Ֆլյուորիտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալցիումի ֆտորիդ
Ֆլյուորիտ (լատին․՝ fluere, հոսել, անվանումը տրվել է 1529 թվականին Ագրիկոլայի կողմից «ֆլյուորես» ձևով, նրա դյուրահալության պատճառով[3]), հոմանիշ. պլավիկյան սպաթ, միներալ, կալցիումի ֆտորիդ CaF2։ Փխրուն է, հանդիպում է տարբեր երանգներով. դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, կարմրա֊ վարդագույն, մանուշակագույն, երբեմն մանուշակագույն֊սև, հազվադեպ՝ անգույն։ Բնորոշ է երանգի տեղայնացվածությունը։ Հաճախ երանգը պայմանավորված է բյուրեղային կառուցվածքի թերություններով, երբեմն էլ պարունակվող, երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի, խառնուրդներով՝ ուրանի և թորիումի որոշ հանքավայրերում։
Ֆլյուորիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CaF₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 3.AB.25[1] |
Դանա դասակարգում | 9.2.1.1 |
Գույն | purple?, lilac?, կանաչ, կապույտ, վարդագույն, champagne?, colorless?, շագանակագույն և ոսկեգույն |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Խորանարդային համակարգ |
Մոոսի կարծրություն | 4 |
Ենթակատեգորիա | fluorite mineral group?[2] և halide class of minerals? |
Հատկություններ
խմբագրելԽորանարդային համակարգ, բյուրեղները խորանարդաձև, օկտաեդրիկ, խորանարդաօկտաեդրիկ։ Խտությունը 3,18, իտրիումային և ցերիումային տեսակների մոտ աճում է մինչև 3,3 և 3,6։ Հալման ջերմաստիճանը 1360° է՝, եռման ջերմաստիճանը՝ 2450°։ Օժտված է դիամագնիսական, իսկ ցածր ջերմաստիճանում՝ պարամագնիսական հատկությամբ։ Լուծվում է խիտ ծծմբական թթվում, որն ուղեկցվում է HF֊ի (ապակին խածատող) անջատումով ։ Ֆլյուորիտի մաքուր բյուրեղները օժտված են բարձր թափանցիկության լայն տիրույթում. վակուումային գերմանուշակագույնից մինչև երկարալիք ինֆրակարմիր տիրույթ։ Կաթոդային և գերմանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ ենթարկվում է վառ արտահայտված լյումինեսցենցիայի, տաքացման պայմաններում՝ ջերմալյումինեսցենցիայի։ Ֆլյուորիտը տիպիկ ֆլյուրեսցենտվող միներալ է. տաքացնելից և գերմանուշակագույն ճառագայթներով ճառագայթումից հետո այն լուսարձակում է։ « Ֆլյուրեսցենցիա» տերմինը, որն առաջարկել է Ջ.Ստոքթսը, ծագել է հենց ֆլյուորիտ միներալի անունից (այլ ոչ թե հակառակը, ինչպես հաճախ կարծում են)։ Ֆլյուորիտ անունից է ծագել նաև ֆտորի լատիներեն անվանումը՝ fluorum։
Տարատեսակներ
խմբագրել- անտօզոնիտ՝ մուգ մանուշակագույն ֆլյուորիտ
- քլորոֆան՝ կանաչ ֆլյուորիտ
- ռատովկիտ՝ ֆլյուորիտի հողանման կամ մանրահատիկ տեսակ
- իտրոֆլյուորիտ՝ մինչև 15—18 % կալցիումը տեղակալված իտրիումով
Բնորոշ է երանգավորման տեղայնացվածությունը։ Երանգը պայմանավորված է երկրակեղևում հազվադեպ հանդիպող տարրերի խառնուրդներով, ինչպես նաև քլորի, երկաթի, ուրանի և թորիումի խառնուրդներով, երբեմն՝ բյուրեղային կառուցվածքի թերություններով։ Մաքուր ֆլյուորիտը անգույն, թափանցիկ, ապակու փայլով նյութ է, սակայն սովորաբար այն կանաչ, մանուշակագույն, դեղին կամ այլ երանգի է, որը պայմանավորված է խառնուրդների առկայությամբ կամ կարող է լինել ռադիոակտիվ ազդեցության հետևանք (դեղին երանգավորում )։ Մուգ մանուշակագույն ֆլյուորիտներում բարձր է ստրոնցիումի պարունակությունը, իսկ կանաչ տարատեսակներում առկա է ոչ մեծ քանակի սամարիում։ Հազվադեպ հանդիպող և ծանր մետաղների առկայությունը, ինչպես նաև կալցիում իոնների ավելցուկը ֆլյուորիտին հաղորդում են տարբեր երանգներ։
Ծագում
խմբագրելՀանդիպում է գլխավորապես գեոթերմալ գոյացումներում, դոլոմիտում և կրաքարում։ Հիպերգեն պրոցեսներում գոյանում է ռատկովիտ֊ նստվածքային ապարների հողնման մանրաբյուրեղային տարատեսակը։ Որպես ակցեսորային միներալ պարունակվում է թթու մագմատիկ մնացորդային դիֆերենցիատներում, ինչպես նաև պեգմատիտներում։
Ուղեկցող միներալներ
