Kat Von D
Kat Von D (գերմ.՝ Katherine von Drachenberg, իրական անուն՝ Քեթրին ֆոն Դրահենբերգ, մարտի 8, 1982[1][2][3][…], Montemorelos, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի տատու-վարպետ, մոդել և երաժիշտ։
Kat Von D | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1982[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Montemorelos, Նուևո Լեոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրոն | քրիստոնեություն[4] |
Կրթություն | Provo Canyon School? |
Մասնագիտություն | տատու արտիստ, գրող, մոդել, հեռուստահաղորդավարուհի, գործարար և երգչուհի |
Ամուսին | Rafael Reyes?[5] |
Կայք | katvond.net |
Kat Von D Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մեքսիկայի Մոնտեմորելոս քաղաքում` բողոքական ընտանիքում։ Ծնողները ծնվել են Արգենտինայում և ունեն գերմանական, իսպանական և իտալական ծագում։ Չորս տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, մեծացել Կալիֆորնիայում։ 14 տարեկանից սկսել է դաջվածքներ անել, իսկ 16 տարեկան հասակում թողել է դպրոցը, որպեսզի իրեն ամբողջությամբ նվիրի այդ գործին։
2005-2006 թվականներին աշխատել է հանրահայտ «Miami Ink» սալոնում։ 2007 թվականին բացել է իր սեփական «LA Ink» սալոնը։ 24 ժամում կատարելով 400 դաջվածք՝ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
2009 թվականի հունվարին լույս է տեսել նրա առաջին «High Voltage Tattoo» գիրքը՝ Նիկի Սիքսի նախաբանով, որտեղ ներառված էին նրա աշխատանքներն ու դաջվածքների նկարները։ Գիրքը զբաղեցրել է «The New York Times» բեսթսելլերների ցուցակի 6-րդ հորիզոնականը[6]։ 2006 թվականի հոկտեմբերի 26-ին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «The Tattoo Chronicles»-ը, որը նրա կյանքի հաջորդ տարվա (2010) նկարազարդված օրագիրն էր։ Այդ տարի նա զբաղեցրել է «The New York Times» բեսթսելլերների ցուցակի 3-րդ հորիզոնականը[7]։
2010 թվականի սեպտեմբերի 2-ին Քեթ ֆոն Դին բացել է Wonderland Gallery արվեստի պատկերասրահը և բուտիկը՝ իր High Voltage Tattoo դաջվածքների սրահից ոչ շատ հեռու[8]։
Անձնական կյանք
խմբագրել2003 թվականին Քեթն ամուսնացել է դաջվածք անող Օլիվեր Փեքի հետ[9], իսկ 2007 թվականին զույգը բաժանվել է[10][11]։ Հետագայում նա սկսել է հանդիպել հաղորդավար Ջեսի Ջեյմսի հետ[10]։
2011 թվականի հունվարի 20-ին ֆոն Դին և Ջեյմսը հայտարարել են իրենց նշանադրության մասին[12], սակայն 2011 թվականի հուլիսի 26-ին Քեթը Թվիթթերի միջոցով հայտարարել է Ջեսի Ջեյմսից բաժանության մասին[13][14]։ 2011 թվականի օգոստոսի 18-ին զույգը կրկին սկսել է հանդիպել, իսկ նույն թվականի սեպտեմբերին հայտարարել նշանադրության մասին[15], սակայն 2011 թվականի սեպտեմբերի 24-ին Քեթը հայտարարել է, որ իրենք նորից բաժանվել են[16]։ 2009-2010 թվականներին Քեթը հանդիպել է Motley Crue խմբի բասիստի՝ Նիկի Սիքսի հետ։ 2012 թվականի սեպտեմբերից հանդիպել է կանադացի հանրահայտ դիջեյ Deadmau5-ի հետ։ Իր Թվիթթերյան պաշտոնական էջի միջոցով 2012 թվականի դեկտեմբերի 17-ին նա Քեթին ամուսնության առաջարկ է արել։ Հայտնի է, որ Քեթը համաձայնել է։ Այնուամենայնիվ, արդեն աշնանը Քեթը սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ հարսանիքը չեղարկվում է, քանի որ Ջոելն իրեն դավաճանել է։ 2018 թվականի փետրվարի 21-ին ամուսնացել է Ռաֆայել Ռեյսի հետ։ 2018 թվականի նոյեմբերի 29-ին ծնվել է նրանց առաջնեկ որդին՝ Լիֆարը[17]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Miami Ink (2005-2006)
- MADtv (ապրիլի 5, 2008)
- The Bleeding[18]
- LA Ink (2007-2011)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.insider.com/kat-von-d-reveals-her-baptism-2023-10
- ↑ https://people.com/style/kat-von-d-wedding-matching-manicures/
- ↑ «Hardcover Advice & Misc». The New York Times Best Seller list. 2009 թ․ փետրվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. This was the book’s second week on the chart, and its highest chart position.
- ↑ «Hardcover Advice & Misc». The New York Times Best Seller list. 2010 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ WonderlandLA.com (official site)
- ↑ «Kat Von D's shady past». In Touch Weekly. 2010 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ 10,0 10,1 «'LA Ink' Star Sets the Record Straight About Her Relationship with Steve-O» Արխիվացված 2011-08-22 Wayback Machine, BuddyTV.com, August 16, 2007
- ↑ «Jesse James' Ex: I Don't Want Our Daughter Going to His Las Vegas Wedding». RadarOnline.com. Febraruy 4, 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. «... Von D, who divorced fellow tattoo artist Oliver Peck in 2007.»
- ↑ Leonard, Elizabeth; Herndon, Jessica (2011 թ․ հունվարի 20). «Jesse James & Kat Von D Are Engaged». People. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին. Additional .
- ↑ Leonard, Elizabeth (July 26, 2011), «Jesse James and Kat Von D Split», People, Վերցված է 2011-07-26-ին
- ↑ «Kat Von D Walks Out on GDLA Interview», MyFoxLA.com (KTTV website), July 27, 2011..
- ↑ Leonard, Elizabeth; Fleeman, Mike (2011 թ․ օգոստոսի 18). «Kat Von D and Jesse James: Their Engagement Is Back On!». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Kat Von D and Jessie James Split, Again». people.com. people.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Kat Von D's Little Man Has Arrived! Beauty Guru and Husband Leafar Seyer Welcome Son Leafar
- ↑ McNary, Dave (2008 թ․ մարտի 23). «Five Cut Teeth on 'Bleeding'». Variety. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.. WebCitation archive.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անձնական կայք (անգլ.)
- Kat Von D Թվիթթերում
- Kat Von D-ի պաշտոնական էջը MySpace-ում
- Kat Von D Internet Movie Database կայքում
- Հարցազրույց Kat Von D-ի հետ Արխիվացված 2009-04-01 Wayback Machine, Inked
- Kaufman, Amy (2008 թ․ հունվարի 6). «Marked sensation». LA Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 3-ին.
- Հարցազրույց Kat Von D-ի հետ(չաշխատող հղում) Juliland.com կայքում
- Kat Von D Biographical Feature and Tattoo Gallery Արխիվացված 2020-07-15 Wayback Machine TattooDesigns.net կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Kat Von D» հոդվածին։ |