«Միլիյեթ» (թուրքերեն՝ Milliyet՝ «Ազգ»), թուրքական օրաթերթ, որը լույս է տեսնում Թուրքիայում։ Տպագրվում է լայնածավալ ֆորմատով[2]։

Միլիյեթ
թուրքերեն՝ Milliyet
Տեսակթերթ
Ժանրհասարակական- քաղաքական
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1950 թվականի մայիսի 3
ՀրատարակիչDemirören Group?
ՍեփականատերDemirören Holding
Երկիր{{{2}}} Թուրքիա
Հրատարակման վայրՍտամբուլ
ԳրասենյակԲաղջըլար, Ստամբուլի մարզ, Թուրքիա
Տպաքանակ182 955 (հունվարի 26-ից փետրվարի 1-ը 2015 թվականի)[1]
Կայքmilliyet.com.tr(թուրքերեն)
 Milliyet Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Milliyet օրաթերթը առաջին անգամ լույս է տեսել 1926 թվականի փետրվարի 11-ին Սիիրթի մարզի պատգամավոր Մահմութ Սոյդանի կողմից[3]։ Մինչև 1928 թվականի դեկտեմբերի 1-ը թերթը հրատարակվել է օսմաներենով, այնուհետև՝ լատինատառ թուրքերենով։ 1935 թվականին լրագրող Ալի Նաջի Քարաջանի կողմից թերթը գնվել և սկսել է հրատարակվել Թան (ձախակողմյան հայացքներով ընդդիմադիր Թան օրաթերթը հրատարակվել է Ստամբուլում 1935-1945 թվականների ընթացքում) անունով, սակայն 1945 թվականի դեկտեմբերի 4-ին թերթի հրատարակությունը ձախակողմյան հայացքների պատճառով կասեցվել է[4]։

Այն սկսել է վերահրատարակվել Milliyet անվամբ 1950 թվականի մայիսի 3-ին Ստամբուլում։ Հարկ է նշել, որ վերահրատարակման սկզբնական շրջանում աջակցել է Դեմոկրատական կուսակցությանը, այնուհետև՝ ձախակողմյան շարժմանը, և այս շրջանում է, որ տպաքանակը 20 հազարից դարձել է 100 հազար։

1970-ական թվականներին սոցիալ-դեմոկրատական ուղղավածության շնորհիվ թերթի տպաքանակը հասել է 200 հազարի։ 1970-ականներին ծավալված աննախադեպ ահաբեկչության հետևանքով 1979 թվականի փետրվարի 1-ին Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում սպանվեց Milliyet–ի գլխավոր խմբագիր Աբդի Իփեկչին[5] ահաբեկիչ Մեհմեդ Աղջայի կողմից, ով հարձակում էր իրականացրել նաև Հովհաննես Պողոս II պապի վրա։ 1979 թվականին Ա. Ն. Քարաջանի որդին՝ լրագրող Էրջյումենթ Քարաջանը, ով հոր մահից հետո դարձել էր թերթի սեփականատերը, Milliyet–ը վաճառում է գործարար Այդըն Դողանին[6]։ Այնուհետև բաժնետեր Էրդողան Դեմիրյուրենը, որին պատկանում էին բաժնետոմսերի 25%-ը, նույնպես վաճառում է իր բաժնեմասը Դողանին[7]։

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո թերթը հայտնվել է ծանր պայմաններում, սակայն հանրագիտարանային և ստվարաթղթե խաղալիքների շնորհիվ կարողացել է ապահովել ընթերցողների և տպագրության կրկնակի աճ։ 1998 թվականի հոկտեմբերին թերթը գնել է Քորքմազ Յիգիթը, սակայն որոշ ժամանակ անց այն կրկին անցել է Doğan Yayın Holding-ին[8]։

2005 թվականի մարտի 17-ին թերթի գլխավոր խմբագիր է դարձել քաղաքագետ, լրագրող Սեդաթ Էրգինը[9], որից հետո ընդգծվել է թերթի ձախակողմյան ուղղվածությունը։ Թերթը սկսել է հանդես գալ իշխանությունների դեմ ուղղված ընդդիմադիր հոդվածներով, հրապարակումներով։ 2009 թվականի հոկտեմբերի 1-ից գլխավոր խմբագիր է դարձել Vatan թերթի նախկին խմբագիր Թայֆուն Դևեջիօղլուն։ 2011 թվականին Doğan Yayın Holding-ը Milliyet և Vatan թերթերը վաճառել է Demirören Holding-ին[10]։

