Ադեբայո Ակինֆենվա
Սահիդ Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Saheed Adebayo Akinfenwa), առավել հայտնի որպես Ադեբայո Ակինֆենվա (անգլ.՝ Adebayo Akinfenwa, մայիսի 10, 1982[1], Իսլինգտոն, Անգլիա), նիգերական ծագմամբ անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Անգլիայի ուժով չորրորդ դիվիզիոնի «Ուիմբլդոն» ֆուտբոլային ակումբում։ Մեծ մասամբ հայտնի է որպես աշխարհի ամենագաբարիտային գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[3][4]։ Իր ահռելի չափերի և մեծ քաշի շնորհիվ ստացել է «Գազան» (անգլ.՝ Beast) մականունը։
Ադեբայո Ակինֆենվա անգլ.՝ Adebayo Akinfenwa | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ադեբայո Սահիդ Ակինֆենվա[1] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Գազան (անգլ.՝ Beast) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1982 (42 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Իսլինգտոն, Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 181[1] սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 104[2] կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ուիմբլդոն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 2015 թվականի ապրիլի 18-ի: |
Սկսել է իր կարիերան Լիտվայի և Ուելսի բարձրագույն լիգաներում, իսկ հետո սկսել է ելույթները Անգլիայի ցածր մակարդակի լիգաներում։ Անցկացնելով փոքր, սակայն իրադարձություններով հարուստ մի ժամանակահատված «Դոնկաստեր Ռովերսում», Ակինֆենվան տեղափոխվել է իր կարիերայի թվով յոթերորդ ակումբը՝ «Տորկի Յունայթեդը»։ Այնտեղ նա դառնում է թիմի հարվածային ուժը, սակայն որոշ ժամանակ անց տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»։ Ուելսցիների շարքերում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո նա տեղափոխվում է Առաջին լիգայի «Միլուոլ» ակումբը, իսկ հետո համալրում է «Նորտգեմպտոն Թաունի» կազմը։ Վեց տարիների ընթացքում նա հանդես է գալիս մեկ նորտգեմպտոնական ակումբի, մեկ էլ «Ջիլինգեմի» կազմում և այդ ընթացքում չի կորցնում գոլեր խփելու իր կարողությունը։ 2014 թվականի հունիսից նա հանդես է գալիս Անգլիայի երկրորդ լիգայի «Ուիմբլդոն» ակումբի կազմում (14 ամիս ժամկետով պայմանագիր)։
Անձնական կյանք
խմբագրելԱկինֆենվան ունի նիգերական արմատներ. նրա հայրը մուսուլման է, իսկ մայրը՝ քրիստոնյա։ Մանկության ընթացքում Ակինֆենվան մշտապես հետևելով ռամադանի ամսվա կանոններին ավելի կողմնակից էր իսլամին, սակայն ավելի ուշ նա կնքվում է։ Նա ամեն օր հատվածներ է կարդում Աստվածաշնչից և շաբաթվա ամեն կիրակի օրը նվիրում է եկեղեցի այցելելուն[4]։
Նրա ամենամոտ ընկերներից մեկն է համարվում Կլարկ Կարլայլը, ում հետ նա նախկինում հանդես է եկել «Նորտգեմպտոնում»[4]։ Մանուկ հասակում Ադեբայոն երկրպագում էր «Լիվերպուլին», իսկ նրա սիրելի ֆուտբոլիստն էր Ջոն Բարնսը[4]։
Ակինֆենվան հայտնի է որպես աշխարհի գործող ամենագաբարիտային ֆուտբոլիստ և այդ մասին հաճախ նշվում է FIFA շարքի տարբեր խաղերում (այդ թվում նաև FIFA 15-ում)[5][6]։ 2014 թվականի սեպտեմբերին նա հրավիրվում է թողարկվելիք FIFA 15 խաղի ցուցահանդեսին։ Երեկոյի հայտնիների շարքում էին նաև ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը, բռնցքամարտիկ Ջորջ Գրուվսը և հիպ-հոպ-կատարող Lethal Bizzle-ը[7]։
Ակինֆենվայի քաշը պաշտոնապես տատանվում է 101 կգ-ի սահմաններում։ Պառկած դիրքով նա կարողանում է հրել շուրջ 200 կգ-անոց երկաթաձող (այդ թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է նրա անձնական քաշը), ինչն էլ խոսում է նրա սովորականից ուժեղ լինելու մասին[3][8]։ Ակինֆենվան ունի անձնական հագուստի ապրանքանիշ (Beast Mode On)[5]:
Կարիերա
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱկինֆենվան ծնվել է Լոդոնում՝ Իսլինգտոնի շրջանում[1]։ Լինելով դեռահաս նա սկսում է հանդես գալ լիտվական «Ատլանտաս» ֆուտբոլային ակումբում։ Այդ ակումբի կազմը նա համալրում է իր գործակալի խորհրդով, որի աներորդին էլ մտնում էր այդ ակումբի մարզչական շտաբի կազմի մեջ[9]։ Լիտվայում նա հաճախ արժանանում էր ռասիստական վիրավորանքների։ Դրա մասին նա ասել է հետևյալը.
