություն չէ, Արեգակն անցնում է նրա մեջ նոյեմբերի 30-ից մինչ դեկտեմբերի 17[1]։ Դիտելու համար ամենալավ պայմանները հունիսին են։

Պատմություն

խմբագրել

Հին համաստեղություն է։ Գոյություն ունի Կլավդիոս Պտղոմեոսի «Megale syntaxis» աշխատանքի մեջ։ Հունական առասպելը կապում է Օձակրին Ասկլեպիոսի հետ՝ բժշկության աստվածի, Ապոլլոնի և Կորոնիս հավերժահարսի որդու։ Սպանելով կնոջը դավաճանության պատճառով, Ապոլլոնը նորածին Ասկլեպիոսին դաստիարակության համար տվեց իմաստուն Խիրոն կենտավրոսին՝ բժշկության գիտակին։ Մեծացած Ասկլեպիոսը եկավ հանդուգն մտքին՝ հարություն տալ մեռելներին, ինչի պատճառով կատաղած Զևսը շանթահարեց նրան և տեղավորեց երկնակամարի վրա։ Արատոսը միացրեց Օձակիրն ու Օձը, որին նա բռնած ուներ, այժմ դա ինքնուրույն Օձ համաստեղություն է, որը եզակի է նրանով, որը կազմված է երկու մասերից, բաժանված Օձակիր համաստեղությամբ։

Օձակիրը որպես համաստեղության նոր նշան

խմբագրել

2016 թ․ Սեպտեմբերից ՆԱՍԱ-ի գիտնականները որոշել են Օձակիրը ներառել համաստեղության նշանների ցանկում՝ որպես 13-րդ նշան։

Օձակիր՝ 30.11-18.12։

ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել