Օտա Բենգա
Օտա Բենգա (անգլ.՝ Ota Benga, մոտ 1883[1], Կասաի, Կոնգոյի ազատ պետություն և Իտուրիի խոնավ անտառներ, Կոնգոյի ազատ պետություն[2] - մարտի 20, 1916[3], Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5]), Բելգիական Կոնգոյի պիգմեյ մբուտի ցեղից, որը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ուրիշ աֆրիկացի բնիկների հետ տեղափոխվել է ԱՄՆ և օգտագործվել որպես «կենդանի ցուցադրանմուշ» 1904 թվականին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում անցկացրած Համաշխարհային ցուցահանդեսին մարդաբանական ցուցադրությունում։ 1906 թվականին Օտա Բենգային տեղափոխել են Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգու տարածքում գտնվող «մարդկային կենդանաբանական այգի» բաժին և օգտագործել որպես ցուցանմուշ։
Օտա Բենգա | |
---|---|
Ծնվել է | մոտ 1883[1] |
Ծննդավայր | Կասաի, Կոնգոյի ազատ պետություն կամ Իտուրիի խոնավ անտառներ, Կոնգոյի ազատ պետություն[2] |
Մահացել է | մարտի 20, 1916[3] |
Մահվան վայր | Լինչբերգ, Վիրջինիա, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Լինչբերգ |
Ազգություն | Mbuti people? |
Մասնագիտություն | sideshow performer և ցուցանմուշ |
Ota Benga Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕտա Բենգան ծնվել է մոտավորապես 1883 թվականին գաղութացված Կոնգոյում։ Նա պիգմեյ էր մբուտի ցեղից։ Նրան Կոնգոյում ստրկավաճառների ձեռքից ազատել է Սեմյուել Ֆիլիփս Վեռները և տեղափոխել Միացյալ Նահանգների Միսսուրի նահանգ։ Բենգան ապրել է Նյու Յորքի Բրոնքսի կենդանաբանական այգում՝ կապիկների ազատավանդակի տարածքում նրանց հետ և օգտագործվել որպես ցուցանմուշ։ Օտա Բենգան պահվել է կապիկների ազատավանդակում, որպեսզի մարդիկ տեսնեն էվոլյուցիայի երևույթը. իբր ինչպես է Օտան գտնվում էվոլյուցիայի վաղ փուլում։
Աֆրոամերիկացի խմբագիրները Ամերիկայի ամբողջ տարածքում անցկացրել են բողոքի ուժեղ ակցիաներ ընդդեմ երկրի կառավարության, որպեսզի Օտա Բենգային դուրս հանեն կենդանաբանական այգուց։ Սևամորթների եկեղեցու ներկայացուցիչ դոկտոր Մակարթուրը դիմել է Նյու Յորքի քաղաքապետին՝ խնդրելով, որ Բենգային ազատ արձակեն։ Արդյունքում քաղաքապետն ազատություն է շնորհել Օտա Բենգային։ Դրանից հետո Օտային տեղափոխել են Վիրջինիա նահանգ, որտեղ սկսել են զբաղվել նրա ատամներն ուղղելով, քանի որ Կոնգոյում դրանք ձևափոխել էին հատուկ ծիսակարգերի ժամանակ։ Արդյունքում ատամնաշարը կարգավորվել է, որպեսզի Բենգան դառնա հասարակության լիիրավ ներկայացուցիչ։ Բենգան սկսել է անգլերեն սովորել և աշխատանքի է անցնել։
Մի քանի տարի հետո սանձազերծվել է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում արգելվել է օվկիանոսային երթևեկությունը, և Օտա Բենգան այդ փաստից ընկել է խիստ դեպրեսիայի մեջ, քանի որ չէր կարողանալու վերադառնալ հայրենիք։
1916 թվականին, երեսուներկու տարեկանում, Օտա Բենգան ինքնասպանություն է գործել[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.mediaite.com/tv/neil-degrasse-tyson-gets-his-own-late-night-talk-show/
- ↑ 2,0 2,1 2,2 BlackPast.org — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://muse.jhu.edu/journals/research_in_african_literatures/v039/39.2.lawal.pdf
- ↑ 5,0 5,1 5,2 http://muse.jhu.edu/journals/research_in_african_literatures/v039/39.2.lawal.html
- ↑ Evanzz, Karl (1999). The Messenger: The rise and fall of Elijah Muhammad. New York: Pantheon Books. ISBN 067944260.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)
Գրականություն
խմբագրել- Adams, Rachel (2001). Sideshow U.S.A: Freaks and the American Cultural Imagination. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-00539-9.
- Bradford, Phillips Verner; Blume, Harvey (1992). Ota Benga: The Pygmy in the Zoo. New York: St. Martins Press. ISBN 0-312-08276-2.
- McCray, Carrie Allen (2012). Kevin Simmonds (ed.). Ota Benga under My Mother's Roof. Columbia: University of South Carolina Press. ISBN 978-1-61117-085-6.
- Newkirk, Pamela (2015). Spectacle: The Astonishing Life of Ota Benga. New York: Amistad. ISBN 978-0-06-220100-3.
- Parezo, Nancy J.; Fowler, Don D. (2007). Anthropology Goes to the Fair: The 1904 Louisiana Purchase Exposition. Lincoln, Nebraska: University of Nebraska Press. ISBN 0-8032-3759-6.
- Smith, Ken (1998). Raw Deal: Horrible and Ironic Stories of Forgotten Americans. New York: Blast Books. ISBN 0-922233-20-9.
- Spiro, Jonathan Peter (2008). Defending the Master Race: Conservation, Eugenics, and the Legacy of Madison Grant. Burlington, VT: University of Vermont Press. էջեր 43–51. ISBN 978-1-58465-715-6.
- Weaver, Jace (2003). «When the Demons Came: (Retro)Spectacle among the Savages». In Karl Kroeber; Clifton B. Kroeber (ed.). Ishi in Three Centuries. Lincoln: University of Nebraska Press. էջեր 35–47. ISBN 0-8032-2757-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- "From the Belgian Congo to the Bronx Zoo", September 8, 2006, National Public Radio
- Ota Benga Folk Opera Արխիվացված 2016-03-25 Wayback Machine, 2010 recording of a suite of songs based on the life of Ota Benga and the history of Congo
- Cecil Adams answer to "Are Pygmies really human?" Արխիվացված 2008-05-13 Wayback Machine, The Straight Dope, February 20, 2004, discusses history of Ota Benga
- Ota Benga Alliance for Peace, Healing and Dignity Արխիվացված 2021-04-13 Wayback Machine, Official Website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտա Բենգա» հոդվածին։ |