Watch the Throne, Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի համատեղ ալբոմը։ Թողարկվել է 2011 թվականի օգոստոսի 8-ին՝ բացառապես iTunes Store-ի համար, որին նաև հաջորդել է CD տարբերակի օգոստոսի 12-ի թողարկումը[1]։ Ալբոմից թողարկվել են 7՝ «H•A•M», «Otis», «Lift Off», «Niggas in Paris» «Why I Love You», «Gotta Have It» և «No Church in the Wild» սինգլները։ Ալբոմն ընդհանուր առմամբ դրական գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ «Metacritic» կայքը հիմնվելով 39 գրախոսականի վրա, ալբոմին տվել է 75/100 գնահատական[2]։ Ալբոմը 23 երկրների երաժշտական հիթ-շքերթներում միաժամանակ զբաղեցրել է առաջատար դիրք, առաջնաելույթ է կատարել Billboard 200-ի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 436,000 օրինակ։ Այսպիսով ալբոմը միաժամանակ Billboard-ի հիթ-շքերթի 8 կատեգորիաներում զբաղեցրել է առաջատար դիրքեր։ Ալբոմը վաճառքի ռեկորդ է սահմանել iTunes Store-ի գոյության ողջ պատմության ընթացքում՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառվելով 290 000 օրինակ։ Այն գերազանցել է նախորդ ռեկորդը, որը 2008 թվականին Coldplay խմբի համար ապահովել էր Viva la Vida or Death and All His Friends ձայնասկավառակը[3]։ 2011 թվականին ալբոմը ներկայացվել է «American Music Awards» մրցանակաբաշխության 39-րդ արարողությանը՝ «Լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ» անվանակարգում, և 2012 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության 54-րդ արարողությանը՝ «Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում։ 2011 թվականի սեպտեմբերին ձայնասկավառակը ստացել է պլատինե հավաստագրում։

  • Watch the Throne-ը դարձել է Ջեյ Զիի 12-րդ ալբոմը ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Սա ռեկորդ էր բոլոր մենակատարների համար և պատմության մեջ երկրորդը հորիզոնականը՝ The Beatles-ից հետո, որոնց 19 ալբոմներն առաջին հորիզոնականն են զբաղեցրել ԱՄՆ-ում[4]։
  • «Next FM» ռադիոկայանը մի ամբողջ շաբաթ (օգոստոսի 27-28) նվիրել է ալբոմի բոլոր երգերի ներկայացմանը եթերում։ Ռուսաստանում ալբոմի թողարկումը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։
Watch the Throne
Քանյե Ուեսթ, Jay-Z ստուդիական ալբոմ
Թողարկված8 օգոստոսի, 2011
Ձայնագրված2010-2011
ԺանրՀիփ հոփ
Տևողություն46:02
Լեզուանգլերեն
ԼեյբլRoc-A-Fella, Roc Nation, Def Jam
Պրոդյուսեր88-Keys, Ջեֆ Բասկեր, Մայք Դին, Don Jazzy, Hit-Boy, Շամա «Sak Pase» Ջոզեֆ, Էնթոնի Քիլհոֆեր, Քեն Լյուիս, The Neptunes, Q-Tip, RZA, Swizz Beatz, S1, Քանյե Ուեսթ, Southside
Քանյե Ուեսթ, Jay-Z-ի ալբոմների ժամանակագրություն
My Beautiful Dark Twisted Fantasy (2010) Watch the Throne (2011) Cruel Summer (2012)
Սինգլներ Watch the Throne  ալբոմից
  1. ««H•A•M»»
    Թողարկվել է՝ 11 հունվարի, 2011
  2. «Otis»
    Թողարկվել է՝ 20 հուլիսի, 2011
  3. «Lift Off»
    Թողարկվել է՝ 23 օգոստոսի, 2011
  4. «Niggas in Paris»
    Թողարկվել է՝ 13 սեպտեմբերի, 2011
  5. «Why I Love You»
    Թողարկվել է՝ 13 սեպտեմբերի, 2011
  6. «Gotta Have It»»
    Թողարկվել է՝ 6 դեկտեմբերի, 2011
  7. «No Church in the Wild»
    Թողարկվել է՝ 20 մարտի, 2012

