Ֆրիբուր (քաղաք)
Ֆրիբուր (ֆր.՝ Fribourg) կամ Ֆրայբուրգ (գերմ.՝ Freiburg), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում, նույնանուն կանտոնի մայրաքաղաքն է։ Գտնվում է Շվեյցարական բարձրավանդակի հարավարևմտյան մասում, Զանե (գերմ.՝ Saane, ֆր.՝ Sarine) գետի ափերին, սահմանակցում է Ֆրիբուրգյան Ալպերին։ Զբաղեցնում է 9.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Շվեյցարիայի բազմալեզու բնակավայրերից է. բնակչության մոտավորապես 58 %-ը խոսում է ֆրանսերեն, 22 %-ը՝ գերմաներեն, 5 %-ը՝ իտալերեն։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 38,521 մարդ, որոնց 31.9%-ը օտարերկրացիներ էին[2]։ Ընդ որում՝ բնակչության շուրջ 25 տոկոսը կազմում էին Ֆրիբուրի համալսարանի ուսանողները։ 2000–ից 2010 թվականներն ընկած տասնամյակում բնակչության թվաքանակն ավելացել է 8.3%-ով։ Ընդսմին՝ միգրացիան կազմել է 8.1%, ծնունդներն ու մահերը՝ 0.9%[3]:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ֆրիբուր | |||||
ֆր.՝ Fribourg շվեյց. գերմ.՝ Freiburg | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Sarine District? | ||||
Հիմնադրված է | 1157 թ. | ||||
Մակերես | 9,28 կմ² | ||||
ԲԾՄ | 587 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և գերմաներեն | ||||
Բնակչություն | ▼38 365 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 026 | ||||
Փոստային դասիչ | 1700, 1701, 1707 և 1708 | ||||
Ավտոմոբիլային կոդ | FR | ||||
Պաշտոնական կայք | ville-fribourg.ch(ֆր.)(գերմ.) | ||||
| |||||
Ժողովրդագրություն
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[4]
Բնակչության պատմական կազմի ու թվաքանակի վերաբերյալ տվյալներ[4] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչ. | Ֆրանսախոս | Գերմանախոս | Բողոքական | Կաթոլիկ | Այլ | Հրեա | Մուսուլման | Կրոնը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյց. |
13-րդ դար | 2,000–3,000 | ||||||||||
1450 | 6,000 | ||||||||||
1798 | 5,117 | ||||||||||
1811 | 6,200 | ||||||||||
1850 | 9,065 | 511 | 8,554 | 8,574 | 491 | ||||||
1870 | 10,581 | 1,136 | 9,731 | 9,794 | 1,110 | ||||||
1888 | 12,195 | 7,556 | 4,523 | 1,607 | 10,512 | 22 | 74 | 11,321 | 874 | ||
1900 | 15,794 | 9,701 | 5,595 | 2,395 | 13,270 | 140 | 109 | 14,208 | 1,586 | ||
1910 | 20,293 | 12,358 | 6,688 | 2,372 | 17,746 | 483 | 121 | 16,798 | 3,495 | ||
1930 | 21,557 | 13,524 | 7,176 | 2,287 | 19,100 | 393 | 77 | 19,588 | 1,969 | ||
1950 | 29,005 | 18,286 | 9,630 | 2,834 | 25,826 | 466 | 137 | 27,069 | 1,936 | ||
