2017 թվականը Հորդանանում
Ստորև ներկայացված է 2017 թվականին Հորդանանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
խմբագրելԻրադարձություններ
խմբագրելԴեկտեմբեր
խմբագրել- Դեկտեմբերի 31
- Հորդանանի խորհրդարանի նիստին եկած կառավարության անդամները և խորհրդարանի պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնում Աբդալահ II թագավորին։ Al jazeera հեռուստակայանի տեղեկություններով թագավորը ամերիկյան վարչակազմի կողմից ուժեղ ճնշման էր ենթարկվել Երուսաղեմի վերաբերյալ իր դիրքորոշման համար։ Նա հանդես էր եկել միաստվածային երեք կրոնների (հուդայականություն, քրիստոնեություն և իսլամ) համար սուրբ քաղաքի կարգավիճակի պաշտպանության օգտին և կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու իր որոշումը։ Միապետի դիրքորոշումը ողջունել էին դեկտեմբերին Ամմանում և այլ քաղաքներում ընթացող զանգվածային ցույցերի մասնակիցները։ Նախարարների ու պատգամավորների ակցիան, որով նրանք աջակցություն են հայտնել Աբդալահ II-ին, տեղի էր ունեցել Հորդանանում հեղաշրջման փորձի անստույգ լուրերի ֆոնին, որն իբր նախատեսում էին իրականացնել արքայազն Ֆեյսալ բին Հուսեյնը, Ալի բին ալ-Հուսեյնը և Թալալ բին Մուհամեդը, որոնք ազատվել էին զինված ուժերում զբաղեցրած պաշտոններից։ Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի՝ Հորդանանի թագավորի եղբայրներ՝ Ֆեյսալին ու Ալիին, ինչպես նաև նրա ազգական Թալալ բեն Մուհամեդին թագավորի դեմ դուրս գալ հորդորել էր սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանը, որը դժգոհ էր Աբդալահ II-ի քաղաքականությամբ սիրիական և եմենյան հակամարտությունների առնչությամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Al Jazeera․ Հորդանանի թագավորը ճնշման է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից`Երուսաղեմի հարցում ունեցած դիրքորոշման համար». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.