Hydrogenics
Hydrogenics, ջրի էլեկտրոլիզի և պրոտոն փոխանակման մեմբրանի (PEM) տեխնոլոգիայի վրա հիմնված ջրածնի և վառելիքի բջիրջներ մշակող և արտադրողը[1][2][3]։ Հիդրոգենիկսը բաժանվում է երկու ենթաճյուղի՝ տեղում արտադրող (OnSite Generation) և էներգետիկ համակարգ (Power Systems): Onsite Generation-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բելգիայի Օվել քաղաքում, 2013 թվականի դեկտեմբերին ունեցել է 73 լրիվ դրույքով աշխատող[4]։ Power Systems-ը տեղակայված է Կանադայի Օնտարիո նահանգի Միսիսաուգա քաղաքում, որի արբանյակային կառույցը գտնվում է Գլադբեկում, Գերմանիա։ 2013 թվականի դեկտեմբերին այն ունեցել է 62 լրիվ դրույքով աշխատող։ Hydrogenics-ը շարունակում է գործել Բելգիայում, Կանադայում և Գերմանիայում՝ ունենալով մասնաչյուղեր ԱՄՆ-ում, Ինդոնեզիայում, Մալայզիայում և Ռուսաստանում[2][4]։
Hydrogenics | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Երկիր | Կանադա |
Հիմնադրված | 1995 |
Նպատակներ | Այլընտրանքային էներգիա |
Գլխադասային գրասենյակ | Կանադա, Բելգիա, Գերմանիա |
Բյուջե | 42,4 միլիոն ԱՄՆ դոլար |
Անձնակազմ | 140 |
Կայք | cummins.com/new-power |
Բիզնես ակնարկ
խմբագրելOnSite արտադրություն
խմբագրելOnSite Generation ճյուղը հիմնված է ջրի էլեկտրոլիզի տեխնոլոգիայի վրա, որը ներառում է թթվածնի (O2) և ջրածնի (H2) անջատումը ջրից՝ էլեկտրոլիտի լուծույթով էլեկտրական հոսանք անցկացնելու միջոցով։ Արդյունքում գազային ջրածինը որսվում է և օգտագործվում արդյունաբերության մեջ, օրինակ՝ ջրածնային վառելիք ստանալու, վերականգնվող և ավելցուկային էներգիան ջրածնի գազային վիճակում մատակարարելու համար։ Hydrogenics-ի HySTAT էլեկտրոլիզատոր արտադրանքը կարող է օգտագործվել ինչես բաց, այնպես էլ փակ տարածություններում։
Էլեկտրացանցեր
խմբագրելPower Systems ճյուղը հիմնված է PEM վառելիքային էլեմենտների տեխնոլոգիայի վրա, որը ջրածնի և թթվածնի էլեկտրաքիմիական ռեակցիայի արդյունքում առաջացող քիմիական էներգիան վերափոխում է էլեկտրական էներգիայի։ Նրա HyPM արտադրանքը կարող է ապահովել 1 կիլովատտից մինչև 1 մեգավատտ հզորության էլեկտրական էներգիայի ելք։ Ընկերությունը նաև մշակում և մատակարարում է ջրածնից պատրաստված արտադրանք, որը հիմնված է PEM ջրի էլեկտրոլիզի վրա։
Էներգիայից գազ
խմբագրելPower-to-Gas-ն էներգիական գործընթացների և պահեստավորման տեխնոլոգիա է, որը վերցնում է հողմային տուրբինների, արևային էներգիայի կամ կենսավառելիքի էլեկտրակայանների արտադրած ավելցուկային էներգիան և էլեկտրոլիզի միջոցով ածխաթթու գազն ու ջուրը վերածում է մեթանի՝ այն պահեստավորելու հնարավորություն տալով[5][6][7]։ Այնուհետև էլեկտրաէներգիայի ավելցուկը կարող է պահվել առկա պահեստներում՝ ներառյալ էլեկտրաէներգիայի և բնական գազի ցանցերում։ Սա թույլ է տալիս սեզոնային կարգով պահպանել զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա և ապահովել CO2 չեզոք վառելիքի պահեստավորումը վերականգնվող էներգիայի գազային աղբյուրի արդյունքի տեսքով[6][7]։
Պատմություն
խմբագրել1988 թվականին Hydrogenics-ը հիմնադրվել է Traduction Militech Translation Inc անվամբ[8]։ 1995 թվականին, երբ այն ներգրավվեց վառելիքի բջիջների ստացման տեխնոլոգիայի բիզնեսում, Traduction Militech Translation-ը անվանափոխվել էր Hydrogenics-ի (1990)[8]։
2002 թվականին Hydrogenics-ը ձեռք է բերել EnKAT GmbH-ը՝ ձևավորելով իր Եվրոպական բաժինը[9]։ Իսկ 2003 թվականին ձեռքբերեց «Կանաչ լույս էներգետիկ տեխնոլոգիաներ»-ը (Greenlight Power Technologies Inc)` վառելիքի բջիջների փորձարկման մրցակցային բիզնեսը։ 2004 թվականին ընկերությունը համալրվեց ալկալեական էլեկտրոլիտային տեխնոլոգիայի վրա հիմնված ջրածնի ստացման Stuart Energy արտադրությունով[8][10]։