1970 | 39,695 | 22,437 | 11,114 | 3,256 | 35,863 | 2,737 | 115 | 101 | 179 | 32,208 | 7,487 |
1990 | 36,355 | 21,240 | 8,288 | 3,148 | 29,750 | 5,028 | 63 | 1,132 | 1,641 | 27,632 | 8,723 |
2000 | 35,547 | 22,603 | 7,520 | 3,082 | 24,614 | 4,065 | 62 | 1,676 | 2,843 | 25,834 | 9,713 |
Կլիմա
խմբագրելՖրիբուր / Posieux (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.7 (38.7) |
5.4 (41.7) |
9.9 (49.8) |
13.6 (56.5) |
18.5 (65.3) |
21.8 (71.2) |
24.6 (76.3) |
24.1 (75.4) |
19.6 (67.3) |
14.5 (58.1) |
8.0 (46.4) |
4.3 (39.7) |
14.0 (57.2) |
Միջին օրական °C (°F) | −0.1 (31.8) |
0.9 (33.6) |
4.7 (40.5) |
8.0 (46.4) |
12.7 (54.9) |
16.0 (60.8) |
18.4 (65.1) |
17.7 (63.9) |
13.7 (56.7) |
9.5 (49.1) |
3.9 (39) |
0.9 (33.6) |
8.9 (48) |
Միջին ցածր °C (°F) | −3.2 (26.2) |
−2.8 (27) |
0.4 (32.7) |
2.9 (37.2) |
7.4 (45.3) |
10.6 (51.1) |
12.7 (54.9) |
12.3 (54.1) |
9.0 (48.2) |
5.7 (42.3) |
0.8 (33.4) |
−1.9 (28.6) |
4.5 (40.1) |
Տեղումներ մմ (դյույմ) | 57 (2.24) |
55 (2.17) |
72 (2.83) |
84 (3.31) |
126 (4.96) |
115 (4.53) |
113 (4.45) |
117 (4.61) |
100 (3.94) |
91 (3.58) |
74 (2.91) |
72 (2.83) |
1075 (42,32) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 13.7 (5.39) |
16.2 (6.38) |
11 (4.3) |
2.4 (0.94) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.2 (0.08) |
6.4 (2.52) |
12.8 (5.04) |
62.7 (24.69) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 10.2 | 9.5 | 10.6 | 10.7 | 13.4 | 11.4 | 10.6 | 10.5 | 8.9 | 10.4 | 10.6 | 10.3 | 127.1 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 3.8 | 4.1 | 2.5 | 0.9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.1 | 1.5 | 3.1 | 16 |
% խոնավություն | 86.7 | 81.6 | 75.2 | 72.5 | 72.8 | 71.5 | 68.5 | 72.4 | 78.1 | 84.3 | 86.2 | 86.9 | 78.1 |
աղբյուր: MeteoSwiss[5] |
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՖրիբուրի 67 տեսարժան վայրեր ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում[6]։ Դրանց թվում են Մեգրոժ աբբայության վանքն իր գրադարանով, նախկին ավգուստինյան վանքը, Սեն Ժան եկեղեցին, Աստվածամոր բազիլիկը, Saint-Nicolas et Trésor տաճարը, որ կառուցվել է 1283- 1490թվականների միջակայքում, ունի 76 մետր բարձրությամբ աշտարակ, պատկերազարդված է Հանս Ֆրիսի որմնանկարներով, Յուզեֆ Մեխոֆերի, Ալֆրեդ Մանեսիեի վիտրաժներով... Աշխարհիկ կառույցներից հիշատակման են արժանի մի շարք ամրոցներ, քաղաքի հին հյուրանոցները, Villars ընկերության շոկոլադի ֆաբրիկայի համալիրը, Նոյվիլ - Սեն Պիեռ ճոպանուղին, Մոտտա լողավազանը, Բուրժուաների հիվանդանոցը...
