Ֆյուն
Ֆյուն (դան․՝ Fyn), կղզի Դանիայի կազմում, մակերեսով երրորդը Զելանդիայից և Վենսյուսել-Տիից հետո (Դանիայի թագավորության կազմի մեջ են մտնում նույնպես ավելի մեծ կղզիներ՝ Գրենլանդիա, Դիսկո և այլն)։ Մակերեսը՝ 2976 կմ²։ Բնակչությունը մոտ 445 հազար մարդ։ Ափեզրը ցածրադիր է։ Ռելիեֆը, քարքարոտ հարթավայրեր մինչև 131 մ բարձրությամբ բլուրներով։
![]() | |
Տեսակ | կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հարավային Դանիա տարածաշրջան |
Երկարություն | 85 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 2984,56 կմ²[2] |
Ամենաբարձր կետը | Frøbjerg Bavnehøj?[3] |
Բնակչություն | 469 724 մարդ (2019) |
![]() | |
![]() | |
Կղզու գլխավոր քաղաքն է Օդենսեն, այն միացած է ծովի հետ ջրանցքով։
Կղզին միացած է երկու կամուրջներով Փոքր Բելտ նեղուցով Յուտլանդիա թերակղզու հետ։ Առաջին կամուրջը կառուցվել է 1930-ական թվականներին ավտոմեքենաների և երկաթուղու համար, իսկ երկրորդը կառուցվել է 1970-ականներին, և նախատեսված է միայն ավտոմեքենաների համար։ Մեծ Բելտ նեղուցով Ֆյունը միացած է Զելանդիա կղզու հետ։ Իրականում դա երկու հաջորդական կամուրջներ են, որոնց միջև գտնվում է նեղուցի մեջտեղում գտնվող Սպրյոգե կղզին։
Կղզու վրա է գտնվում նավաշինարան։ Պատմականորեն այն գտնվում էր Օդենսեում, սակայն 1950-ականների վերջում ավելի ժամանակակից նավաշինարան է կառուցվել Մյունկեբոյում, իսկ Օդենսեի նավաշինարանը պլանավորվում է փակել 2012 թվականին։
Հիմնադրի էֆեկտի պատճառով կղզու վրա հաճախ են գրանցվում Ռանդյու-Օսլերի հիվանդության դեպքեր[4].
Քաղաքները և համայնքները
խմբագրելԿղզու վրա գտնվող քաղաքները և նրանց բնակչությունը՝
- Օդենսե - 158163 (2008)
- Սվենբորգ - 27318 (2008)
- Նյուբորգ - 16043
- Միդելֆարտ - 14494 (2009)
- Ֆոբորգ - 7234
- Ասենս - 5965
- Կերտմինե - 5775
- Բոգենս - 3499
Կղզում գտնվող համայնքները՝
Հայտնի կղզիաբնակները
խմբագրել- Հանս Քրիստիան Անդերսեն` գրող,
- Կարլ Նիլսեն` երգահան։
Պատկերասրահ
խմբագրել-
Յուտլանդիա թերակղզի տանող կամուրջը
-
Ֆոբորգ քաղաքը Ֆյունի վրա
-
Գլավենդրուպի ռուներով քարը, հյուսիսային Ֆյուն
-
Գլավենդրուպի քարե նավը, հյուսիսային Ֆյուն
-
Ֆյունի միջնադարյան քարտեզ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Տեղեկություններ կղզու մասին զբոսաշրջիկների համար (դանիերեն, գերմաներեն, անգլերեն)
- Guide to Fyn Путеводитель по острову Արխիվացված 2020-08-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյուն» հոդվածին։ |