խմբագրելՖլյուորիտի հետ զուգորդված կարելի է հանդիպել քվարց, հալենիտ, սֆալերիտ, քալկոպիրիտ, մարկազիտ, կալցիտ, դոլոմիտ, գիպս, ցելեստին, բարիտ, տետրաէդրիտ, արծաթ պարունակող միներալներ, մոլիբդենիտ, ապատիտ, տոպազ, տուրմալին։
Հանքավայրեր
խմբագրելՀամաշխարհային
խմբագրելԳերմանիա՝ Վյոլսենդորֆ (Բավարիա ), Հարց, Թյուրինգիա, Թուրքիա, Իտալիա՝ Պարս (Հարավային տիրոլ)
Մոնղոլիա ՝ Բերխ, Նորվեգիա՝ Կոնգսբերգ, Գրելանդիա՝ Իվիգտուուտ, Մեծ Բրիտանիա՝ Դերբիշիր կոմսություն, Կանադա՝ Նյուֆաունդլենդ կղզի, ԱՄՆ՝ Իլինոյս նահանգ, Տաջիկստան՝ Տակոբ, Մագոֆ, Ուզբեկստան՝ խոշոր հանքավայր Չատկալյան արգելոցի շրջակայքում, Կիրգիզիա՝ Խայդարկեն ( նախկինում Խայդարկան), Ղազախստան՝ Բադամ գետի հովիտ։
Ռուսական
խմբագրելՌուսաստանում ֆլյուորիտի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Անդրբայկալում. Աբագայտույ, Կալանգույ (Անդրբայկալյան երկրամաս), Բուրիաթիայում (Հուրայի, Արա-Տաշիրի և այլն), Պրիմորյան երկրամասում (Յարոսլավսկի)։
Կիրառումը
խմբագրելՕգտագործվում է.
- մետալուրգիայում որպես հալիչ նյութ (ֆլյուս)՝ դյուրահալ խարամի ձևավորման համար։ Միներալի («հոսուն») անվանումը կապված է ֆլյուորիտի հենց այս կիրառության հետ,
- ոսկերչությունում զարդեր պատրաստելու համար,
- խեցու արտադրությունում էմալների և գլազուրների պատրաստման համար։
- բյուրեղների անգույն, թափանցիկ տարատեսակներն օպտիկայում՝ լինզաների պատրաստման համար։
- լույսի քվանտային գեներատորներում (հազվագյուտ հանդիպող մետաղների, ինչպես նաև երկաթի խառնուրդներ պարունակող ֆլյուորիտի բյուրեղներ տարատեսակները)։
Քիմիական արտադրությունում ֆլյուորիտից ստանում են ֆտոր, արհեստական կրիոլիտ՝ ալյումինի էլեկտրաքիմիական արտադրության և մի շարք ֆտորային միացությունների ստացման համար։
Ծծմբական թթվով ֆլյուորիտի մշակումից ստացվում է պլավիկյան թթու (HF) , որի օգնությամբ կարելի է ապակին խածատել։
Տաքացնելիս լուսարձակում է, կիրառվում է որոշ լուսարձակող սարքերում։
Կիրառման պատմություն
խմբագրելՖլյուորիտը հնում օգտագործվել է ոչ մեծ ամանեղեն, սկահակներ, զարդատուփեր, ինչպես նաև զարդեր պատրաստելու համար։
Իր յուրահատկությունների և գեղեցկության շնորհիվ ֆլյուորիտը հաճախ գնահատվել է ոսկուց թանկ։
Պատկերասրահ
խմբագրել-
Խոզ 5 սմ, պատրաստված ֆլյուորիտից
-
Ֆլյուորիտ
-
ֆլյուորիտի բյուրեղներ Նյու Մեքսիկոյից, ԱՄՆ
-
Ֆլյուորիտի կտորներ
-
Մուգ կանաչ ֆլյուորիտ Էրոնգո սարից, Նամիբիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ mineralienatlas
- ↑ Back M. E., Mandarino J. A., Fleischer M. Fleischer’s Glossary of Mineral Species 2014 — 11 — Tucson: The Mineralogical Record, 2014.
- ↑ Минералогическая энциклопедия / Под ред. К. Фрея: Пер. с англ.. — Л.: Недра, 1985. — С. 471. — 512 с. — 60 000 экз.
Գրականություն
խմբագրել- Hurlbut, Cornelius S.; Klein, Cornelis, 1985, Manual of Mineralogy, pp. 324–325, 20th ed., ISBN 0-471-80580-7
- Юшкин Н. П., Волкова Н. В., Маркова Г. А. Оптический флюорит / Отв. ред. д-р геол.-мин. наук В. П. Петров. — М.: Наука, 1983. — 136, [8] с. — (Человек и окружающая среда). — 8 500 экз.
- Чередов В. Н. Дефекты в синтетических кристаллах флюорита. СПб: Наука. — 1993. — 112 c.
- Красильщикова О. А., Таращан А. Н., Платонов А. Н. Окраска и люминесценция природного флюорита. — Киев: Наукова думка, 1986. — 224 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆլյուորիտ, միներալի հատկությունները։ Նկարներ։ (ռուս.)
- Միներալների պատկերասրահ Արխիվացված 2006-06-21 Wayback Machine(անգլ.)
- ֆլյուորիտը webmineral.com ֊ում(անգլ.)
- Mindat.org(անգլ.)
- Illinois state mineral(անգլ.)
- Barber Cup and Crawford Cup, Բրիտանական թանգարանում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլյուորիտ» հոդվածին։ |