Gipsy Kings
Ջիփսի Քինգզ (անգլ.՝ Gipsy Kings), ֆլամենկո ոճի երաժշտական խումբ։ Խմբի անվանումն արտահայտում է հիմնադիրների՝ Ռեյես դինաստիայի գնչուների ազգությունը և ազգանունը։ Ռեյես ազգանունը թարգմանաբար նշանակում է «արքաներ»։
Gipsy Kings | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gipsy Kings |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | Ռումբա-Ֆլամենկո |
Գործունեություն | 1978 թվական– (մինչ օրս) |
Լեյբլ | Elektra Records, Columbia Records և Nonesuch Records |
Պարգևներ | |
Կայք | www.GipsyKings.com |
Անդամներ | |
Gipsy Kings (musical group) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1970-ական թվականների վերջերին Ֆրանսիայի հարավի Առլ քաղաքում ֆլամենկոյի հայտնի կատարող Խոսե Ռեյեսն իր երկու որդիների՝ Նիկոլա (Նիկոլաս) և Անդրե Ռեյեսների և աներորդու՝ Չիկո Բուչիկխիի հետ ստեղծել են երաժշտական խումբ։ 1979 թվականին խումբը ստացել է «Los Reyes» (իսպաներենից բառացի թարգմանությամբ՝ «արքաներ») անվանումը և որոշ ժամանակ ելույթ են ունեցել տեղական բեմերում։ Երկրպագուները հավանել են իսպանական կիթառի ռոմանտիկ և կրակոտ ոճը։ Խոսե Ռեյեսի մահից հետո խումբը համալրել է վիրտուոզ կիթառահար Թոնի Բալյարդոն իր եղբայրների՝ Մորիս և Պակո Բալյարդոների հետ միասին։ Շուտով խումբն ավելի է ընդլայնվել՝ Պաբլո և Պաչայ Ռեյեսների շնորհիվ, ովքեր եկել էին փոխարինելու Բուչիկխիին։ Բուչիկխին տեղափոխվել էր «Chico & the Gipsy» նոր խումբ։ «Los Reyes»-ը, հաջողություններից ոգևորված, թողարկել է երկու ալբոմներ, որոնք ուշադրության չեն արժանացել, և խումբը սկսել է ելույթներ ունենալ էստրադային ոճում։ Նրանք հաջողությամբ հանդես են եկել քաղաքային խնջույքներում, հարսանիքներում, բարերում և ուղղակի հասարակության համար։ Այդ ժամանակ խումբն անվանափոխվել է «Gipsy Kings» անվամբ, որն անգլերենից թարգմանվում է «գնչու բարոններ»[1]։ Եղբայրները հավատարիմ են մնացել գնչուական ֆլամենկոյին և խմբի բոլոր անդամների կիթառների վիրտուոզ կատարումներին, հատկապես երկու աստղերի՝ Թոնի Բալյարդոյի կիթառի հնչյուններին և Նիկոլա Ռեյեսի ձայնին։ Դեռևս այն ժամանակ«Gipsy Kings»-ի արվեստն առանձնահատուկ էր գործիքների բազմազանությամբ, ռիթմիկ և գեղեցիկ երաժշտությամբ։
1986 թվականին ճակատագրի բերումով «Gipsy Kings»-ը հանդիպել է պրոդյուսեր Կլոդ Մարտինեսին, և խմբի ստեղծագործական կյանքը նոր ընթացք է ստացել։ Պրոդյուսեր Մարտինեսի ջանքերի շնորհիվ՝ խումբը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։
«Gipsy Kings»-ի ստեղծագործության ակունքներում գնչուական Կալե տոհմի ավանդական երաժշտությունն է, որն արդիականացրել էին խմբի տաղանդավոր երգիչները և կիթառահարները։ Խումբը բարձր գնահատանքի է արժանացել իր արտահայտիչ, կրակոտ երգերի և կիթառի աշխարհահռչակ բարձրավեստ նվագակցության համար։ Նրանց կատարողական ոճը դարձել էր առավել հետաքրքիր, ի հայտ էին եկել ռիթմիկ կոմպոզիցիաներ, փոփ երաժշտության տարրեր, լատինաամերիկյան մեղեդիներ։ Երկրպագուներին գրավել են կիթառի նվագակցությամբ հնչող երգերը, որոնք համեմված էին լատինաամերիկյան ջազի և սամբայի հնչյուններով, ռոմանտիկ շեշտադրությամբ, աֆրիկական մեղեդիներով և նույնիսկ արաբական մոտիվներով։
«Gipsy Kings»-ի երգացանկի առավել հայտնի հիթային երգերից երկուսը`Djobi Djoba-ն և Bamboleo-ն, թողարկվել են 1987 թվականին, ինչին հաջորդել է պայմանագիրը Sony Music Group-ի հետ. առաջին ալբոմը կրել է խմբի անունը՝ «Gipsy Kings»: Ալբոմը, խմբին մեծ հռչակ և հաջողություն պարգևելով, ընդգրկվել է եվրոպական տասներկու երկրների հիթ շքերթներում, իսկ Անգլիայում 40 շաբաթների ընթացքում մնացել է երաժշտական ալբոմների վաճառքների հիթ-շքերթում։
