Ֆեոդոր Տյուտչև
Վայ լայկերը մոռացաք
Ֆեոդոր Տյուտչև ռուս.՝ Фёдор Иванович Тютчев | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2] |
Ծննդավայր | Օվստուգ, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 15 (27), 1873[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, դիվանագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
Ժանրեր | լիրիկա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Էլեոնորա Բոտմեր և Էրնեստինա Պֆեֆֆել |
Համատեղ ապրող | Yelena Denisyeva? |
Զավակներ | Իվան Տյուտչև, Մարիա Տյուտչև, Աննա Տյուտչևա, Դարյա Տյուտչևա, Ֆյոդոր Տյուտչև և Եկատերինա Տյուտչևա |
Fyodor Tyutchev Վիքիպահեստում |
Ֆեոդոր Իվանի Տյուտչև(ռուս.՝ Фёдор Иванович Тютчев, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2], Օվստուգ, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 15 (27), 1873[1][2], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ 1857 թվականից։
Ապրել է Մյունխենում, Թուրինում, անձամբ ճանաչել է Հայնեին, Շելլինգին։ Չէր մասնակցում գրական կյանքին, ինչպես նաև իրեն չէր համարում գրող։ Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ, որոնցից հաճախ մեջբերումներ են անում Ռուսաստանում։ Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ 1830-ական թվականների ոտանավորներում թափ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ Սա փիլիսոփայական (խոհական) քնարերգություն է, որի հիմնական թեմաներն են մտորումները տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին։ 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծում է մի շարք խորաթափանց սիրային երկեր, որոնցում սերը ողբերգության իմաստավորություն է ստանում։ Այս բանաստեղծությունները հետագայում միավորվել են այսպես կոչված «դենիսևյան» շարքի մեջ, այսինքն՝ երկերի մի շարքի, որը նվիրված էր բանաստեղծի սիրուհուն՝ Ե. Ա. Դենիսևային։ 1860-1870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։
Ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!», լռության դառը կոչ է, մի անձի կողմից մյուսին լիովին հասկանալու անհնարության առթիվ ափսոսանք։ «Мысль изреченная есть ложь» («Արտասանված միտքը ստություն է») արտահայտությունը Տյուտչևի ամենահաճախ մեջբերվող ասացվածքներից մեկն է՝ «Умом Россию не понять» («Ռուսաստանը մտքով չես ըմբռնի») և «Нам не дано предугадать, как слово наше отзовется» («Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի») արտահայտությունների հետ մեկտեղ։ Բարեվ ապերիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Пигарёв К. В. Тютчев // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Горнфельд А. Тютчев, Федор Иванович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 370—374.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆյոդոր Տյուտչևը հայերեն
- Mirror of the Soul - A Life of the Poet Fyodor Tyutchev
- Collection of poems by Fedor Tyutchev
- Էլեկտրոնային գիտական հրատարակչություն «Тютчев»։ Ռուս գրականություն և ֆոլկլորի ֆունդամենտալ էլեկտրոնային գրադարանում (ստեղծագործությունների ամբողջական հավաքածու, գրականագիտական նյութեր)։
- Տյուտչևիանա։ Ֆ. Տյուտչևի ստեղծագործությունների հետազոտության աշխատանքային խմբի կայք։
- Ֆ. Տյուտչև՝ 1873-ի և ուշ շրջանի երկերի մատենագրություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Տյուտչև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 26)։ |