The Cranberries
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
The Cranberries` իռլանդական ռոք խումբ Լիմերիկ քաղաքից, ստեղծված 1989 թվականին։ Խումբը մեծ ճանաչման հասավ 1990-ականներին իրենց Everybody Else Is Doing It, So Why Can't We? ալբոմով, որը 5 միլիոն օրինակով վաճառվեց ԱՄՆ-ում։ Նրանց 4 ալբոմները՝ Everybody Else Is Doing It, So Why Can't We?; No Need to Argue; To the Faithful Departed and Bury the Hatchet, տեղ են գտել Billboard 200-ում։ 6 տարվա ընդմիջումից հետո խումբը վերամիավորվեց 2010 թվականին և իր 6-րդ ալբոմը՝ Roses, ձայնագրեց 2011 թվականի մայիսին և թողարկեց 2012 թվականի փետրվարի 27-ին։
The Cranberries | |
---|---|
երկրներ | Իռլանդիա |
պարգևներ | |
The Cranberries Վիքիպահեստում |
Խմբի պատմությունը
խմբագրելԵղբայրներ Մայք և Նոել Հոգանները ծանոթանում են Լոուրելի հետ։ Նրանք ստեղծում են խումբ, որը կոչվում է "The Cranberry Saw Us": Որպես վոկալիստ խմբում լինում է նրանց ընկեր Նիալլ Քուիննը։ 1990 թվականին նա դուրս է գալիս խմբից և կենտրոնանում սեփական The Hitchers նախագծի վրա։ Իր փոխարեն նա խումբ է բերում Դոլորես Օ'Ռիորդանին։ 1991 թվականին խումբը իր վերանվանվում է "The Cranberries":
1990-ականներին և 2000-ականների սկզբին թողարկելով հինգ ալբոմ և հասնելով մեծ հաջողությունների, 2003 թվականին նրանք որոշում են ժամանակավորապես դադար վերցնել։ Դոլորես Օ'Ռիորդանը, Նոել Հոգանը և Ֆերգալ Լաուլերը զբաղվում են սեփական պրոեկտներով, իսկ Մայք Հոգանը Լիմերիկում բացում է իր սեփական սրճարանը և ժամանակ առ ժամանակ նվագում բաս կիթառ է իր եղբոր համերգների ժամանակ։
2009 թվականի հունվարի 9-ին Դոլորես Օ'Ռիորդանը, Նոել Հոգանը և Մայք Հոգանը խմբի բաժանումից հետո առաջին անգամ հանդես եկան մյասին։
2009 թվականի օգոստոսի 25-ին նյու-յորքյան ռադիոկայան 101.9 RXP-ին տված հատուկ հարցազրույցի ժամանակ Դոլորես Օ'Ռիորդանը պաշտոնապես հաստատեց, որ նույն թվականի նոյեմբերին խումբը կմիավորվի Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում համերգաշարի համար։
Խմբի կազմը
խմբագրելՆերկայիս կազմը
խմբագրելՆախկին անդամներ
խմբագրելՍկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Everybody Else Is Doing It So Why Can’t We? (1993)
- No Need To Argue (1994)
- To The Faithful Departed (1996)
- Bury The Hatchet (1996)
- Wake Up And Smell The Coffee (2001)
- Roses (2012)
- Something Else (2017)
- In the End (2019)