2012 թվականի փետրվարին Karacan Grubu-ի սեփականատեր Ալի Քարաջանն իր մասնաբաժինը վաճառել է Դեմիրորենին՝ դրանով Milliyet և Vatan թերթերի սեփականության և ղեկավարման բոլոր իրավունքները հանձնելով Demirören Holding-ին[11]։ Ներկայումս Demirören Holding-ին են պատկանում Milliyet, Vatan, Milliyet.com.tr, Gazetevatan.com, Milliyet İnternet TV, Skorer.comUzmanpara, PembeNar լրատվականները[12]։

Հարկ է նշել, որ Էրդողան Դեմիրորենը սերտ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչն ապացույցն է այն բանի, որ Դեմիրորենի մահվան առթիվ նախագահ Էրդողանը զանգահարել է Դեմիրորեն ընտանիքին և ցավակցություն հայտնել[13]։ Պետք է նշել նաև, որ Դեմիրորենի որդին՝ Յըլդըրըմ Դեմիրորենը, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է[14]։

2012-2013 թվականներին թերթի ադմինիստրացիան աշխատանքից ազատել է մի շարք աշխատողների, որոնք գրում էին հոդվածներ`քննադատելով թուրքական կառավարությանը[15][16][17][18]։ Ներկայումս Milliyet օրաթերթն աչքի է ընկնում իշխանամետ կեցվածքով, ինչի ապացույցը նաև այն է, որ 2013 թվականի հուլիսի վերջին Գեզիի դեպքերին աջակցելու համար գլխավոր խմբագիր Դերյա Սազաքն ազատվել է գլխավոր խմբագրի պաշտոնից, և նրան փոխարինել է Ֆիքրեթ Բիլան[19]։ 2013 թվականին հրապարակած հոդվածների համար հեռացվել է նաև Հասան Ջեմալը՝ Ջեմալ փաշայի թոռը[20]։

Համաձայն վիճակագրության, 2018 թվականի դեկտեմբերի 17-23-ի դրությամբ Milliyet օրաթերթի վաճառված տպաքանակը եղել է 127.095 օրինակ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 130.902 օրինակ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 136.861 օրինակ, իսկ 2015 թվականի գրեթե նույն ժամանակահատվածում՝ 144.892 օրինակ[21]։ 4 տարվա ընթացքում օրաթերթը շարունակական անկում է գրանցել, և 2015 թվականի դեկտեմբերի համեմատ, 2018 թվականի դեկտեմբերին թերթի վաճառված տպաքանակը նվազել է շուրջ 17, 797-ով։

Comscore-ի տվյալներով, «Milliyet» թերթի կայքը 5-րդ ամենայցելվող կայքն է Եվրոպայում[22]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Tiraj - MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir». medyatava.com. 2014 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  2. Adam Smith (2002 թ․ նոյեմբերի 15). «Europe's Top Papers». campaign. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Մահմութ Սոյդան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  4. «II. DÜNYA SAVAŞI TÜRKİYESİ'NDE BİR MUHALEFET ÖRNEĞİ OLARAK "TAN" GAZETESİ» (PDF). Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  5. «ARŞİV ODASI: Abdi İpekçi Suikasti, 1979 - BBC TÜRKÇE». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  6. «Aydın Doğan». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  7. Today's Zaman, 29 April 2011, Competition body approves sale of Milliyet, Vatan dailies for $74 mln Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
  8. «1926'da başlayan macera: Milliyet». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է Վերցված 2018-12-27-ին.
  9. «Sedat Ergin». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  10. «Doğan Medya, Demirören'e satıldı». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  11. «Ve Karacan hisselerini devretti!». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  12. «Sektörler, Medya». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  13. «Son Dakika: Cumhurbaşkanı Erdoğan'dan Erdoğan Demirören için taziye mesajı». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  14. «Erdoğan Demirören kimdir Recep Tayyip Erdoğan ile ilişkisi nedir? Erdoğan Demirören hayatını kaybetti». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  15. Al Akhbar, 6 January 2012, Firing Turkey’s Ece Temelkuran: The Price of Speaking Out Արխիվացված 2017-10-11 Wayback Machine
  16. «Turks sense dawn of new era of power and confidence». BBC. 2011 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  17. «Turkish PM targets Economist magazine, journalist Nuray Mert». Hurriyet Daily News. 2011 թ․ հունիսի 3. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.
  18. Dexter Filkins (2012 թ․ մարտի 9). «Turkey's Jailed Journalists». The New Yorker. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.
  19. «Gezi Parkı protestoları». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  20. http://gazetetirajlari.com/HaftalikTirajlar.aspx «Demirören'den Başbakan Erdoğan'a: Sizi üzdük, Milliyet'i istediğinize satmaya hazırım!». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  21. «GAZETELERİN HAFTALIK SATIŞ RAPORU». Վերցված է Վերցված է 2018-12-27-ին.
  22. Nearly 50 Percent of Internet Users in Europe Visit Newspaper Sites, 19 January 2012

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Milliyet» հոդվածին։