Օսմանիեի գավառակ
Օսմանիե, գավառակ Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Օսմանիե գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Օսմանիե | |
Վարչական տարածք | Կիլիկիա |
Վիլայեթ | Ադանայի վիլայեթ |
Գավառ | Ջեբելբերեքեթի գավառ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | օսմանիեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում էր Ադանա քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Ջահան (Պիրամոս) գետի ավազանում։
Տարածքը դաշտային է, օդը՝ չոր և առողջարար։
Բնակչություն
խմբագրելXIX դարի վերջին գավառակն ուներ 7370 բնակիչ։ 1909 թվականի ջարդերից առաջ գավառակն ուներ 1000 տուն, որից 700-ը՝ հայկական։ Ջարդին զոհ գնաց 900 հայ։ 1913 թվականին ուներ 9832 հայ բնակիչ, որոնց մեծամասնությունը թուրքերի ձեռքով կոտորվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը բրնձի մշակությունն էր։
Վարչական բաժանում
խմբագրելXIX դարի վերջին գավառակն ուներ 35 գյուղ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 487