2011 թվականի օգոստոսի 28-ին խումբը ելույթ է ունեցել «MTV VMA» մրցանակաբաշխության ժամանակ՝ կատարելով իրենց «Otis» հիթը։ Դա նախապես պատրաստված անակնկալ էր« MTV»-ին։ Ներկայացումը լի էր տարբեր հատուկ էֆեկտներով, այդ թվում՝ բեմում կրակոտ պայթյուններով։

Նախապատմություն

խմբագրել

Ջեյ Զիի և Քանյե Ուեսթի համատեղ աշխատանքը սկիզբ է առել 2000 թվականին, երբ Քանյեն զբաղվում էր «This Can’t Be Life երգի պրոդյուսերությամբ։ Նրանց համագործակցության պատճառ է հանդիսացել Ջեյ Զիի «The Blueprint» ալբոմը, որը ստացել է իրեն բնորոշ սոուլ հնչողությունն ուեսթի շնորհիվ։ Այս ձայնասկավառակի The Blueprint 2: The Gift & The Curse» սիքվելն իր մեջ էր ներառում «Bounce» ստեղծագործությունը, որտեղ հնչում է Քանյե Ուեսթի տունը, որը դարձել է վերջինիս մեներգային կարիերայի սկիզբը։ 2009-2010 թվականներին Քանյեն կրկին մտերմացել է իր ուսուցչի հետ։ Մեծ ճանաչում են գտել նրան համատեղ «Swagga Like Us», «Run This Town», «Monster» երգերը[5][6][7]։ Շուտով հայտնի է դարձել նրանց համատեղ 5 երգից բաղկացած մինի ալբոմի թողարկման մասին։ Ավելի ուշ աշխատանքը ներգրավում է նոր մասնակիցների, և նրանց ձայնագրած նյութը վերաճում է լիարժեք ալբոմի, ինչի մասին Ուեսթը տեղեկացրել է 2010 թվականի հոկտեմբերին[8]։

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «No Church in the Wild» (Frank Ocean-ի հետ համատեղ)Քանյե Ուեսթ, Ջեյ Զի, Չարլզ Նյապա, Մայք Դին, Քրիստոֆեր Բրո, Թերիուս Նեշ, Ջ․ Ռայթ, Ֆ․ Մանզաներա, Ջեյմս Բրաուն, Ժոզեֆ Ռոուչ88-Keys, Քանյե Ուեսթ, Մայք Դին 4:32
2. «Lift Off» (Բիյոնսեի հետ համատեղ)Քանյե Ուեսթ, Քարթեր, Ջեֆ Բասկեր, Մայք Դին, Ֆարել Վիլյամս, Բրունո Մարս, ՍիլՔանյե Ուեսթ, Ջեֆ Բասկեր, Մայք Դին, Q-Tip, Ֆարել Վիլյամս, Don Jazzy 4:26
3. «Niggas in Paris»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Չենսի Հոլիս, Մայք Դին, W.A. DonaldsonHit-Boy, Քանյե Ուեսթ, Մայք Դին, Էնթոնի Քիլխոֆեր () 3:39
4. «Otis» (Օթիս Ռեդինգի հետ համատեղ)Քանյե Ուեսթ, Քարթեր, Հարի Վուդս, Ջիմի Քեմփբել, Ռեջ Քոնելի, Կիրկ Ռոբինսոն, Ռոյ ՀամոնդР, Բրաուն, ՌոուչՔանյե Ուեսթ 2:58
5. «Gotta Have It»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Վիլյամս, Բրաուն, Ռոուչ, Թոնի Փինկնի, Ֆրեդ ՈւեսլիThe Neptunes, Քանյե Ուեսթ 2:20
6. «New Day»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Ռոբերտ Դիգզ, Մայք Դին, Լեսլի Բրիկաս, Էնթոնի ՆյուլիՔանյե Ուեսթ, RZA, Մայք Դին, Քեն Լյուիս 4:32
7. «That’s My Bitch»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Քամալ Ֆարիդ, Բասկեր, Ջասթին Վերնոն, Բրաուն, Բոբի Բիրդ, Ռոնալդ Լենհոֆ, Ջերեմի ԼորդանՔանյե Ուեսթ, Q-Tip, Ջեֆ Բասկեր 3:22
8. «Welcome to the Jungle»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Քասիմ Դին, Մայք ԴինSwizz Beatz 2:54
9. «Who Gon Stop Me»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Շամա Ջեզոֆ, Մայք Դին, Մորիս Սիմոնդս, Ջոշուա ԿերկեգորՇամա «Sak Pase» Ջոզեֆ, Քանյե Ուեսթ, Մայք Դին 4:16
10. «Murder to Excellence»  Քանյե Ուեսթ, Քարթեր, Կ․ Դին, Լարի Գրիֆին կրտսեր, Սքոթ Միսկադի, Քուինսի Ջոնս, Հարվի Մեյսոն կրտսեր, Ջոել Ռոզենբաում, Կաիֆուս Սեմենյա, Բիլ Սամերս, Միխաելա Մոդորսի, Գաբրիելա Մոդորսի«Murder» երգի առաջին հատված, որի պրոդյուսերը Swizz Beatz-ն է 5:00
11. «Made in America» (Frank Ocean-ի հետ համատեղ)Ուեսթ, Քարթեր, Ջոզեֆ, Մայք Դին, ԲրոՇամա «Sak Pase» Ջոզեֆ, Մայք Դին 4:52
12. «Why I Love You» (Mr Hudson-ի հետ համատեղ)Քանյե Ուեսթ, Քարթեր, Մայք Դին, Ֆիլիպ Ֆիլիպ Սերեբոնեշի, Հյուբերթ Բլանկ-Ֆրանկարտ, Թոնի Կամիլո, Մերի ՍոյերՄայք Դին, Քանյե Ուեսթ, Մերի Սոյեր 3:21

