Ագնես Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ագնես Կառլենի Ավագյան (ապրիլի 1, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծաղրանկարիչ, նկարազարդող։ 2006 թվականից ապրում է Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, աշխատում է նաև որպես life ծաղրանկարիչ[1]։ Ամուսնու՝ Դեյվ Բյութլերի հետ հրատարակել է ուսուցողական խաղեր[2][3]։
Ագնես Ավագյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | ծաղրանկարիչ |
Կայք | live-karikaturen.ch |
Agnes Avagyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱգնեսի նախնիների մի ճյուղը Թուրքիայում մետաքսի գործարան են ունեցել։ Փախչելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից՝ նրանք ստիպված են եղել թողնել ամենը և փոքր նավով հասնել Հունաստան։ Ագնեսի նախապապը հետագայում վերադարձել է Հայաստան։ Ագնեսի պապիկը հիդրոինժեներ է եղել, մայրը՝ ինժեներ, իսկ հայրը՝ ֆիզիկոս։
Ագնես Ավագյանը ծնվել է 1980 թվականի ապրիլի 1-ին, Երևանում։ Մանուկ հասակում հաճախել է ռուսական դպրոց, եղել է պիոներ։ 1991–1994 թվականներին հաճախել է Խնկո Ապոր անվան գրադարանի Արա Հովսեփյանի նկարչական խմբակ, 1992-1994 թվականներին սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց, 1995-1996 թվականներին՝ Հայաստանի ազգային պատկերասրահին կից արվեստի դպրոցում՝ ունկընդրելով արվեստի պատմություն, 1994–1999 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի գեղարվեստի ուսումնարանում, 2000-2005 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։
1996 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել է Ագնեսի գեղանկարների և ծաղրանկարների ցուցահանդեսը։ Այնուհետև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու հրավեր է ստացել, սակայն անձնական պատճառներով մերժել է։
1998-2002 թվականներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում՝ որպես գլխավոր ծաղրանկարիչ, 2001-2006 թվականներին՝ «ArmeniaNow.com» ինտերնետային ամսագրում՝ որպես ծաղրանկարիչ[4]։
Աշխատել է բազմաթիվ ազգային և միջազգային ամսագրերի ու թերթերի և մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը և Կարմիր խաչը։
Նկարազարդել է մանկական գրքեր, այդ թվում Նունե Սարգսյանի «Սադափ» գիրքը, լիբանանահայ գրող Վերա Սիսեռյանի մանկական գրքերի շարքը։
2003 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Բեյրութում, որից հետո Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունել է Ագնեսին Բաաբդայի իր պալատում՝ Բեյրութում՝ նրա անհատական ցուցահանդեսի առթիվ։ Ագնեսը նախագահին է նվիրել նրա դիմանկարը՝ ի նշան երախտագիտության 1915 թվականին Հայոց ցեղասպանության փախստականներին ընդունելու համար։ Լահուդը Ագնեսին հանձնել է Պատվո շքանշան՝ ի նշան նրա բացառիկ տաղանդի։
2006 թվականից ապրում է Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, ամուսնու՝ Դեյվ Բյութլերի հետ աշխատում է Ագնես կարիկատուրեն ընկերությունում, որը հիմնադրել են 2010 թվականին։
Երկու ձեռքի շոու
խմբագրելԱգնեսը երկու ձեռքով կարող է նկարել միաժամանակ երկու տարբեր պատկերներ, և այդ ունակության համար 2000 և 2005 թվականներին գրանցվել է Ռուսաստանի Դիվա ռեկորդների գրքում[5], 2015 թվականին՝ Հայաստանի Դյուցազնագրքում[6]։
Ցուցահանդեսներ
խմբագրել- Անհատական ցուցահանդեսներ, Երևան, Հայաստան, 1995, 1996, 1997, 2002,
- Անհատական ցուցահանդես, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 1996
- Հայ ծաղրանկարիչների ասոցիացիայի խմբակային ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2001, 2002, 2003, 2004, 2005,
