Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթ (անգլ.՝ Philo Taylor Farnsworth, օգոստոսի 19, 1906(1906-08-19)[1][2][3], Beaver, Յուտա, ԱՄՆ - մարտի 11, 1971(1971-03-11)[1][2][3], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար, էլեկտրոնային հեռուստատեսության ռահվիրա[9][10][11][12][13]։

Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթ
անգլ.՝ Philo Taylor Farnsworth
Ծնվել էօգոստոսի 19, 1906(1906-08-19)[1][2][3]
Beaver, Յուտա, ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1971(1971-03-11)[1][2][3] (64 տարեկան)
Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ
բնական մահով
ԳերեզմանProvo City Cemetery
Բնակության վայր(եր)Ninde-Mead-Farnsworth House?[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԴավանանքՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի
Մասնագիտությունգյուտարար
Հաստատություն(ներ)Philco? և ITT Corporation
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն[5]
Ալմա մատերԲրիհեմ Յանգի համալսարան, Rigby High School? և Brigham Young High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Elma G. Farnsworth?[4]
Երեխա(ներ)Philo Taylor Farnsworth III?
ՀայրLewis Edwin Farnsworth?[8]
 Philo Taylor Farnsworth Վիքիպահեստում

Գյուտեր

խմբագրել

Առավել հայտնի է էլեկտրոնային հեռուստատեսության համակարգերից մեկի՝ «դիսեկտորի» գյուտի շնորհիվ։ 1927 թվականի հունվարի 7-ին ԱՄՆ արտոնագրային ծառայությանը հայտ է ներկայացվել Ֆարնսվորթի կողմից ստեղծված էլեկտրոնային հեռուստատեսային համակարգի գրանցման վերաբերյալ։ Նրա գյուտի արդյունքներն էին՝ փոխանցող սարքը, որտեղ պատկերը վերածվում էր էլեկտրոնային ազդանշանի, ստացող խողովակը, որն ապահովում էր նկարի ստացումը, հաղորդիչ և ստացող սարքերի համաժամանակյա աշխատանքի սկզբունքը, ինչպես նաև պայծառության կարգավորման սխեման։ Ներկայում այդ ամենը տասնյակ հայտերի հիմք կարող էին հանդիսանալ։

Այդ ժամանակ արտոնագրային ծառայություն նյութեր էին ներկայացվել, որոնք հիմնավորում էին Վ. Զվոռիկինի կողմից ստեղծված հեռուստատեսային փոխանցող սարքի հեղինակային իրավունքները։ Այն ցուցադրվել էր դեռևս 1923 թվականին, սակայն այդ ժամանակ մեծ տպավորություն չէր ստեղծել։ 1927 թվականին Զվոռիկինը մշակել է ամբողջ հեռուստատեսային համակարգի նախագիծը։ Չնայած նրան, որ այդ ընդունող սարքի մեջ օգտագործված էր պատկերի ստացման ոչ այնքան կատարյալ մեխանիկական մեթոդ, այնուամենայնիվ Ֆարնսվորթին լուրջ պայքար էր սպասվում, և շատ փոքր էր հավանականությունը հաղթելու այնպիսի հզոր կառույցին, ինչպիսին RCA-ն էր, որտեղ աշխատում էր մրցակիցը։

Սակայն առաջնահերթությունը հաշվի առնելու հարցում օգնել է Ջասթին Թոլմանի վկայությունը, որը փաստել է, որ դեռևս 1922 թվականին իր ուսանող Ֆիլո Ֆարնսվորթը ցույց է տվել իր առաջարկած հեռուստատեսային համակարգի սխեման և մանրամասն բացատրել դրա աշխատանքի սկզբունքը։ Ֆարնսվորթը արտոնագիրն ստացել է 1930 թվականի սեպտեմբերի 26-ին, իսկ Զվոռիկինի հայտը ճանաչում է ստացել 1938 թվականին։ Մինչ քննարկվում էր առաջնահերթության հարցը, Ֆիլոն, դժվարությամբ հայթայթելով անհրաժեշտ միջոցները, ստեղծել է հաղորդիչ և ընդունող խողովակներ և սկսել է ցուցադրական հեռարձակումներ։ Առաջին հանդիսատեսները եղել են մասնագետներն ու մամուլի ներկայացուցիչները, բայց ավելի կարևոր էր դրա հաջողված լինելու մեջ համոզել ներդրողներին։ Նայելով անշարժ նկարին՝ նրանցից մեկը հետաքրքրվել է. «Փորձարկումների վրա ծախսված դոլարներից գոնե մեկի հետքը տեսանելի՞ է էկրանին»։ Հաջորդ անգամ Ֆիլոն ցուցադրել է թղթադրամի հստակ պատկերը։ Հանդիսատեսները դիտել են հատվածներ ներկայացումներից, կադրեր սպորտային մրցումներից։ Ֆիլոն իր գործընկերների հետ կազմակերպել է հեռուստահաղորդիչների կառուցում այլ նահանգներում։ Հեռարձակումներ են եղել արտերկրում։

