Ջեյմս Ֆենիմոր Կուպեր (անգլ.՝ James Fenimore Cooper; սեպտեմբերի 15, 1789(1789-09-15)[1][2][3][…], Բուրլինգթոն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 14, 1851(1851-09-14)[1][2][3][…], Կուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի վիպասան, արկածային գրականության դասական գրող։ Նրա բազմաթիվ վեպերից հայերեն են թարգմանվել «Լրտեսը» (1821, The Spy։ A Tale of the Neutral Ground)[8], «Վերջին մոհիկանը» (1826, The Last of the Mohicans)[9], «Գազանորսը»[10]։

Ջեյմս Ֆենիմոր Կուպեր
James Fenimore Cooper
Ծննդյան անունՋեյմս Ֆենիմոր Կուպեր
Ծնվել էսեպտեմբերի 15, 1789(1789-09-15)[1][2][3][…]
ԾննդավայրԲուրլինգթոն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1851(1851-09-14)[1][2][3][…] (61 տարեկան)
Վախճանի վայրԿուպերսթաուն, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանChrist Churchyard[6]
Մասնագիտությունգրող, սպա, վիպասան, մանկագիր և կենսագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան
Ստեղծագործական շրջան1820-1851
Ժանրեր"Արկածային"
Ուշագրավ աշխատանքներ"Կաշվե Գուլպա",
ԱմուսինSusan Augusta Delancey?
ԶավակներՍյուզան Ֆենիմոր Կուպեր, Paul Fenimore Cooper?[7] և Charlotte Fenimore Cooper?
 James Fenimore Cooper Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆենիմորի ծննդից անմիջապես հետո նրա հայրը՝ դատավոր Ուիլիամ Կուպերը, (անգլ.՝ William Cooper)՝ բավականին հարուստ հողատեր, տեղափոխվեց Նյու-Յորք նահանգ և այնտեղ հիմնեց Կուպերսթոուն (անգլ.՝ Cooperstown) գյուղը, որը դարձավ ավան։ Ստանալով նախնական կրթություն՝ Կուպերը մեկնեց Յելի համալսարան, որը չավարտելով՝ մեկնեց ծովային ծառայության (1806-1811), և նշանակվեց Օնտարիո լճում կառուցվելիք ռազմական նավի շինարարությունում։

Այս հանգամանքին երախտապարտ պիտի լինել Օնտարիո լճի հոյակապ նկարագրությունների համար, որոնք հանդիպում են նրա հանրաճանաչ «Հետախույզը կամ Օնտարիոյի ափերին» վեպում։ 1811 թվականին ամուսնացավ ֆրանսուհի Դելանի հետ, որը սերում էր անկախության համար պատերազմի տարիներին Անգլիային համակրող ընտանիքից. նրա ազդեցությամբ են բացատրվում այն համեմատաբար մեղմ ակնարկները անգլիացիներ և անգլիական կառավարության մասին, որոնք հանդիպում են Կուպերի վաղ շրջանի վեպերում։ Դիպվածը նրան դարձրեց գրող։ Մի անգամ կնոջ համար բարձրաձայն կարդալով ինչ-որ վեպ՝ Կուպերը նկատեց, որ դժվար չէ ավելի լավ գրել։ Կինը բռնեց նրան խոսքի վրա, և որպեսզի պարծենկոտ չերևար, նա մի քանի շաբաթ գրեց իր վեպը՝ «Նախազգություն» (անգլ.՝ Precaution; 1820).

Վեպերը

խմբագրել
 
Մ.Բրեդի. Կուպեր (մոտավ. 1850)
 
ԽՍՀՄ նամականիշ, 1989 թվ.

Ենթադրելով, որ արդեն անգլիական և ամերիկյան հեղինակների միջև սկսված մրցակցությանը անգլիական քննադատությունն իր ստեղծագործությունների հանդեպ անբարեհաճ կգտնվի, Կուպերը չէր գրում իր անունը և իր վեպի գործողությունները տեղափոխեց Անգլիա։ Վերջին հանգամանքը կարող էր միայն վնասել գրքին՝ հայտնաբերելով հեղինակի անգիտությունը անգլիական կյանքին և բերելով անգլիական քննադատության անբարեհաճ վերաբերմունքը։ Կուպերի երկրորդ վեպը, արդեն ամերիկյան կյանքից, դարձավ հայտնի «Լրտես կամ պատմվածք չեզոք տարածքի մասին» («The Spy: A Tale of the Neutral Ground», 1821)՝ ունենալով ահռելի հաջողություն ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում։