Պատկերասրահ
խմբագրել-
Միջնադարյան աշտարակ
-
Քաղաքապետարանը
-
Մեգրոժ աբբայության վանքը
-
Ռաց հյուրանոցը
-
Սարին-Զանե գետը քաղաքում
-
Զերինգեն կամուրջը
Անվանի ֆրիբուրցիներ
խմբագրել- Հանս Ֆրիս (մոտ.1465 – մոտ.1523) - նկարիչ
- Պետրուս Կանիսիուս (1521–1597) - հոլանդացի կաթոլիկ քահանա, 1577-1597 թթ. ապրել է Ֆրիբուրում, հիմնել ճիզվիտական Սեն Միշել քոլեջը, որի հիման վրա հետագայում ձևավորվել է Ֆրիբուրի համալսարանը
- Հանս Գինգ (16-րդ դար) - քանդակագործ
- Ժան Բատիստ Ժիրար (1765–1850) - ֆրանցիսկյան վանական, մանկավարժ[7]
- Լուիս Ագասիս (1807–1873) - կենսաբան, երկրաբան, սառցագետ[8][9]
- Յոհանես Բապստ (1815-1887) - ճիզվիտ միսիոներ, ամերիկյա Բոստոնի քոլեջի առաջին նախագահ[10]
- Յան Բուրգկնեխտ (1902–1964) - քաղաքական գործիչ, ֆրիբուրի քաղաքապետ 1950–1959 թթ. և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 1959–1962 թթ.
- Աննի Ֆրիդ Լինգստադ (ծնվ. 1945) - շվեդական հանրահայտ ABBA երաժշտախմբի նախկին անդամ
- Ուրս Շվալեր (ծնվ. 1952) - քաղաքական գործիչ, 2003 թվականից Շվեյցարիայի նահանգների խորհրդում Ֆրիբուրի կանտոնի ներկայացուցիչ
- Դանիել Վասելլա (ծնվ. 1953) - բժշկական գիտությունների դոկտոր, դեղագործական Novartis ֆիրմայի հիմնադիր և ղեկավար
- Միա Էգերտեր (ծնվ. 1976) - երաժիշտ, մոդել, դերասանուհի[11]
- The Young Gods (հիմնվել է 1985 թ.) - ռոք երաժշտախումբ
- 20-րդ դարի սկզբներին Ֆրիբուրի համալսարանում սովորել, հետագայում դասախոսել, ապա նաև ղեկավարել է ազգությամբ լեհ փիլիսոփա Յոզեֆ Մարիա Բոխենսկին։
Մշակույթ
խմբագրելԲարեկենդանին նախորդող շաբաթ օրը քաղաքում կառնավալ է կազմակերպվում կառնավալ։
1980 թվականից Ֆրիբուրում անց է կացվում միջազգային ամենամյա կինոփառատոն միջազգային կինոփառատոն։
- Քաղաքի կարևոր պատմագիտամշակութային օջախներից է առաջին տպագրիչի՝ Գուտենբերգի թանգարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
- ↑ Swiss Federal Statistical Office – Superweb database – Gemeinde Statistics 1981–2008 Արխիվացված 28 Հունիս 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
- ↑ Swiss Federal Statistical Office Արխիվացված 5 Հունվար 2016 Wayback Machine accessed 1 December 2011
- ↑ 4,0 4,1 Fribourg in German, French and Italian in the online Historical Dictionary of Switzerland.
- ↑ «Climate normals Fribourg / Posieux (Reference period 1981–2010)» (PDF) (PDF). Swiss Federal Office of Meteorology and Climatology, MeteoSwiss. 2014 թ․ հուլիսի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 1911 Encyclopædia Britannica, Volume 12, Girard, Jean Baptiste retrieved 24 November 2018
- ↑ Who Was Who in America, Historical Volume, 1607-1896. Marquis Who's Who. 1967.
- ↑ 1911 Encyclopædia Britannica, Volume 1, Agassiz, Jean Louis Rodolphe retrieved 24 November 2018
- ↑ Catholic Encyclopedia (1913), Volume 2, John Bapst retrieved 24 November 2018
- ↑ IMDb Database retrieved 24 November 2018
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրիբուր քաղաքի պաշտոնական կայքէջ(ֆր.)(գերմ.)
- Ֆրիբուր քաղաքի զբոսաշրջային կազմակերպության պաշտոնական կայքէջ(անգլ.)(ֆր.)(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիբուր (քաղաք)» հոդվածին։ |