Սինգլներ

խմբագրել

Ալբոմի առաջին երգը, որի պրոդյուսերությամբ զբաղվել են Քանյե Ուեսթն ու Լեքս Լյուգերը, եղել է «H.A.M.» ստեղծագործությունը, որը 2011 թվականի հունվարի 11-ին հասանելի է դարձել iTunes-ում։ Երգն արժանացել է քննադատների դրական արձագանքին[9]։ Երգը ներբեռնվել է ավելի քան 125 հազար անգամ։

2011 թվականի հուլիսի 20-ին նոր «Otis» սինգլը հայտնվել է Նյու Յորքի «Funkmaster Flex’s Hot 97» ռադիոկայանի եթերում, իսկ ավելի ուշ ինտերնետում[10]։ Ստեղծագործությունն արժանացել է հիացական քննադատական արձագանքների և դարձել հիթ։ Օգոստոսի 11-ին թողարկվել է երգի երաժշտական տեսահոլովակը, որի բեմադրողը Սփայք Ջոնսն էր։ Տեսահոլովակը դարձել է շատ հայտնի․ այնտեղ ռեփերները կոտրում և հետո ճանապարհ են ընկնում ջարդված Maybach 57 մեքենայով։ Երգն առաջադրվել է 2012 թվականի «Գրեմմի» մրցանակին «Լավագույն ռեփ երգ» կատեգորիայում և հաղթել է «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում[11]։

Օգոստոսի 23-ին թողարկվել է «Lift Off» վերնագրով նոր սինգլը, որը կատարվել է Բեյոնսե Նոուլզի հետ համատեղ[12]։ Ստեղծագործություններին հաջողվել է որոշակի հաջողության հասնել ինտերնետ տարածքում[13][14], սակայն Billboard Hot 100 հիթ-շքերթում նրան չի հաջողվել հայտնվել։ Քննադատների կողմից միանշանակ գնահատական չի եղել։ Ջեյ Զին հայտարարել է այս երգի տեսահոլովակի հնարավոր թողարկման մասին[15]։

Niggas in Paris

խմբագրել

«Watch the Throne» ալբոմի ամենահաջողակ սինգլի թողարկումը կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2012 թվականի փետրվարի դրությամբ միայն ԱՄՆ-ում վաճառվել է նրա ավելի քան 2 մլն թվային օրինակ, քննադատների կարծիքները միանշանակ դրական են եղել, բայց ամենից շատ այդ ստեղծագործության հաջողությունը բացահայտվում է Ջեյ Զիի և Քանյե Ուեսթի համերգային շրջագայության ժամանակ։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Ատլանտայում կայացած համերգի ժամանակ հիթը կատարվել է երեք անգամ անընդմեջ, այնուհետև բիս-ով կատարումների քանակը սկսել է աճել քաղաքից քաղաք[16]։ 2012 թվականի հունիսի 1-ին նոր ռեկորդ է սահմանվել. Փարիզում համերգի ժամանակ երգը բեմից հնչել է 11 անգամ[17]։ 2012 թվականի փետրվարի 9-ին լույս տեսած պաշտոնական տեսահոլովակը նույնպես ստեղծվել է համերգային ելույթի հիման վրա, ճիշտ է, ստրոբոսկոպի արագացված կիրառմամբ, կալեյդոսկոպի էֆեկտով և հայելիով, բռնկվող տիտրերով և տեսադրույքներով՝ Փարիզի Աստվածամոր տաճարի և պանտերի պատկերով։ Բացի այդ, ինչպես բուն երգում, օգտագործվում է «Փառքի շեղբեր։ Աստղերը սառույցի վրա» ֆիլմից մի հատված։ Երգը «Գրեմմի 2013» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։

