Աբգար Ե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբգար (այլ կիրառումներ)
Աբգար Ե Ուքքամա (մ.թ.ա. 1-ին դար - 50[2][1]), Օսրոյենեի թագավոր (մ.թ.ա. 4 - մ.թ. 7, մ.թ. 13-50), Օսրոյենեի Մանու Գ Սափուլ թագավորի որդին, ըստ Մովսես Խորենացու հաջորդել է հորը՝ Արշամ Արշակունուն։ Հայոց թագուհի Ավդե Արշակունու եղբայրը և Հեղինե թագուհու ամուսինը, Աբգար Զ-ի հայրը։ Ըստ ավանդության՝ ընդունել է քրիստոնեություն, դրանով դառնալով 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը։ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ է։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», եղել է Հայոց թագավոր[3]։ Աբգար Ե-ն եղել է Հռոմեական կայսրության դաշնակիցը[4]։
Աբգար Ե Ուքքամա | |
---|---|
Հայոց թագավոր | |
Աբգար թագավորը, Սբ. Կատերինայի վանք, Սինայ լեռ | |
Իշխանություն | մ.թ.ա. 4 - 7, 13 - 50[1] |
Թագադրում | մ.թ.ա. 4[1] |
Հանձնում | 7, 50[1] |
Ծնվել է՝ | մ.թ.ա. 1-ին դար |
Մահացել է՝ | 50[2] |
ենթդ․ Աբգարի եկեղեցի | |
Երկիր | Օսրոյենե |
Ազգություն | Հայ |
Հարստություն | Օսրոյենեի Արշակունիներ |
Նախորդ | Արշամ Արշակունի |
Աբգար Զ | |
Հաջորդող | Մանու Դ, Մանու Ե |
Ուղեկից | Հեղինե թագուհի |
Տոհմ | Աբգար |
կառավարիչ և միապետ | |
Հայր | Արշամ Արշակունի |
Երեխաներ | Աբգար Զ |
Հավատք | Քրիստոնեություն |
Քրիստոնեության ընդունումը
խմբագրելՄովսես Խորենացին պատմում է, որ Աբգար Ե-ն, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ցավերով՝ բորոտությամբ։ Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։ Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին ու ախտավորներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։ Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։
Աբգարի մասին եղած առասպելի օբյեկտիվ վերլուծությամբ հաստատված է, որ Եդեսիայի նշանավոր տիրակալը, որ քրիստոնեություն ընդունեց, Աբգար Թ-ն է, ով ապրել է 2-րդ դարի վերջերին, իսկ առասպելը՝ պատմական իրական դեպքը ետ է տարել մինչև մեր թվարկության սկիզբը և վերագրել մեկ այլ արքայի՝ Քրիստոսին ժամանակակից Աբգար Ե-ին[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Իրանիկա հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #11850018X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 607
- ↑ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1987, էջ 385, 560-561.
Աղբյուրներ
խմբագրել- «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971., էջ 607
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբգար Ե» հոդվածին։ |
Նախորդող Արշամ Արշակունի |
Օսրոյենեի թագավոր Աբգար Ե մ.թ.ա. 4 - 7, 13 - 50 |
Հաջորդող Մանու Դ, Մանու Ե |