Ես ծնունդով Լոնդոնից եմ և այնտեղ ինձ ոչ ոք չի վիրավորում, այդ իսկ պատճառով էլ դրանք ինձ համար ուղղակի լպիրշություններ են։
Բնօրինակ տեքստ (անգլ.)Coming from London, where nobody would disrespect me, this was just brazen.[4]
Մեծ Բրիտանիա Ադեբայոն վերադառնում է 2003 թվականին և տեղափոխվում է Ուելսի չեմպիոն-ակումբ «Բարի Թաուն»[10]։ Նա օգնում է թիմին հաղթել առաջնությունում և Ուելսի գավաթի մրցությունում։ Սակայն չնայած նիգերացու ջանքերի, ակումբը կրում է լուրջ ֆինանսական կորուստներ և զրկվում է պրոֆեսիոնալ կարգախոսից։ 2003 թվականի հոկտեմբերին Ակինֆենվան տեղափոխվում է «Բոստոն Յունայթեդ»[11] և հենց իր նորամուտային խաղում նա Լիգայի գավաթի մրցության շրջանակներում՝ «Սուինդոն Թաունի» դեմ հանդիպաման վերջին րոպեներին դառնում է իր նոր թիմի հաղթական գոլի հեղինակը[12], սակայն այնտեղ նույնպես նա չի հաստավում և մեկ ամիս անց տեղափոխվում է «Լեյտոն Օրիենտ», որտեղ նույնպես չի դիմանում անգամ մի քանի ամիս[13]։ 2003 թվականի դեկտեմբերին Ակինֆենվան տեղափոխվում է «Ռաշդեն էնդ Դայմոնդս», իսկ 2004 թվականի փետրվարին նա համալրում է «Դոնկաստեր Ռովերսի» կազմը, որը մրցաշրջանում արդեն նրա հինգերորդ ակումբն էր[14]։
Տորկի Յունայթեդ
խմբագրել2004 թվականի հուլիսին Ակինֆենվան նորից ստիպված է լինում փոխել իր ակումբային պատկանելությունը և այս անգամ նա համալրում է «Տորկի Յունայթեդի» կազմը, որտեղ հայտնվելու նրա հիմնական նպատակն Դևիդ Գրեմին փոխարինելն էր[15]։ Կանոնավոր կերպով անցկացվող առաջնության 2004-05 մրցաշրջանում նա հեղինակում է 14 գոլ, սակայն դա չի փրկում ակումբին և հաջորդ մրցաշրջանը ակումբը սկսում է Երկրորդ Ֆուտբոլային լիգայում ելույթ ունենալով։ Ադեբայոն հրաժարվում է մրցաշրջանի ավարտից հետո երկարաձգել իր պայմանագիրը[16]։
Սուոնսի Սիթի
խմբագրել2005 թվականի հուլիսին Ակինֆենվան տեղափոխվում է «Սուոնսի Սիթի»[17]։ «Տրանմիր Ռովերսի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում, որը դառնում է նաև «կարապների» առաջին գոլը նոր՝ Լիբերթի-Ստեդիումում[18]։ Ֆուտբոլային լիգայի գավաթի եզրափակչում նիգերացու խփած գոլը 2-1 հաշվով հաղթանակ է բերում «Սուոնսիին» «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում։ Ակինֆենվան մասնակցել է Առաջին Ֆուտբոլային լիգա դուրս գալու պայքարին. «Բարնսլիի» դեմ խաղում խաղի