- 2-րդ միջազգային ծաղրանկարչական ֆորում, Al Bayan Press Printing & Publishing Est., Դուբայ, ԱՄԷ, 2002,
- Անհատական ցուցահանդես, Արամ Մանուկյան կենտրոն, Հալեպ, Սիրիա, 2002,
- Անհատական ցուցահանդես կազմակերպված Կիլիկիո Հայ Կաթողիկե Պատրիարքության կողմից, Մեսրոպյան տեխնիկական քոլեջի 20-ամյակ, Բեյրութ, Լիբանան, 2003,
- Կանանց արվեստի հինգերորդ միջազգային փառատոն, Հալեպ, Սիրիա, 2003[7],
- Խմբային ցուցահանդես 90-ականներ։ Հայոց ցեղասպանության ոգեկոչում, Հալեպ, Սիրիա, 2004,
- Անհատական ցուցահանդես կազմակերպվել է ArmeniaNow.com-ի կողմից, Թեքեյան կենտրոն, Երևան, Հայաստան, 2005[8],
- Անհատական ցուցահանդես, CEVI հիմնադրամ Glockenhaus Zentrum Glockenhof, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2006,
- Անհատական ցուցահանդես, Ցյուրիխ հայկական ասոցիացիա, Գրյունաու համայնքային կենտրոն, Ցյուրիխ, Շվեյցարիա, 2008[9],
- Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2009,
- Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, Պլաս դե լա Ռեպուբլիկ Փարիզ, Ֆրանսիա, 2009[10],
- Խմբակային ցուցահանդես, Ցյուրիխի հայկական փառատոն, Üdiker-Huus, Ուիտիկոն, Շվեյցարիա, 2011,
- Անհատական ցուցահանդես «Ճանապարհորդություն դեպի Արարատյան երկիր» միջոցառման շրջանակներում, Ցենտրում 5, Բեռն, Շվեյցարիա, 2012,
- Ցուցադրություն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Բեռն, Շվեյցարիա, 2015[11]։
Մրցանակներ
խմբագրել- ՅՈՒՆԻՍԵՖ, «Հաղորդակցություն երեխաների հետ» մրցույթ, հաղթող 1-ին մրցանակ լավագույն զինանշանի համար, Հայաստան, 1996[12]
- Կրթաթոշակ Կրթության և զարգացման հիմնադրամի կողմից, ՀՀ կրթության նախարարություն, Հայաստան, 1996,
- «Խաղաղություն» հիմնադրամի կրթաթոշակ, Հայաստան, 1997,
- Ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ երկու ձեռքով միաժամանակ նկարելու կարողության համար, 2000, 2005[13]
- The Al Bayan Press Printing & Publishing Est. Դուբայում կազմակերպել է միջազգային ծաղրանկարչական 2-րդ ֆորումը, որին Ագնեսը մասնակցել է 41 երկրի 150 ծաղրանկարիչների հետ միասին և ընտրվել է գլխավոր մրցանակի 15 հաղթողներից մեկը, հրավիրվել է Դուբայում (ԱՄԷ) կայանալիք մուլտֆիլմերի փառատոնին։ Ագնեսը փառատոնի ամենաերիտասարդ և միևնույն ժամանակ միակ կին մասնակիցն է եղել, 2002[14][15],
- Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդն ընդունել է Ագնես Ավագյանին Բաաբդայի իր պալատում՝ Բեյրութում Ագնեսի անհատական ցուցահանդեսի ժամանակ։ Ագնեսը նախագահին դիմանկար է նվիրել՝ ի նշան երախտագիտության 1915 թվականին Հայոց ցեղասպանության փախստականներին ընդունելու համար։ Լահուդը Ագնեսին հանձնել է Պատվո շքանշան՝ ի նշան նրա բացառիկ տաղանդի, մարտ, 2003[16],,
- Հակակոռուպցիոն մուլտֆիլմերի մրցույթի հաղթող, ցուցահանդես, Երևան, Հայաստան, 2004[17],
- 2005 թվականին ստեղծված Հայ ծաղրանկարիչների ասոցիացիայի հիմնադիր անդամ, 2005։
Նկարազարդումներ
խմբագրել- The Zoo-Boy, David Hovhannes, Arevik, Armenien, 1994
- Peter Pan, Manana Youth Centre, Armenien, 1996
- Magazine: Hey, Manana, Gordzenker, Mankadz Yerkir, Karavarum, Armenien, 1996–1998
- Kinderrechte in Armenien, UNICEF, Armenien, 1997
- Նապիկը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2004, ISBN 9953-0-0274-6
- Կիկակօ, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, 2004, ISBN 9953-0-0367-X
- Ալիքը և Պարիկը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2005, ISBN 9953-0-0537-0
