Ֆարահ Զեյնեփ Աբդուլահ
Ֆարահ Զեյնեփ Աբդուլահ (թուրքերեն՝ Farah Zeynep Abdullah, օգոստոսի 17, 1989[1][2], Ստամբուլ, Թուրքիա[2]), թատրոնի և կինոյի թուրք դերասանուհի։
Ֆարահ Զեյնեփ Աբդուլահ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1989[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[2] |
Կրթություն | Claires Court Schools? |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
fzaofficial.com | |
Կենսագրություն
խմբագրելՖարահը ծնվել է օգոստոսի 17-ին 1989 թվականին, Բեշիկթաշում, Ստամբուլ, Թուրքիա։ Արաբերենից թարգմանած նրա անունը նշանակում է «երջանկություն»։ Ֆարահի հայրը` Օման Աբդուլահը Իրանի թուրքմեն է, իսկ մայրը թուրք է և զբաղվում է տնային տնտեսությամբ։ Ֆարահը սովորել է Ստամբուլի «Սեն Միշել» ֆրանսիական լիցեյում (մասնավոր դպրոց), իսկ միջնակարգ կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում։ Ֆարահն ազատ տիրապետում է թուրքերենին, ֆրանսերենին և անգլերենին։ Դպրոցական տարիներին Ֆարահն ակտիվորեն մասնակցել է դպրոցական տարբեր բեմադրությունների և դրանցից մեկի համար ստացել է «դպրոցի լավագույն դերասանուհի» տիտղոսը։
Կարիերա
խմբագրելՖարահը ֆիլմերում սկսել է նկարահանվել 2010 թվականից։ Նա իր դեբյուտային դերը խաղաց «Անգին ժամանակ» հեռուստասերիալում։ Հաջորդ հեռուստասերիալը, որտեղ նա խաղաց Մեդեհիի դերը «Թիթեռի երազը» սերիալն էր։ 2014 թվականին Ֆարահը նկարահանվեց ռուս արիստոկրատուհի Շուրայի դերը Կուրտ Սեիտ և Ալեքսանդրա հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը դարձավ հայտնի թուրք դերասան Քվանչ Տատլըտուղը։ Այս դերը Ֆարահին հռչակ բերեց արդեն Թուրքիայի սահմաններից դուրս։ Այնուհետև նա ստացավ դերեր արդեն «Հիշեցրու, եթե կմոռանամ» սերիալում և «Էյլուլ` փոքրիկ պատուհասը» ֆիլմում։
Այնպիսի դերերի համար, ինչպիսիք են Ֆարահի կերտած դերերը «Անգին ժամանակ», «Թիթեռի երազը», «Հիշեցրու, եթե կմոռանամ», դերասանուհին ստացել է 14 կինոմրցանակ։
Իր ազատ ժամանակը Ֆարահը նվիրում է վոկալի դասերին։
Անձնական կյանք
խմբագրել2014 թվականի կեսերից Ֆարահը հանդիպում է Գյոկխան Տիրյակի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարահ Զեյնեփ Աբդուլահ» հոդվածին։ |