Mercedes-Benz E-դաս
Mercedes-Benz E-դաս, կոմպակտ մեքենա։ Արտադրվում է Մերսեդես Բենցի կողմից 1967 թվականից սկսած։
Mercedes-Benz E-դաս | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենաների մոդելային շարք |
Արտադրող | Daimler |
Երկիր | Սինդելֆինգեն, Գերմանիա |
Արտադրության տարիներ | 1996 |
Նախորդ | Mercedes-Benz W124 և Mercedes-Benz C-Class? |
Հաջորդ | Mercedes-Benz M-Class? |
Դաս | դաս E և E-segment? |
Կայք | mercedes-benz.de/passengercars/models/saloon/new/e-class.html |
Mercedes-Benz E-Class Վիքիպահեստում |
Դիզայն
խմբագրելE-դասն ավելի երիտասարդ է, էլեգանտ և տաքարյուն։
էքստերիեր
խմբագրելԱվտոմեքենայի առաջնամասն աչքի է ընկնում սլացիկ ուրվագծերով՝ շարժիչի ծածկը սահուն կերպով անցնում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցին և ձուլվում է նոր դիզայնի հիմնական լուսավորության լուսարձակներին՝ կազմելով միասնական ամբողջականություն։ Մեկ պատյանում ներդաշնակորեն ներկառուցված՝ E-դասին բնորոշ կրկնակի լուսադիոդային լուսարձակները երաշխավորում են անվտանգ երթևեկություն և ավտոմեքենային պարգևում են անկրկնելի տեսք։
Ավտոմեքենային կողքից դիտելուց առաջին հայացքից աչքի են ընկնում դեպի վեր սլացող ուրվագծերը, որոնք ստեղծում են դինամիկ շարժման տպավորություն, նույնիսկ երբ ավտոմեքենան կանգնած է։
Հետևի լուսարձակների հորիզոնական ուրվագծերի և հետևի բամպերի սև ներդիրների շնորհիվ ընդգծվում է ավտոմեքենայի լայնքը։ Հետևի լուսադիոդային լուսարձակները կարող են փոխել լուսարձակման ինտենսիվությունը։
Ինտերիեր
խմբագրելE-դասի ինտերիերն ինքնին ոճային է և գրավիչ, իսկ անհատականացման բազմաթիվ տարբերակները երաշխավորում են հարմարավետությունը։
Ալյումինե դեկորատիվ տարրերը և կենտրոնական վահանակի անալոգային ժամացույցն ավտոմեքենային պարգևում են էլեգանտ տեսք։ Երեք անալոգային թվատախտակով տվիչ/ցուցիչ սարքերի վահանակը և մոնիտորը ֆունկցիոնալ են և նորարարական դիզայնի։
Ավտոմեքենայի ինտերիերի անհատականացման համար առաջարկվում է գունային լայն գամմա՝ բեժ, էսպրեսսո շագանակագույն, մոխրագույն, բաց շագանակագույն և մարմնագույն։ Կարելի է ընտրել միագույն ձևավորում կամ երկու գույների ներդաշնակ համադրությամբ։ Կախված ավտոմեքենայի կատարման ոճից նստելատեղերը կարող են երեսպատվել գործվածքով և ARTICO արհեստական կաշվով կամ կաշի/ nappa կաշի համադրությամբ։
ELEGANCE կատարման ոճն աչքի է ընկնում էլեգանտ և սահուն ուրվագծերով։ Մինչդեռ AVANTGARDE կատարման ոճն ավելի դինամիկ է և սպորտային։
Բենզինային շարժիչ
խմբագրելՄոդել | Շարժիչի գլանների քանակը և դասավորությունը | Շարժիչի ծավալը (խսմ) | Շարժիչի հզորությունը (ԿՎտ) | Առավելագույն արագությունը (կմ/ժ) | Վառելիքի կոմբինացված ծախսը (լ/100 կմ) | CO2 կոմբինացված արտանետումները (գ/կմ) |
---|---|---|---|---|---|---|
E 200 | 4L | 1991 | 135/5500 (135/5500) | 233 (233) | 6.5–6.1
(6.1–5.8) |
151–142
(142–135) |
E 300 | V6 | 3498 | (185/6500) | (250) | (7.0–6.8) | (164–159) |
E 300 4MATIC | V6 | 3498 | (185/6500) | (245) | (7.5–7.4) | (176–174) |
E 350 | V6 | 3498 | (225/6500) | (250) | (7.0–6.8) | (164–159) |
E 500 | V8 | 4663 | (300/5000-5750) | (250) | (8.9) | (209) |
E 500 4MATIC | V8 | 4663 | (300/5000-5750) | (250) | (9.4) | (219) |
E 63 AMG | V8 | 5461 | (410/5.500) | (250) | (9.8) | (230) |
E 63 AMG 4MATIC | V8 | 5461 | (410/5.500) | (250) | (10.3) | (242) |
E-դասի համար կիրառվող քառագլան բենզինային շարժիչների նախագծման ընթացքում ճարտարագետների հիմնական նպատակներից էր ապահովել վառելիքի խնայողությունը։ Նախորդ մոդելների համեմատ, նոր շարժիչների տեխնոլոգիան թույլ է տալիս նվազեցնել վառելիքի ծախսը գրեթե 20 տոկոսով։
Պատկերասրահ
խմբագրելE 350 | E 250 CDI 4MATIC |
Mercedes-Benz E350 | W211 |
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելMercedes-Benz E-Class Արխիվացված 2015-04-15 Wayback Machine