1931 թվականին Ֆարնսվորթի լաբորատորիա է այցելել Զվոռիկինը։ Նրանք համեմատել են երկու փոխանցող խողովակների աշխատանքը։ Ֆիլոն խոստովանել է, որ որոշ ցուցանիշներով Զվոռիկինի պատկերապատճենը գերազանցում է իր նախագծածին։ Իր հերթին հյուրն ափսոսանք է հայտնել, որ իրավունք չունի օգտվելու Ֆարնսվորթի սխեմայում կիրառված որոշ սկզբունքներից։

Սակայն շուտով պարտատերերը Ֆարնսվորթին ստիպել են վաճառել իր գյուտն օգտագործելու իրավունքը մի շարք ընկերությունների, այդ թվում RCA-ին։ Ինդիանայի Ֆորտ Ուեյն քաղաքում գտնվող սեփական գործարանում սարքավորումների արտադրություն սկսելու փորձերին խանգարել է պատերազմը։ Հետազոտողները և ԱՄՆ արդյունաբերությունը լուծում էին զինվորականների առաջադրած խնդիրները։ Ֆարնսվորթը աշխատել է ռադարների վրա, ստեղծել պարզագույն էլեկտրոնային մանրադիտակ, լապտեր, որն օգտագործում էր ուլտրամանուշակագույն ճառագայթներ։

Պատերազմից հետո, երբ սկսվել է հեռուստատեսության ակտիվ տարածումը, Ֆարնսվորթի արտոնագրի գործածման ժամկետն ավարտվել է։ Ճանաչման համար պայքարում ամբողջությամբ էլեկտրոնային առաջին հեռուստատեսային համակարգի ամերիկացի ստեղծողը պարտվելլ է RCA-ին և չի կարողացել մրցակցել Վլադիմիր Զառիկինի «պատկերապատճենի» հետ[14][15]։

Հետագայում Ֆիլո Ֆարնսվորթը աշխատել է միջուկային սինթեզի և հրթիռների կառավարման համակարգերի մշակման ուղղությամբ։ Կյանքի վերջում նա ստեղծել է փոքր ջերմամիջուկային ռեակտոր, որը հայտնի է նաև որպես ֆուզոր։

Ի պատիվ Ֆիլո Ֆարնսվորթի՝ «Ֆուտուրամա» հեռուստասերիալի հերոսին անվանել են պրոֆեսոր Ֆարնսվորթ[16]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gregersen E. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  5. Notable Names Database — 2002.
  6. https://www.invent.org/inductees/philo-taylor-farnsworth
  7. https://corporate-awards.ieee.org/wp-content/uploads/liebmann_rl.pdf
  8. Geni(բազմ․) — 2006.
  9. «Philo T. Farnsworth dies at 64, known as father of television». Deseret News. (Salt Lake City, Utah). (obituary). 1971 թ․ մարտի 12. էջ B1.
  10. Obituary Variety, March 17, 1971, p. 79.
  11. «Who Invented What?». The Farnsworth Chronicles. Վերցված է 2014 թ․ մայիսի 12-ին.
  12. "New Television System Uses 'Magnetic Lens'". Popular Mechanics, Dec. 1934, p. 838–839. Retrieved March 13, 2010.
  13. Burns, R. W. (1998), Television: An international history of the formative years. IET History of Technology Series, 22. London: The Institution of Engineering and Technology (IET), p. 370. 0-85296-914-7.
  14. «Yes90 tviNews S90 109 Philo Farnsworth (1906—1971) is the «F» in «Smart daaF Boys» The inventors that put the Pizzazz in Radio Wave. Biography and TimeLine of Farnsworth Caree…». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. Все остается людям | Русский Базар | Russian Bazaar Newspaper in New York (Brooklyn, Queens, Staten Island, Manhattan, Bronx) and New Jersey<
  16. Swanson, Chris (2011 թ․ հուլիսի 31). «TV Review: FUTURAMA - All The President's Heads». WhatCulture.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  Արտաքին տեսաֆայլեր
  Booknotes interview with Daniel Stashower on The Boy Genius and the Mogul: The Untold Story of Television, July 21, 2002, C-SPAN
  • Abramson, Albert. The History of Television, 1942 to 2000. (2003). Jefferson, NC: McFarland & Co. 0-7864-1220-8.
  • Farnsworth, Russell. (2002). Philo T. Farnsworth: The Life of Television's Forgotten Inventor. Hockessin, Delaware: Mitchell Lane Publishers. 978-1-58415-176-0 (cloth)
  • Fisher, David E. and Marshall J., 1996. Tube, the Invention of Television. Washington D.C.: Counterpoint. 1-887178-17-1
  • Godfrey, D. G., 2001. Philo T. Farnsworth: The Father of Television. University of Utah Press. 0-87480-675-5
  • Schwartz, Evan I., 2002. The Last Lone Inventor: A Tale of Genius, Deceit & the Birth of Television. New York: HarperCollins. 0-06-093559-6
  • Stashower, Daniel, 2002. The Boy Genius and the Mogul: The Untold Story of Television. New York: Broadway Books. 0-7679-0759-0

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլո Թեյլոր Ֆարնսվորթ» հոդվածին։