2007 թվականին Hydrogenics-ը նվազեցրեց վառելիքի բջիջների գործունեության ուղղվածությունը` առավել կենտրոնանալով բեռնատարների վառելիքի և պահուստային էներգիայի շուկաների վրա[8] That same year, Heliocentris partnered with Hydrogenics and SMA Solar Technologie to incorporate Hydrogenics' fuel cell power modules into stationary backup power systems.[8]: Նույն թվականին Heliocentris-ը սկսեց համագործակցել Hydrogenics-ի և SMA Solar Technologie-ի հետ` իր վառելիքի բջիջների էներգիայի մոդուլները անշարժ պահեստային էներգիայի համակարգերում ներառելու ուղղությամբ։
2010 թվականի սեպտեմբերին Hydrogenics-ը դաշինք կնքեց Հյուսիսային Կարոլինայում գտնվող Հիկորին քաղաքում տեղակայված CommScope Inc.-ի՝ միջազգային հեռահաղորդակցման ընկերության հետ։ Դաշինքի համաձայն, CommScope– ը 8.5 միլիոն դոլար է ներդրել համատեղ արտադրանքի զարգացման ծրագրի համար[11]։
2012 թվականի ապրիլին Hydrogenics-ը փոխըմբռնման հուշագիր է ստորագրում ճապոնական էներգաարդյունաբերական Iwatani կորպորացիայի հետ։ Ընկերությունները սկսում են համագործակցել ճապոնական էներգաշուկայում՝ ներառյալ ջրածնային էներգիայի արդյունավետ պահեստավորման, ջրածնի ստեղծման ու որպես վառելիք օգտագործման, վառելիքի բջիջների ինտեգրման և արդյունաբերական ջրածնի ստեղծման ուղղությամբ[8][12]։ Այդ ամսվա վերջին Hydrogenics-ը և Enbridge Inc.-ը համատեղ ձեռնարկություն հիմնեցին` Օնտարիոյում մեկնարկելով էներգիայի կուտակման արդյունավետ տեխնոլոգիաների զարգացման գործընթաց։ Ըստ Համաձայնագրի վերականգնվող էներգիայի ավելցուկի առկայության ժամանակահատվածում արտադրված ջրածինը կփոխանցվի Էնբրիջի բնական գազատարի ցանցին։ 2013-ի հունիսին Hydrogenics-ը հայտարարեց, որ իր գազային սնուցման (Power-to-Gas) կայանn այլևս իրականություն է. տեղի է ունեցել ջրածնի առաջին ուղղակի ներարկումը գազատարի մեջ։
Hydrogenics-ը համագործակցություն սկսեց Հարավային Կորեայի հետ այստեղ տեղակայված Kolon Water & Energy-ի հետ 2014-ի հունիսից այդ երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն ապահովելու համար[13]։
2019 թվականին Cummins-ը ձեռք բերեց Hydrogenics-ի զգալի մասը` որպես իր Նոր էներգիայի (New Power) ստորաբաժանում։ Hydrogenics-ի 81%-ն այժմ պատկանում է Cummins-ին, իսկ 19%-ը՝ Air Liquide-ին։
Նախագծեր
խմբագրել2000 թվականի հունիսին General Motors-ը և Hydrogenics-ը թողարկեցին իրենց կոդավորված HydroGen1-ը` առաջին սերնդի պրոտոն փոխանակման մեմբրանի վառելիքի բջիջների համակարգով աշխատող փոխադրամիջոցը։ Հաջորդ տարի հոկտեմբերին, երկու ընկերությունները մշակեցին մեքենաների և բեռնատարների սնուցման ցածր արտանետում ունեցող տեխնոլոգիա[8] The following year, in October, the two companies developed low-pollution technology to power cars and trucks.[14]:
2002 թվականի դեկտեմբերին «Կանադայի բնական ռեսուրսներ»-ն (NRCan) ընտրեց Hydrogenics-ը` նոր սերնդի հիբրիդային վառելիքի բջիջներով աշխատող ավտոբուս ստեղծելու համար. Hydrogenics-ն իր տրանսպորտային միջոց-ցանց տեխնոլոգիան ինտեգրեց 12,5 մետրանոց New Flyer Inverno 40i տրանզիտային ավտոբուսի մեջ։ Hydrogenics-ի FC Հիբիդային Տեկնոբաս (անգլ.՝ Hybrid Tecnobus) միկրոավտոբուսը Եվրոպայում ցուցադրվել է 2005 թվականին։
2010-ի հունվարին Hydrogenics-ը սկսեց մշակել հաջորդ սերնդի էներգահամակարգ, որը կօգտագործվի Կանադայի տիեզերական գործակալության համար Լուսնի մակերեսին շարժունակության կիրառման համար։ Համակարգը ներառում է էլեկտրոլիզատոր, որն արտադրում է ինչպես ջրածին, այնպես էլ թթվածին՝ օգտագործելով արեգակնային էներգիան և վառելիքային բջիջների համակարգ, որը կարող է օգտագործվել շարժունակության, օժանդակ և կենսապահովման համակարգերի համար։ Նույն թվականի օգոստոսին Heliocentris- ը և FAUN Umwelttechnick- ը սկսեցին համագործակցել Hydrogenics-ի հետ` BSR-ի (Berliner Stadtreinigung) համար հիբրիդային աղբատար ստեղծելու համար։
