Ֆրանկո Տանկրեդի
Ֆրանկո Տանկրեդի (իտալ.՝ Franco Tancredi, հունվարի 10, 1955[1], Ջուլիանովա, Տերամո, Աբրուցցո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1955[1] (69 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Ջուլիանովա, Տերամո, Աբրուցցո, Իտալիա | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||||||||
Դիրք | Դարպասապահ | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելՏանկրեդին 1979 թվականից 1990 թվականներին հանդես է եկել Ռոմայում, որտեղ անցկացրել է 282 հանդիպում։ Դարպասապահի համար ցածր հասակ ունենալով հանդերձ, նա ուներ բարձր արագություն և 11 մ հարվածներ որսալու մեծ մասնագետ էր։ Ֆրանկոն 1986 թվականի Աշխարհի Առաջնության ժամանակ Իտալիայի ազգային հավաքականի երկրորդ դարպասապահն էր Ջովաննի Գալլիից հետո։ Հավաքականում անցկացրել է 12 հանդիպում։
1987 թվականին Սան Սիրոյում կայացած Միլանի դեմ հանդիպան ժամանակ, Միլանի երկրպագուի մարզադաշտ նետած ճայթուկը դիպչում է Տանկրեդիի գլխին, կարճ ժամանակ դարպասապահը չի կարողանում շնչել, սակայն բժիշկներին հաջողվում է փրկել նրա կյանքը։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, Տանկրեդին սկսում է աշխատել Ռոմայում, որպես դարպասապահների մարզիչ մինչև 2004 թվականը, հետո Կապելլոյի հետ միասին տեղափոխվում է Թուրինի Յուվենտուս։ 2006-07 մրցաշրջանը նույն մարզչի գլխավորությամբ նա աշխատում է արդեն Մադրիդի Ռեալում։
2007 թվականի դեկտեմբերի 14-ին Տանկրեդին ներկայացվում է որպես Անգլիա ազգային հավաքականի նոր դարպասապահների մարզիչ, նույնպես Ֆաբիո Կապելլոյի գլխավորությամբ։ 2011 թվականին նա վերադառնում է Ռոմայում և Լուիս Էնրիկեի գլխավորությամբ ստանձնում է արդեն հարազատ դարձած պաշտոնը[2]։ 2012 թվականի հունիսի 13-ին նա անձնական պատճառներով լքեց Ռոման[3]։
Ֆրանկո Տանկրեդկին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Tancredi: "Grazie Baldini che mi hai riportato a casa". L. Enrique: "Siamo una squadra" VIDEO! - Roma». Tutto Mercato Web. 2012 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Tancredi se ne va: dopo appena un anno finisce la sua storia giallorossa». laRoma24.it.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Տանկրեդի» հոդվածին։ |