Why I Love You

խմբագրել

Հաջորդ սինգլը թողարկվոլ է ռադիոեթերի ժամանակ «Niggaz in Paris»-ի հետ նույն օրը։ Հիմնվելով ֆրանսիական հաուս տան նվագախմբի «I <3 U So» թրեքի և «Roc-a-Fella» լեյբլի փլուզման պատմության վրա՝ երգը ջերմորեն ընդունվել է քննադատների կողմից, որոնք հատկապես նշել են պարոն Հադսոնի կողմից երգչախմբի հաջող կատարումը[18]։

Gotta Have It

խմբագրել

Հաջորդ սինգլը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 6-ին։ Երգի համապրոդյուսերներն եղել են The Neptunes դուետը և հիմնվել է Ջեյմս Բրաունի «Gotta Have It» սեմփլի վրա։

No Church in the Wild

խմբագրել

2012 թվականի մարտի 20-ին թողարկված վերջին սինգլը դարձել է ալբոմի առաջին երգը՝ «No Church in the Wild»-ը, որը կատարվել է The-Dream-ի և Odd Future խմբի անդամ Ֆրենկ Օուշենի հետ համատեղ։ Ստեղծագործությունը ստացել է քննադատների հիացական արձագանքները, որոնք առաջին հերթին նշել են Օուշենի կրկներգը և կինեմատոգրաֆիական հնչողությունը։ Երգի վերջին առանձնահատկությունների շնորհիվ այն դարձել է «Հասանելիության կոդ Քեյփթաուն»[19] սաունդթրեքը և հայտնվել «Մեծն Գեթսբին» ֆիլմի թրեյլերում[20]։ Պաշտոնական տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Ռոմեն Գավրասի կողմից և թողարկվել 2012 թվականի մայիսի 29-ին[21]։ Երգի կատարողներից ոչ մեկը չի մասնակցել նկարահանումներին։ Տեսանյութն իր մեջ պարունակում է փողոցային մարտերի տեսարաններ, որոնց լուռ նայում են մարմարե արձանները։ Եզրափակիչում խռովարարների առջև անսպասելի հայտնվում է փիղ։ Տեսահոլովակի նկարահանումները կատարվել են Պրահայում։ Երգը հաղթել է «Գրեմմի 2013» մրցանակաբաշխության 55-րդ արարողության ժամանակ «Լավագույն համատեղ ռեփ կատարում» անվանակարգում։

Հիթ-շքերթներ և անվանակարգեր

խմբագրել
Հիթ-շքերթ (2011) Հորիզոնական
Australian Albums Chart[22] 2
Australian Urban Albums Chart[23] 1
Austrian Albums Chart[24] 12
Belgian Albums Chart (Wallonia)[25] 16
Belgian Albums Chart (Flanders)[26] 7
Canadian Albums Chart[27] 1
Danish Albums Chart[28] 2
Dutch Albums Chart[29] 3
Finnish Albums Chart[30] 23
French Albums Chart[31] 10
German Albums Chart[32] 2
Irish Albums Chart[33] 5
Japanese Albums Chart[34] 14
New Zealand Albums Chart[35] 4
Norwegian Albums Chart[36] 1
Polish Albums Chart[37] 21
Russian Albums Chart[38] 8
Scottish Albums Chart[39] 3
South Korean Albums Chart[40] 6
Spanish Albums Chart[41] 43
Swedish Albums Chart[42] 27
Swiss Albums Chart[43] 1
UK Albums Chart[44] 3
UK Download Chart[45] 1
UK R&B Albums Chart[46] 1
US Billboard 200<[47] 1
US Billboard Top R&B/Hip-Hop Albums[47] 1
US Billboard Top Rap Albums[47] 1

