E52 եվրոպական երթուղի
Е52 (անգլ.՝ European route E52), եվրոպական ավտոմոբիլային երթուղի Կենտրոնական Եվրոպայում, որն ունի A դաս և իրար է միացնում ֆրանսիական Ստրասբուրգ և ավստրիական Զալցբուրգ քաղաքները։ Ճանապարհի երկարությունը 554 կմ է[1][2][3][4][5]։
E52 եվրոպական երթուղի E52 | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Գերմանիա Ավստրիա |
Մաս է կազմում | Եվրոպական ավտոմոբիլային երթուղիների ցանկ |
Ճանապարհների համակարգ | եվրոպական ավտոերթուղի |
Կարգավիճակ | Միջպետական ճանապարհ |
Երկարություն | 554 կմ |
Սկիզբ | Ստրասբուրգ |
Որ բնակավայրով | Շտուտգարտ, Ուլմ Մյունխեն |
Ավարտ | Զալցբուրգ |
Ճանապարհի ծածկույթ | Ասֆալտ |
Այլ ճանապարհների հետ հատում | E25 երթուղի, E35 երթուղի, E41 երթուղի, E43 երթուղի, E45 երթուղի, E53 երթուղի, E55 երթուղի |
Ճանապարհը Վիքիպահեստում? |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԱվստրիա
խմբագրելԱվստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն։ Ավստրիան ունի զարգացած տրանսպորտային հանգույց։
Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա։ Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ)։ Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E45, E49, E55, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն)։
Գերմանիա
խմբագրելԳերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ։ Երկրի տարածքը հագեցած է արագընթաց երկաթուղիների, բարձրակարգ ավտոմոբիլային ճանապարհների, գետային ուղիների, խողովակաշարերի խիտ ցանցով։ Առաջակարգ դեր ունի ծովային տրանսպորտը, որը հիմնականում սպասարկում է արտաքին առևտրին։ Е52 Եվրոպական երթուղին հանդիսանում է Գերմանիայի ավտոմոբիլային ցանցի կարևորագույն ճանապարհներից մեկը։ Այն իրար է կապում Հարավային Գերմանիայի մի շարք տնտեսական նշանակություն ունեցող բնակավայրեր, ինչպես նաև հանդիսանում է կապող օղակ այլ արագընթաց ճանապարհների համար։
Քաղաքներ, որոնցով անցնում է Е52 երթուղին
խմբագրելЕ52 երթուղին անցնում է եվրոպական հինգ երկրներով և ներառում է երկու լաստանավային անցումներ[5]
- Ֆրանսիա՝ Ստրասբուրգ -
- Գերմանիա՝ Ապենֆեյեր - Կարլսրուե - Շտուտգարտ - Ուլմ - Մյունխեն - Ռոզենհայմ -
- Ավստրիա՝ Զալցբուրգ
Е52 եվրոպական երթուղին միանում է հետևյալ ճանապարհների հետ՝
Պատկերասրահ
խմբագրելՏեսարաններ Е52 եվրոպական երթուղուց
-
E52/A8 երթուղին Կարլսրուեի մոտ
-
Մյունխենի և Ռոզենհայմի գտնվող կամուրջ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Եվրոպական երթուղիների քարտեզ:(անգլ.)
- ↑ Smart Economy in Smart Cities: International Collaborative Research: Ottawa...(անգլ.)
- ↑ Deregulation and the Airline Business in Europe: Selected Readings.(անգլ.)
- ↑ EUROPEAN ROUTE E52 սերտիֆիկատ:(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ 5,0 5,1 Germany For Dummies, Donald Olson.(անգլ.)