Հետո Կուպերը ամերիկյան կյանքից գրեց մի շարք վեպեր՝ («Պիոներներ», 1823, «Վերջին մոհիկանը», 1826, «Տափաստաններ», այլ կերպ՝ «Պրերիաներ», 1827, «Հետքեր հայտնաբերողը», այլ կերպ՝ «Հետախույզը»', 1840, «Վիթերի որսորդը», այլ կերպ՝ «Գազանորս կամ Պատերազմի առաջին կածանը», 1841), որտեղ արտացոլում էր եկվոր-եվրոպացիների միմյանց հետ կռիվները, որոնց մեջ նրանք ներքաշեցին ամերիկյան հնդկացիներին՝ ստիպելով ցեղերին կռվել իրար դեմ։ Այս վեպերի հերոսն է որսորդ Նաթթի (Նաթանայել) Բամպոն, որը հանդես է գալիս տարբեր անուններով (Սրոհունդ, Հետախույզ, Արծվի Աչք, Կաշվե Գուլպա, Երկար Կարաբին)՝ կյանքով լեցուն և համակրելի, որը շուտով դարձավ եվրոպական հասարակության սիրելին։

Վեպերի այս շարքի հաջողությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ անգլիական քննադատությունը ստիպված էր ճանաչել Կուպերի տաղանդը և նրան կոչեց ամերիյան Վալտեր Սքոթ։ 1826 թվականին Կուպերը մեկնեց Եվրոպա, որտեղ անցկացրեց յոթ տարի։ Այս ճանապարհորդության արգասիք եղան մի քանի վեպեր՝ «Բրավո կամ Վենետիկ», «Դահիճը», «Կաստիլիայի Մերսեդեսը», որոնց գործողությունները ծավալվում էին Եվրոպայում։

Պատմելու վարպետությունը և աստիճանաբար ահագնացող նրա հետաքրքրությունը, նկարագրվող բնության պայծառությունը, որոնցից բուրում է Ամերիկայի կուսական անտառների սկզբնական թարմությունը, բնավորությունների նկարագրման ռելիեֆայնություն, որոնք կանգնած են ընթերցողի առջև իբրև կենդանի մարդիկ. սրանք են Կուպերի՝ իբրև վիպագրի առավելությունները։ Գրել է նաև ծովային վեպեր՝ «Նավավար» (1823), «Կարմիր ծովահեն» (1827

Եվրոպայից հետո

խմբագրել

Եվրոպայից վերադառնալուց հետո Կուպերը գրեց «Մոնոկիններ» քաղաքական այլաբանությունը (1835), հինգ հատոր ճամփորդական նոթեր (1836-1838), ամերիկյան կյանքից մի քանի վեպեր («Սաթանսթոու»՝ 1845 և այլն), «Ամերիկյան դեմոկրատը» (The American Democrat, 1838) պամֆլետը։ Բացի այդ գրեց «Ամերիկյան նավատորմի պատմությունը» («History of the United States Navy», 1839). Այս ստեղծագործությունում նկատվող ամբողջական անկողմնակալության միտումը չգոհացրեց ո՛չ նրա հայրենակիցներին, ո՛չ անգլիացիներին. ստեղծված տարակարծությունները թունավորեցին Կուպերի կյանքի վերջին տարիները։ Ֆենիմոր Կուպերը մահացել է 1851 թվականի սեպտեմբերի 14-ին լյարդի ցիրոզից։

 
Կուպերի հուշարձանը Կուպերսթոունում

Ջեյմս Ֆենիմոր Կուպերը Ռուսաստանում

խմբագրել

1840-ական թվականների սկզբին Կուպերի վեպերը բավականին հայտնի էին Ռուսաստանում։ Առաջին թարգմանությունները ռուսերենով կատարել է հայտնի մանկագիր Ա. Օ. Իշիմովայի կողմից։ Առանձնապես ընթերցասեր հասարակության ուշադրությանն արժանացավ «Հայրենի գրություններ» ամսագրում տպագրված «Հետախույզը» (անգլ.՝ The Pathfinder, ռուսերեն թարգմանությունը 1841 թվականին), որի մասին Վ. Գ. Բելինսկին արտահայտվեց, որ սա շեքսպիրյան դրամա է վեպի տեսքով[11]։

Ջեյմս Ֆենիմոր Կուպերի արկածային վեպերը բավականին տարածված էին ԽՍՀՄ-ում, նրանց հեղինակին ավելի շատ ճանաչում էին ավելի հազվադեպ երկրորդ անունով՝ Ֆենիմոր (անգլ.՝ Fenimore)։ Օրինակ «Ֆենիմորի գաղտնիքը» ֆիլմում, 1977 թվականին նկարահանված Յու. Յակովլևի պատմվածքների հիման վրա նկարահանված «Երեք ուրախ հերթափոխ» մանկական հեռուստատեսային կարճ հեռուստանովելում պատմվում է Ֆենիմոր անունով գաղտնի անծանոթի մասին, որը պիոներական ճամբարում երեկոյան հայտնվում էր տղաներին ու պատմում զարմանալի պատմություններ հնդկացիների և այլմոլորակայինների մասին։