1980-ական թվականների վերջերին «Gipsy Kings»-ը ներկայացել է Նոր աշխարհին։ Նյու Յորքն առաջին քաղաքն էր ԱՄՆ-ում, որտեղ խումբը մեծ հաջողություններ է ունեցել և հռչակվել է ողջ մայրցամաքում։ Խմբի համաշխարհային ճանաչումն անխուսափելի էր։ 1989 թվականին «Gipsy Kings»-ը հրավիրվել էին Ջորջ Բուշ ավագի երդմնակալության առթիվ կազմակերպված տոնակատարությանը, սակայն երաժիշտները հրավերքն ընդունելու փոխարեն վերադարձել են տուն։ Մեկ տարի անց նրանք ելույթ են ունեցել Լոնդոնի «Ալբերտ թագավորական սրահում»։
«Gipsy Kings»-ի առավել հայտնի հիթերից են «Inspiration» («Ներշնչանք»), «Magia Del Ritmo» («Ռիթմի մոգություն»), «Allegria», «Caminando Por La Calle» («Զբոսանք փողոցով»), «Salsa de Noche» («Գիշերային սալսա»), «Mosaique» («Խճանկար»), «Volare», «Pharaon» («Փարավոն») և այլ կատարումներ։ «Gipsy Kings»-ի երգերը իսպաներենի, կատալաներենի և պրովանսական բարբառի համադրություն են[2]։ Ավելի ուշ «Gipsy Kings»-ն իր ուժերը փորձել է ռումբա, սալսա և սամբա, սոուլ և R՛n′B ոճերում։ Ունկնդիրների համար չափազանց էկզոտիկ և գրավիչ ռումբա-ֆլամենկո ոճը ձևավորվելել է հիմնականում «Gipsy Kings»-ի արվեստի ազդեցությամբ, իսկ Իսպանիայում նրանց երաժշտական ոճը երբեմն համարել են «սևիլյանա» (Սևիլյա քաղաքի անունով)։
«Gipsy Kings»-ը հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում և այլ երկրներում։ 1995 թվականի փետրվարի 5-ին և 2003 թվականի փետրվարի 18-ին և 19-ին խումբը համերգներ է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում, իսկ 2012 սեպտեմբերի 21-ին Սոչիում խումբը մասնակցել է Միջազգային ներդրումային XI ֆորումի շրջանակներում կազմակերպված համերգին։ 2011 թվականին Յուրմալայում խումբը ելույթ է ունեցել Comedy Club-ի 11-րդ փառատոնի բացմանը։
Խմբի կազմ
խմբագրել- Նիկոլա (Նիկոլաս) Ռեյես (Nicolas Reyes)՝ հիմնական վոկալ
- Պաբլո Ռեյես (Pablo Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
- Կանու Ռեյես (Canut Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
- Պաչայ Ռեյես (Patchai Reyes)՝ բեք-վոկալ, կիթառ
- Անդրե Ռեյես (Andre Reyes)՝ կիթառ, վոկալ
- Թոնի Բալյարդո (Tonino Baliardo)՝ հիմնական կիթառ
- Դիեգո Բալյարդո (Diego Baliardo)՝ կիթառ
- Պակո Բալյարդո (Paco Baliardo)՝ կիթառ
- Չիկո Բուչիկխի (Chico Bouchikhi)՝ կիթառ (հեռացել է Mosaique ալբոմից հետո)
- Դոմինիկ Դրուան (Dominique Droin)՝ ստեղնաշարային գործիքներ
- Խավիեր Պադիլիա (Xavier Padilla)՝ բաս-կիթառ
Պատկերասրահ
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրել- Allegria (1982)
- Luna De Fuego (1983) 37:28 րոպե
- Gipsy Kings (1988)
- Mosaique (նոյեմբեր 1989) 49:32 րոպե
- Allegria (նոյեմբեր 1990) 38:47 րոպե
- Este Mundo (հունիս 1991) 45:36 րոպե
- Love and Liberté (նոյեմբեր 1993) 70:39 րոպե
- Estrellas (1995) 53:15 րոպե
- Tierra Gitana (մարտ 1996) 49:04 րոպե
- Compas (օգոստոս 1997) 67:33 րոպե
- Somos Gitanos (2001)
- Tonino Baliardo (մայիս 2003)
- Roots (2004)
- Pasajero (2006)
- Savor Flamenco (սեպտեմբեր 2013) 38:47 րոպե
Հավաքածուներ և բանաքաղումներ
խմբագրել- Live In Los Angeles՝ US Tour '90 (1990) րոպե
- Live (սեպտեմբեր 1992) 63:23 րոպե
- Greatest Hits (Gipsy Kings) (1994) 65:32 րոպե
- The Best of the Gipsy Kings (մարտ 1995) 72:59 րոպե
- Cantos De Amor (օգոստոս 1998)
- Instrumental Best (2000) 68:44 րոպե
- Volare!: The Very Best of the Gipsy Kings 2CD (սեպտեմբեր 2000) 75:26 & 75:24 րոպե
- Les Indispensables de Gipsy Kings (մարտ 2001)
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- gipsykings.com
- gipsykings.info Արխիվացված 2020-06-14 Wayback Machine
- Даты туров
- muslib.ru о Gipsy Kings
- NoneSuch Records о Gipsy Kings
- www.GipsyKings.net
- Gipsy Kings exclusive video
- www.CanutReyes.com
- Famous Gypsies in Flamenco Արխիվացված 2007-11-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Gipsy Kings» հոդվածին։ |