Ֆրիկի հավաքածու
Ֆրիկի հավաքածու (անգլ.՝ Frick Collection), արևմտաեվրոպական հին գեղանկաչության մասնավոր հավաքածու։ Գտնվում է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում։ Հավաքածուն ձևավորվել է ամերիկացի արդյունաբերող Հենրի Քլեյ Ֆրիկի կողմից (1849-1919) առաջատար արվեստագետների խորհրդատվական համագործակցությամբ և հանրությանը ցուցադրվել է Մանհեթենի Հինգերերոդ պողոտայում գտնվող նրա առանձնատանը։ Հավաքածուն ներկայացնում է գրեթե բոլոր «հին վարպետներին»` Չիմաբուեից և Պիեռո դելլա Ֆրանչեսկայից մինչև Շարդեն ու Դավիդ։
Ֆրիկի հավաքածու | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և արվեստի ժողովածու |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Վայր | Frick Madison?[3] |
Կազմված է | Frick Madison? |
Մասն է | New York Art Resources Consortium |
Ղեկավարության նստավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Frick Madison, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հասցե | 1 East 70th Street, New York, NY 10021[4] և 945 Madison Ave, New York, NY 1002110021[5]Հինգերորդ պողոտա և Madison Avenue? |
Հիմնադրվել է | 1935[6][7] |
Հիմնադիր | Հենրի Քլեյ Ֆրիկ[8][2] |
Այցելուներ | 330 000 մարդ |
Տնօրեն | Ian Wardropper?[9][10] և Axel Rüger?[10] |
Կայք | frick.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելՀենրի Ֆրիկը արվեստի գործեր է հավաքել, երբ հարստություն է ձեռք բերել։ 1905 թվականին նա ընտանիքով Փիթսբուրգից տեղափոխվել է Նյու Յորք։ Ֆրիկները տեղավորվել են Հինգերորդ պողոտա 640 հասցեում գտնվող Վանդերբիլտների առանձնատանը։ Այստեղ է տեղափոխվել նաև նրա հավաքածուի զգալի մասը։ 1914 թվականին Հինգերեոդ պողոտայի ու 70-րդ փողոցի հատման տեղում Ֆրիկի պատվերով կառուցվել է նոր շինություն, որտեղ նա ապրել է մինչև իր մահը` 1919 թվականը։ Տունը իր ներքին ողջ հարդարանքով նա կտակել է փոխանցել հասարակական թանգարանին։ Սակայն նրա այրին շարունակել է առանձնատանն ապրել մինչև 1931 թվականը։ Ճարտարապետ Ջոն Պոուպի ղեկավարությամբ 1930-ական թվականների սկզբներին տունը վերապլանավորվել է։ Վերջապես 1935 թվականի դեկտեմբերի 16-ին այնտեղ բացվել է թանգարան։ Հետագայում այն երկու անգամ ընդլայնվել է 1977 և 2011 թվականներին։
Ֆրիկի հավաքածուի մնացած մասը նախկինի պես պահպանվում է Փիթսբուրգում` նրա Կլեյտոն առանձնատանը, և համարվում է Ֆրիկի անվան արվեստի պատմական կենտրոնի մաս։ Հավաքածուի մյուս մասը գտնվում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքում։
Հավաքածու
խմբագրելՑուցանմուշների թվում ներկայացված են եվրոպացի մեծ վարպետների աշխատանքներ։ Շատ կտավներ դասավորված են այն նույն կարգով, ինչպես պատվիրել էր Ֆրիկը։ Թանգարանում ցուցադրված են նաև մի քանի քանդակներ, Լիմոժի ճենապակի, 18-րդ դարի ֆրանսիական կահույք և արևելյան գորգեր։ Ֆրիկի դուստրը` Հելենը, հոր մահից հետո մեկ երրորդով ավելացրել է հավաքածուն։ Բացի մշտական ցուցանմուշներից` թանգարանում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ոչ մեծ ցուցահանդեսներ։ Ֆրիկի կտակի համաձայն` թանգարանը վարձակալությամբ չի տրամադրում իր ցուցանմուշները[11]։
Արձագանքներ
խմբագրելՊուշկինի անվան պետական թանգարանի բազմամյա տնօրեն Իրինա Անտոնովան կարծում է, որ մասնավոր ոչ մեծ թանգարանը «հրաշալի է ոչ միայն արժեքավոր նկարներով, որոնք ցուցադրված են այնտեղ, այլև մթնոլորտով <…>. դուք կարող եք այնտեղ շատ մոտ տարածությունից տեսնել մեծագույն նկարիչների գործերը»[12]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ջովաննի Բելլինի, Սուրբ Ֆրանցիսկը էքստազի մեջ, 1478
-
Տիցիան, Կարմիր բերետով տղամարդու դիմանկար, մոտ 1516
-
Հանս Հոլբայն Կրտսեր, {{Լյուդովիկո Կապոնի դիմանկարը, 1527
-
Հանս Հոլբայն Կրտսեր, Թոմաս Կրոմվելի դիմանկարը, 1532 կամ 1533
-
Անյոլո Բրոնձինո, Լյուդովիկո Կապոնի դիմանակարը, 1551
-
Պիտեր Բրեյգել Ավագ, Երեք զինվոր, 1568
-
Էլ Գրեկո, Սուրբ Հիերոնիմոս, մոտ 1590–1600
-
Դիեգո Վելասկես, Ֆիլիպ IV արքայի դիմանկարը, 1644
-
Ռեմբրանդտ, Լեհ հեծյալ, 1655
-
Ռեմբրանդտ, Ինքնադիմանկար, 1658
-
Յան Վերմեեր, Սպան և ծիծաղող աղջիկը, 1657
-
Յան Վերմեեր, Երաժշտության ընդհատված դաս, 1660–1661
-
Յան Վերմեեր, Տիրուհին ու աղախինը, 1666–1667
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Գարուն), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Ամառ), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Աշուն), 1755
-
Ֆրանսուա Բուշե, Չորս եղանակ (Ձմեռ), 1755
-
Ժան Օնորե Ֆրագոնար, Գաղտնի հանդիպում, 1771
-
Ֆրանցիսկո Գոյա, Դարբնուհի, 1817
-
Ուիլյամ Թըրներ, Դիեպա ծովախորշ, 1826
-
Դոմինիկ Էնգր, Լուիզ դե Բրոլ Օսոնվիլի դիմանկարը, 1845
-
Պիեռ-Օգյուստ Ռենուար, Մայրը երեխաների հետ, 1875–76
-
Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր, Տիկին Միեի դիմանկարը, 1881
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 Union List of Artist Names
- ↑ https://www.nytimes.com/2021/02/25/arts/design/frick-madison-moves-breuer-reopen.html
- ↑ https://www.frick.org/
- ↑ Gateway to Research
- ↑ https://www.frick.org/exhibitions/1935
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.frick.org/about/history
- ↑ https://www.nytimes.com/2011/05/20/arts/design/the-frick-collection-names-a-new-director.html
- ↑ 10,0 10,1 https://www.nytimes.com/2024/09/19/arts/design/frick-collection-director-axel-ruger-royal-academy.html
- ↑ Carol Vogel (1998 թ․ սեպտեմբերի 7). «Director Tries Gentle Changes For the Frick» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Выставки и проекты Музея изобразительных искусств имени А. С. Пушкина в новом сезоне // «Эхо Москвы», 4 августа 2007.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկի հավաքածու» հոդվածին։ |