Սինգլներ

խմբագրել
Անվանում Տարի Հորիզոնական
US
[48]
US
R&B

[49]
[50]
US
Rap

[51]
AUS
[52]
CAN
[53]
FRA
[54]
SWI
[55]
UK
[56]
«H•A•M» 2011 23 24 14 78 47 30
«Otis»
(featuring Otis Redding)
12 2 2 42 37 69 61 28
«Lift Off»
(featuring Beyoncé)
121 81 48
«Niggas in Paris» 5 1 1 71 16 49 10
«Why I Love You»
(featuring Mr Hudson)
56 52 87
«Gotta Have It» 69 14 13
«No Church in the Wild» 2012 72 31 20 92 181 51

Հավաստագիր

խմբագրել
Երկիր Կազմակերպություն Հավաստագիր
Ավստրալիա ARIA ոսկե[57]
Կանադա CRIA պլատինե[58]
ԱՄՆ RIAA պլատինե[59]

Տարեկան չարտեր

խմբագրել
Չարտ (2011) Հորիզոնական
Australian Albums Chart[60] 48
Canadian Albums Chart[61] 22
Danish Albums Chart[62] 77
US Billboard 200[63] 9

Թողարկման ամսաթվեր

խմբագրել
Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
ԱՄՆ 2011 թվականի օգոստոսի 8[64] Digital download Roc-A-Fella Records, Roc Nation, Def Jam Recordings
2011 թվականի օգոստոսի 12[64] CD