Ստեղծագործություններ

խմբագրել
 
Excursion in Italy, 1838
  • 1820 - Նախազգուշություն (Precaution)
  • 1821 - Լրտեսը (The Spy։ A Tale of the Neutral Ground)
  • 1823 - Պիոներներ կամ ակունքներում Սասկուիհանն է (The Pioneers, or The sources of the Susquehanna)
  • 1823 - Կարճ պատմվածքներ (Tales for Fifteen։ or Imagination and Heart)
  • 1823 - Նավավար (The Pilot։ A Tale of the Sea)
  • 1825 - Բոստոնի պաշարումը (Lionel Lincoln, or The leaguer of Boston)
  • 1826 - Վերջին մոհիկանը (The Last of the Mohicans)
  • 1827 - Պրերիան (The Prairie)
  • 1827 - Կարմիր ծովահենը (The Red Rover)
  • 1828 - Ամերիկացիների ազգությունները (Notions of the Americans)
  • 1829 - Վիշ թոն Վիշի դաշտավայր (The wept of Wish-ton-Wish)
  • 1830 - Ծովային կախարդուհին (The Water-Witch։ or the Skimmer of the Seas)
  • 1831 - Բրավո կամ Վենետիկում (The bravo)
  • 1832 - Գեյդենմաուեր կամ Բենետիկոսցիները (The Heidenmauer։ or, The Benedictines, A Legend of the Rhine)
  • 1833 - Դահիճը (The headsman, or The Abbaye des vignerons)
  • 1834 - Նամակ իր հայրենակիցներին (A Letter to His Countrymen)
  • 1835 - Մոնիկիններ (The Monikins)
  • 1836 - Հուշագրություններ (The Eclipse)
  • 1838 - Ամերիկյան դեմոկրատ (The American Democrat։ or Hints on the Social and Civic Relations of the United States of America)
  • 1839 - Պատմություն ամերիկյան նավատորմի մասին (The History of the Navy of the United States of America)
  • 1840 - Հետախույզը կամ Օնտարիոյի ափերին (The Pathfinder, or The inland sea)
  • 1841 - Գազանորսը կամ պատերազմի առաջին արահետը (The Deerslayer։ or The First Warpath)
  • 1842 - Երկու ծովակալներ (The two admirals)
  • 1842 - Թափառող ճրագ (Wing-and-Wing, or Le feu-follet)
  • 1843 - Վայանդոտե (Wyandotté։ or The Hutted Knoll. A Tale)
  • 1843 - Ռիչարդ Դեյլ (Richard Dale)
  • 1844 - Ծովում և ափում (Afloat and Ashore։ or The Adventures of Miles Wallingford. A Sea Tale)
  • 1844 - Մայլզ Ուոլինգֆորդ (Miles Wallingford։ Sequel to Afloat and Ashore)
  • 1845 - Սատանստոու (Satanstoe։ or The Littlepage Manuscripts, a Tale of the Colony) և Հողաչափ(The Chainbearer; or, The Littlepage Manuscripts)
  • 1846 - Կարմրամորթները (The Redskins; or, Indian and Injin։ Being the Conclusion of the Littlepage Manuscripts)
  • 1847 - Խառնարան (The Crater; or, Vulcan’s Peak։ A Tale of the Pacific)
  • 1848 - Բացատ ճանկխոտում (The Oak Openings։ or the Bee-Hunter)
  • 1849 - Ծովային առյուծները (The Sea Lions։ The Lost Sealers)
  • 1850 - Նոր քամահրանքը (The ways of the hour)
  • 1851 - Կարճ պատմվածքներ՝ (The Lake Gun)-ը և (New York։ or The Towns of Manhattan)-ն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dekker G. G. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 jeugdliteratuur.org
  5. 5,0 5,1 5,2 Купер Джеймс Фенимор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Find A Grave — 1996.
  7. Geni(բազմ․) — 2006.
  8. Լրտեսը։ Պատմություն չեզոք տերիտորիայի մասին / Ֆ.Ջ. Կուպեր; Թարգմ. անգլ.՝ Ա. Խաչատրյան; Խմբ.՝ Դ. Հովհաննես; Վերջաբ.՝ Ա. Անիկստ. - Երևան։ Սովետական գրող, 1984. - 447 էջ։
  9. Վերջին մոհիկանը։ [Վեպ] / Ֆ. Կուպեր; Ռուս. թարգմ.՝ Հ. Հայրապետյան; Խմբ.՝ Մ. Բերբերյան; Վերջաբ.՝ Վ. Վայնշտոկ. - Երևան։ Սովետական գրող , 1979. - 380 էջ ;
  10. Գազանորսը։ [Վեպ] ։ Դպր. բարձր տարիքի համար / Ֆ. Կուպեր; Ռուս. թարգմ.՝ Հ. Կնյազյան; Խմբ.՝ Շ. Գրիգորյան. - Երևան։ Հայաստան, 1973. - 580 էջ։
  11. Վ. Գ. Բելինսկի, Ստեղծագործություններ, XII հատոր, էջ 306

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆենիմոր Կուպեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 17