2012 թվականի հուլիսին Hydrogenics-ը միացավ ԵՄ անդամների կոնսորցիումին՝ կառուցելու աշխարհի ամենամեծ ջրածնի ստացիոնար պահեստարանն Իտալիայի Պուլիա շրջանում[15] The system is part of the R&D smart grid project "INGRID."[12][15]: Համակարգը «INGRID» R&D ցանցի նախագծի մի մասն է։ 2013 թվականի ապրիլին Hydrogenics-ը Համբուրգում տեղակայված E.ON-ի օժանդակ կառույցի համար 1 մեգավատ հզորության ջրածնանային էներգիայի պահեստավորման համակարգ կառուցելու պայմանագիր կնքեց։ Համակարգը կօգտագործի էլեկտրոլիզերներ, որոնք հիմնված են Hydrogenics-ի պրոտոնի փոխանակման մեմբրանի (PEM) տեխնոլոգիայի վրա և կօգտագործի տարածաշրջանային վերականգնվող էներգիայի աղբյուրներից գեներացվող ավելցուկային էներգիան։ E.ON- ի համար Hydrogenics-ի տեղադրած P2G սարքավորումներն առաջին անգամ գործարկվեցին նոյեմբերին։ Ֆալկենհագենի մեխանիզմը օգտագործում է քամու միջոցով աշխատող էլեկտրոլիզի սարքավորումներ, որպեսզի ջրից կորզի ջրածինը, որն այնուհետ միախառնվում է բնական գազի հետ։
2014 թվականի փետրվարին Hydrogenics-ը Միացյալ Թագավորության կառավարությունից երկու նախագիծ ստացավ։ Hydrogenics-ը կտրամադրի իր տեխնոլոգիաները Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում ջրածնի կայաններ կառուցելու համար։
2014 թվականի հուլիսին Hydrogenics-ը Օնտարիոյի էներգիայից-գազ (Power-to-Gas) նախագծի համար որպես նախընտրելի պատասխանատու է ընտրվել Էլեկտրաէներգիայի համակարգի անկախ օպերատորի (IESO) կողմից. կորպորացիա, որը պատասխանատու է էլեկտրաէներգիայի շուկայի կառավարման համար և ղեկավարում է հզոր էլեկտրացանցի աշխատանքը Կանադայի Օնտարիո նահանգում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hydrogenics to develop fuel cell lunar power system for Canadian Space Agency». Renewable Energy Focus. 2010 թ․ հունվարի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 «Hydrogenics Corporation News». The New York Times.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Jim Bentein (January–February 2014). «Green Hydrogen». New Technology Magazine. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 4,0 4,1 «Form 20-F». United States Securities and Exchange Commission. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Tim Tyler (2013 թ․ մայիսի 24). «Germany To Begin Renewable Power-To-Gas Research Project». Clean Technia. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 «Power to Gas». GridGas. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 7,0 7,1 «GTAI Power-to-Gas Technology». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Hikosaka Behling, Noriko (2013). Fuel Cells, Current Technology Challenges and Future Research Needs. Elsevier. էջեր 435, 446–7, 456, 528, 558–560, 563. ISBN 978-0-444-56325-5.
- ↑ Lee Oliver (2003 թ․ հունիսի 1). «Generation H». Profit Magazine.
- ↑ «Hydrogenics succeeds in Stuart Energy bid». Fuel Cells Bulletin. 2005 թ․ փետրվար.
- ↑ «Hydrogenics (HYGS) Receives Power Modules Order From Commscope». 2012 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 12,0 12,1 «Power-to-gas technology enables utility-scale storage of renewable energy». Clean Tech Canada. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Hydrogenics Targets Japanese Market with Iwatani Agreement». FuelCell Today. 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «COMPANY NEWS; G.M. TO BUY STAKE IN COMPANY THAT DEVELOPS FUEL CELLS». The New York Times. 2001 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ 15,0 15,1 Karrissa Singh (2012 թ․ հուլիսի 23). «EU and Canada team to build world's largest hydrogen storage system». Renewable Energy Technology. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.