Rammstein (ալբոմ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գերմանական NDH «Rammstein» խմբի 7-րդ անանուն ձայնասկավառակը, որը թողարկվել է 2019թ․ մայիսի 17-ին կոչվում էր նաև Rammstein։ Զայնասկավառակը պաշտոնապես հայտարարվեց 2019թ․ մարտի 28-ին՝ «Deutschland» սինգլի թողարկման զուգընթաց։ Ձայնասկավառակի աջակցության համերգային շրջագայությունը սկսվեց 2019 թվականի մայիսի 27-ին։
Առաջընթաց
խմբագրելKerrang!-ի հետ հարցազրույցում Ռիխարդ Քրուսպեն նշեց, որ ձայնասկավառակի համար կնկարահանվի նաև 5 տեսահոլովակ։ 2019թ․ մարտի 28-ին թողարկվեց «Deutschland» սինգլը, որի մոտ 10 րոպեանոց տեսահոլովակը նույն օրը լույս տեսավ Rammstein-ի YouTube ալիքում։ Տեսահոլովակում ներկայացված է Գերմանիայի Պատմությունը, որտեղ Գերմանիայի դերակատարն էր Ոուբի Քոմմին։ Այդ տեսահոլովակը ունեցավ ինչպես դրական գնահատական, այնպես էլ բացասական։ Որոշ քննադատներ նկատեցին այդ տեսահոլովակում նացիստական թեքումներ և պոռնոգրաֆիա։ Տեսահոլովակը 4 օրվա ընթացքում հավաքեց 19 միլիոն դիտում։ Այնուհետև լույս տեսան «Radio» և «Ausländer» տեսահոլովակները, որոնք հավաքեցին միլիոնավոր դիտումներ և սիրվեցին երկրպագուների կողմից։ «Radio»-ի տեսահոլովակը նկարահանված է ռետրո ոճով և հիշացնում է 1950-ականներ թվականները։ Իսկ «Ausländer»-ում խմբի բոլոր անդամները ընկնում են աբորիգենների կղզի, որտեղ նրանք սովորում են իրենց կյանքին և ապրում են իրենց պես։
Երգացանկ
խմբագրելRammstein-ի մասնակիցները (Թիլ Լինդեման, Ռիխարդ Քրուսպե, Պաուլ Լանդերս, Քրիստիան Լորենց, Օլիվեր Ռիդել, Քրիստոֆ Շնայդեր).
Rammstein | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Անվանում | Երկարություն | |||||||
1. | «Deutschland» (Գերմանիա) | 5:23 | |||||||
2. | «Radio» (Ռադիո) | 4:37 | |||||||
3. | «Zeig dich» (Ցույց տուր քեզ) | 4:15 | |||||||
4. | «Ausländer» (Օտարերկրացի) | 3:51 | |||||||
5. | «Sex» (Սեքս) | 3:56 | |||||||
6. | «Puppe» (Տիկնիկ) | 4:33 | |||||||
7. | «Was ich liebe» (Ինչ եմ ես սիրում) | 4:29 | |||||||
8. | «Diamant» (Ադամանդ) | 2:34 | |||||||
9. | «Weit weg» (Հեռուն) | 4:20 | |||||||
10. | «Tattoo» (Դաջվածք) | 4:11 | |||||||
11. | «Hallomann» (Ընկերասեր մարդ) | 4:11 |
Երգերի կենդանի կատարում
խմբագրել2019թ․ մայիսի 27-ին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում սկիզբ առավ Europe Stadium Tour 2019-ը։ Շրջագայության ժամանակ կենդանի կատարում ունեցան սկավառակի գրեթե բոլոր երգերը․ Վերադարձան նաև խմբի մնացած 6 սկավառակների երգերը։
2020թ․ հունվարի 21-ին հայտարարվեց Հյուսիսային Ամերիկայի համերգների մասին, բայց նույն թվականի մայիսի 8-ին համերգները տեղափոխեցին 2021թ․ COVID-19-ի պատճառով։
Զայնագրման մասնակիցները
խմբագրել- Թիլ Լինդեման — վոկալ, երգերի տեքստերը
- Ռիխարդ Քրուսպե — սոլո կիթառ, բեք վոկալ, երգերի տեքստերը
- Պաուլ Լանդերս — ռիթմ կիթառ, բեք վոկալ, երգերի տեքստերը
- Օլիվեր Ռիդել — բաս կիթառ, երգերի տեքստերը
- Քրիստոֆ Շնայդեր — հարվածային գործիքներ, երգերի տեքստերը
- Քրիստիան Լորենց — ստեղնաշարային գործիքներ, էլեկտրոնային դաշնամուր, երգերի տեքստերը
Հղումներ
խմբագրելՖոտո, վիդեո և աուդիո | Apple Music · Deezer · Spotify · Tidal (альбом) |
---|---|
Թեմատիկ կայքեր | AllMusic · Discogs · MusicBrainz |