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ed Christman (28 июля 2011 года). «Jay-Z and Kanye West's 'Watch the Throne' Exclusives Have Retailers Up in Arms» (անգլերեն). Billboard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Watch the Throne Reviews, Ratings, Credits, and More» (անգլերեն). Metacritic. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  3. Caulfield, Keith (2011 թ․ օգոստոսի 17). «Jay-Z & Kanye West's 'Throne' Sells 436,000, Debuts at No. 1 on Billboard 200». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Caulfield, Keith (2011 թ․ օգոստոսի 17). «Jay-Z and Kanye West's 'Watch The Throne' Sells 436,000; Debuts at No. 1 on Billboard 200». Billboard. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Birchmeier, Jason (2010). «Kanye West». Allmusic. Rovi Corporation. Biography. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  6. Reid, Shaheem (2008 թ․ օգոստոսի 25). «T.I. Talks About 'Swagger Like Us,' Leaked Single Featuring Jay-Z, Lil Wayne, Kanye West». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  7. Montgomery, James (2010 թ․ հոկտեմբերի 19). «Kanye West Reveals Which G.O.O.D. Friday Tracks Are On Fantasy». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Dombal, Ryan (2010 թ․ հոկտեմբերի 25). «Kanye West and Jay-Z Planning Joint Album». Pitchfork Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. O'Donnell, Kevin (2011-01-11). «HEAR IT: Kanye and Jay-Z Leak First Collabo Song». Spin. Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  10. Markman, Rob (2011 թ․ հուլիսի 20). «Jay-Z And Kanye West Drop 'Otis'». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 21-ին.
  11. 54th Annual GRAMMY Awards Nominees And Winners | GRAMMY.com
  12. «Urban/UAC Future Releases | R&B, Hip Hop, Release Schedule and Street Dates». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Markman, Rob (2011 թ․ օգոստոսի 9). «Jay-Z, Kanye West's Throne Defies Radio Rules». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2011-11-25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  14. «Welcome to 'Watch the Throne' day». CNN. 2011 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  15. Meadows-Ingram, Benjamin (2011 թ․ հուլիսի 8). «'Watch The Throne': Inside Jay-Z's Private Listening Session». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  16. ««Niggas in Paris»: How Many Times Have Jay-Z and Kanye Performed It in Each City? — Los Angeles — Music — West Coast Sound». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  17. Jay-Z & Kanye West Perform «Niggas In Paris» In Paris (Record 11 Times) : KillerHipHop.com
  18. «Jay-Z and Kanye West: Watch the Throne – track-by-track review». The Guardian. 2011 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. ]https://www.youtube.com/watch?v=1IfQY4fNcnw
  20. GREAT GATSBY Trailer (2012) Movie HD — YouTube
  21. Твиттер / ROMAIN_GAVRAS: My new video for jay z and
  22. «Jay-Z & Kanye West – Watch the Throne». australian-charts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  23. «Top 40 Urban Albums & Singles Chart». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Jay-Z & Kanye West "Watch the Throne». Austrian Album Charts (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  25. «Jay-Z & Kanye West "Watch the Throne» (ֆրանսերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  26. «Jay-Z & Kanye West "Watch the Throne» (հոլանդերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  27. Dowling, Marianne (2011 թ․ օգոստոսի 18). «Kanye, Jay-Z Take Over the Throne». Jam!. CANOE, QMI Agency. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  28. «Jay-Z & Kanye West "Watch the Throne» (Danish). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Jay-Z / Kanye West – Watch the Throne». dutchcharts.nl. Hung Medien. 13/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  30. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». finnishcharts.com. Hung Medien. 13/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  31. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». 'chartsinfrance.com. 19/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին. Վերցված է 2011-08-19-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |work= (օգնություն)
  32. Staff (August 23, 2011). Rap Stars mix the charts Արխիվացված 2012-03-23 Wayback Machine. Media Control. Retrieved 2011-24-08.
  33. «Top 100 Individual Artist Albums». Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 12-ին.
  34. 洋楽アルバム 月間ランキング — Oricon Style — ランキング. Oricon Inc.. Retrieved on 2011-09-17.
  35. «Jay-Z / Kanye West – Watch the Throne». charts.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  36. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». norwegiancharts.com. Hung Medien. 20/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  37. «Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart». olis.onyx.pl. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  38. Lenta.ru: Музыка: Первый осенний
  39. «Archive Chart». Scottish Albums Chart. The Official Charts Company. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  40. :: 가온차트와 함께하세요 ::(չաշխատող հղում). Korea Music Content Industry Association. Retrieved on 2011-08-24.
  41. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». spanishcharts.com. Hung Medien. 27/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  42. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». swedishcharts.com. Hung Medien. 27/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  43. «Jay-Z & Kanye West - Watch the Throne». hitparade.ch. Hung Medien. 23/08/2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  44. «Archive Chart». UK Albums Chart. The Official Charts Company. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  45. «Album Download Chart». Theofficialcharts.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  46. «Archive Chart». UK R&B Chart. The Official Charts Company. 2011 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  47. 47,0 47,1 47,2 «Watch the Throne - Jay-Z / Kanye West». Billboard. Nielsen Business Media. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
  48. «Kanye West Album & Song Chart History: Hot 100». Billboard.com. Retrieved August 15, 2010.
  49. «Kanye West Album & Song Chart History: Hot R&B/Hip-Hop Songs». Billboard.com. Retrieved August 15, 2010.
  50. «Top Hip-Hop and R&B Songs & Singles Charts». Billboard.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  51. «Kanye West Album & Song Chart History: Rap Songs». Billboard.com. Retrieved August 15, 2010.
  52. Արխիվացված Հուլիս 29, 2012 Wayback Machine. ARIA. Australian Recording Industry Association. (August 15, 2011). Archived from the original on August 20, 2011. Retrieved August 20, 2011.
  53. «Kanye West Album & Song Chart History: Canadian Hot 100». Billboard.com. Retrieved August 15, 2010.
  54. «lescharts.com — Discographie Kanye West» (in French). Lescharts.com. Hung Medien. Retrieved August 14, 2010.
  55. «hitparade.ch — Discographie Kanye West». hitparade.ch. Hung Medien. Retrieved August 22, 2011.
  56. «Kanye West — The Official Charts Company». theofficialcharts.com. Retrieved September 4, 2011.
  57. «Top 50 Albums Chart». Australian Recording Industry Association. 2011 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  58. «Gold Platinum Database: Jay Z & Kanye West - Watch The Throne». Music Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  59. «RIAA - Recording Industry Association of America». Recording Industry Association of America (RIAA). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  60. «Adele's "21" crowned ARIA's highest selling album of 2011 LMFAO takes single honours with "Party Rock Anthem"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.
  61. «Best of 2011 - Top Canadian Albums». Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  62. «Album-Top 100». Hitlisten. IFPI Danmark & Nielsen Music Control. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին.
  63. «Billboard 200 Year-End 2011». Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
  64. 64,0 64,1 Christman, Ed (2011 թ․ հուլիսի 28). «Jay-Z and Kanye West's 'Watch the Throne' Exclusives Have Retailers Up in Arms». Billboard.biz. Nielsen Business Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.