- Սադափ։ Հեքիաթ, որն իսկապես պատահեց, Alchemist Studios, Հայաստան, 2005, ISBN 978-99941-957-5-6[18]
- Առաջին Օրը, Վերա Սիսեռեան, Համազգայինի Վահէ Սէթեան Տպարան, Լիբանան, 2006, ISBN 9953-0-0843-4
- Back to God’s Paradise, Kinderbuch über Flüchtlingslager im Libanon, Loucig Guloyan-Srabian, Service to Refugees, Displaced & Migrants, Middle East Council of Churches, Libanon, 2006[19]
- Bibel Mirakelspiel 1 – Der Schatz in den Katakomben, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2008, ISBN 978-3-7252-0853-1
- Vo de Stross is Härz, Büttler Dave / Treier Marcel, Rex Verlag Luzern, 2008, ISBN 978-3-7252-0844-9
- Bibelthriller, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2009, ISBN 978-3-7252-0860-9
- Vom Verbrechen verfolgt, Schaub Reto / Caprez Angela, Lehrmittelverlag Zürich, 2009, ISBN 978-3-03794-141-6
- Ladina Bonetti Rätselcomic auf der Kindseite der Südostschweiz Zeitung, wöchentlich, 2009
- Bibelthriller 2 – David, Büttler Dave, Rex Verlag Luzern, 2014, ISBN 978-3-7252-0926-2
- SLAP – Das Kartenspiel für (un)anständige Leute!, Stefan Ritter & Cyrill Frick, 2017, www.slap-game.ch
- Նունե Սարգսյան, Կախարդական կոճակներ, Երևան, «Զանգակ», 2020 — 168 էջ, ISBN 978-9939-68-765-0։
- Winston Churchills Witz und Weisheit, Werner Vogt, Weber Verlag, 2021, ISBN 978-3-03922-140-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Farbenfrohe Karikaturen - Agnes Avagyan». artisten.ch (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Medienberichte über die Bibelspiele von Dave und Agnes Büttler-Avagyan Abgerufen am 12. März 2016
- ↑ Arno Renggli: Spiel «Bibelthriller» Abgerufen am 12. März 2016
- ↑ May Your Days Be Merry and Meaningful. Armenia Now. Abgerufen am 12. März 2016
- ↑ Agnes Avagyan: Agnes Karikaturen Zweihandshow
- ↑ Դյուցազնագիրք Բ 2012–2015, Վարդան Թովմասյան, «Հայագիտակ» հրատարակչություն, 2015, Հայաստան, ISBN 978-9939-823-09-6
- ↑ Armenia Now Abgerufen am 12. März 2016
- ↑ Zartonk: Private Exhibition from Agnes Avagyan for the third Anniversary of ArmeniaNow Abgerufen am 12. März 2016
- ↑ Armenisches Weihnachtsfest: Armenischer Verein Zürich Abgerufen am 12. März 2016
- ↑ Agnes Avagyan: Agnes Karikaturen Webseite Abgerufen am 12. März 2016
- ↑ Agnes Avagyan: Agnes Karikaturen Webseite Abgerufen am 12. März 2016
- ↑ LittleArmenia.com. Արխիվացված 2015-12-29 Wayback MachineAbgerufen am 12. März 2016
- ↑ Agnes Avagyan: Russisches Buch der Rekorde 2005, Seite 81 Abgerufen am 12. März 2016
- ↑ Afnews, Concorso: International Caricature Forum Abgerufen am 12. März 2016
- ↑ Joseph George Szabo: Javad Alizadeh in the United Arab Emirates Արխիվացված 2014-01-25 Wayback Machine WittyWorld, abgerufen am 12. März 2016
- ↑ Émile Lahoud with Agnes Avagyan Abgerufen am 12. März 2016
- ↑ Agnes Avagyan: Auszeichnung Wettbewerb Thema Korruption Abgerufen am 12. März 2016
- ↑ Նունե Սարգսյանի ստեղծած մարդուկներն ու «կապույտ հիվանդությունը»
- ↑ Marie-José Tayah: Working with Migrant Domestic Workers in Lebanon (1980–2012): A mapping of NGO services, Seite 61. International Labour Organization Regional Office for Arab Sates
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Ավագյան» հոդվածին։ |