E45 եվրոպական երթուղի
Е45, եվրոպական ավտոմոբիլային երթուղի, որն ունի А դաս և ավստրիական Բրեգենց բնակավայրի միջոցով իրար է միացնում շվեդական Կարեսուանդո (հյուսիսում) և իտալական Ջելա (հարավում) բնակավայրերը։ Ճանապարհի երկարությունը 4920 կմ է[1][2][3]։
E45 եվրոպական երթուղի E45 | |
---|---|
![]() | |
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ճանապարհների համակարգ | եվրոպական ավտոերթուղի |
Երկարություն | 4920 |
Սկիզբ | Կարեսուանդո |
Որ բնակավայրով | Գյոտեբորգ, Օլբորգ Համբուրգ Մյունխեն Ինսբրուք Վերոնա Նեապոլ Կատանիա |
Ավարտ | Ջելա |
Ճանապարհի ծածկույթ | Ասֆալտ |
![]() | |
![]() |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԱվստրիա
խմբագրելԱվստրիայում գործում են տրանսպորտի գրեթե բոլոր հիմնական տեսակները՝ օդային, երկաթուղային, ավտոմոբիլային, ջրային, խողովակաշարային և այլն։ Ավստրիան ունի զարգացած տրանսպորտային հանգույց։
Երկրում հաշվարկվում է գրեթե 3 միլիոն թեթև մարդատար ավտոմեքենա և 250 հազար բեռնատար մեքենա։ Երկրում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 200 հազար կիլոմետր (100 % պինդ ծածկույթով, ներառյալ ավելի քան 2000 կիլոմետր արագընթաց ճանապարհ)։ Ավստրիան միացված է Եվրոպական արագընթաց մայրուղու ցանցին (E43, E49, E52, E55, E56, E57, E58, E59, E60, E61, E66, E461, E533, E552, E641, E651, E652 և այլն)։
Քաղաքներ, որոնցով անցնում է Е45 երթուղին
խմբագրելЕ45 երթուղին անցնում է եվրոպական հինգ երկրներով և ներառում է երկու լաստանավային անցումներ[4][5][6][7]
- Շվեդիա՝ Կարեսուանդո - Պորյուս - Արվիդսյաուր - Էստերսունդ - Մուրա - Սեֆլե — Օմոլ — Գյոտեբորգ - լաստանավային անցում -
- Դանիա՝ Ֆրեդերիկսավն - Օլբորգ - Ռանդերս - Օրհուս - Վեյլե - Կոլդինգ - Ֆրյոսլեվ -
- Գերմանիա՝ Ֆլենսբուրգ - Համբուրգ - Հանովեր - Գյոթինգեն - Կասել - Ֆուլդա - Վյուրցբուրգ - Նյուրնբերգ - Մյունխեն - Ռոզենհայմ -
- Ավստրիա՝ Վյորգլ - Ինսբրուք - Բրենների լեռնանցքի անցում -
- Իտալիա՝ Ֆորտեցա - Բոլցանո - Տրենտո - Վերոնա - Մոդենա - Բոլոնյա - Չեզենա - Պերուջա - Ֆիանո Ռոմանո - Նեապոլ - Սալեռնո - Սիչինյանո դելի Ալբուրնի - Կոզենցա - Վիլլա Սան Ջովաննի - լաստանավային անցում - Մեսինա - Կատանիա - Սիրակուզա - Ջելա
Е45 եվրոպական երթուղին հատվում է հետևյալ ճանապարհների հետ՝
Պատկերասրահ
խմբագրելՏեսարաններ Е45 եվրոպական երթուղուց
-
Е45 երթուղին Լափլանդում, Շվեդիա
-
Е45 երթուղին Ֆրեդերիկսավնից հարավ, Դանիա
-
Е45 երթուղին Սիցիլիայում, Իտալիա
-
Е45 երթուղին Բրենների լեռնանցքում, Ավստրիա
-
Ֆեիլե ֆյորդում կառուցված կամուրջ, որը Е45 երթուղու մաս
-
Е45 երթուղին Հանովեր-Մյունդենում
-
Е45 երթուղին Մեսինայում
-
Е45 երթուղին Ռիմինիում
-
Е45 երթուղին Ինսբրուքում, Ավստրիա
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Եվրոպական երթուղիների քարտեզ:(անգլ.)
- ↑ Sweden E45 highway map.(անգլ.)
- ↑ The European route E 45 goes between Sweden and Italy, through Denmark, Germany and Austria.(անգլ.)
- ↑ United Nations Economic Commission for Europe, Inland Transport Committee (2005 թ․ հուլիսի 19). «Road Transport Infrastructure. European Agreement on Main International Traffic Arteries (AGR). Consideration of new proposals for amendments to Annex I to the AGR (TRANS/SC.1/2005/3)» (PDF). United Nations Economic and Social Council. Վերցված է 2007 թ․ մայիսի 28-ին.(անգլ.)
- ↑ Karesuando och Karesuvanto... (Bilder) Արխիվացված 2017-12-13 Wayback Machine(գերմ.) և SV: Skyltning efter vägarna !! Արխիվացված 2017-12-13 Wayback Machine(գերմ.)
- ↑ ECE/TRANS/SC.1/2016/2 Amendments to the Agreement Submitted by the Governments Finland and Norway.(անգլ.)
- ↑ Report of the Working Party on Road Transport on its 112th session.(անգլ.)