հիմնական և ավելացված ժամանակից հետո ֆիքսվում է 2-2 հաշիվը և խաղի վերջնական արդյունքը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարից հետո։ Հարվածաշարի արդյունքներով ցավոք, ուելսցիները պարտվում են, ընդ որում Ակինֆենվան դառնում է «Սուոնսիի» այն երկու ֆուտբոլիստներից մեկը, ով չի կարողանում հաջողությամբ իրացնել 11 մետրանոց հարվածը։ 2007 թվականին «Սկանտորպ Յունայթեդի» դեմ խաղում նա ստանում է աջ ոտքի կոտրվածք և մրցաշրջանը համարվում նրա համար ավարտված[19]։ Նրա առողջությունը դեռևս վատացել էր 2006 թվականի հոկտեմբերից՝ ձախ ոտնաթաթի վնասվածքով[20]։
Միլուոլ
խմբագրել2006-2007 մրցաշրջանի վերջում Ակինֆենվան հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Սուոնսի Սիթիի» հետ[21] և 2007 թվականի հունիսի 29-ին նա համաձայնում է պայմանագիր կնքել «Սունիդտոն Թաունի» հետ[22]։ Ցավոք Ակինֆենվան չի կարողանում ինչպես հարկն է անցնել բուժզննումը ակումբում և նրա տեղափոխությունը նոր ակումբ ձախողվում է։ 2007 թվականի նոյեմբերին նա ի վերջո կարողանում է պայմանագիր կնքել և համալրում է անգլիական «Միլուոլի»[23] կազմը։ Այդ թիմի կազմում նա մասնակցում է 7 հանդիպման, սակայն ինչ-որ կերպ աչքի չի ընկնում[24]։
Նորտգեմպտոն Թաուն
խմբագրել2008 թվականի հունվարի 18-ին Ակինֆենվան մինչև մրցաշրջանի ավարտը ժամկետով պայմանագիր է կնքում «Նորտգեպտոն Թաունի» հետ։ Նա իր նորամուտը կատարում է «Սուինդոն Թաունի» դեմ խաղում, որի ժամանակ էլ հենց նա հանդիպման վերջում աչքի ընկնելով՝ փրկում է իր թիմին պարտությունից (1-1)։ Հաջորդ խաղում նա արդեն կատարում է իր տնային նորամուտը և նույն կերպով ինչպես որ առաջին խաղում փրկում է իր թիմին՝ այս անգամ արդեն «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում (1-1)։ «Նորտգեմպտոն Թաունի» կազմում հանդես եկած հաջորդ խաղում, Ակինֆենվան դուբլ է ձևակերպում «Ջիլինգեմի» դեմ հանդիպման ժամանակ, ինչն էլ «Նորտգեմպտոնի» համար ծառայում է հավելյալ օգնություն խաղում վստահ հաղթանակ տանելու համար (4-0)։ Այդ նույն մրցաշրջանում նա աչքի է ընկնում ևս երեք անգամ։
2008 թվականի մայիսի 30-ին Ակինֆենվան ուշադրություն չդարձնելով «Լեյտոն Օրիենտի» և «Գրիմսբի Թաունի» կողմից իր նկատմամբ ունեցած հետաքրքրվածությանը՝ երկարաձգում է «Նորտգեպտոնի» հետ ունեցած իր պայմանագիրը ևս մեկ տարով[25]։ Նա սկսում է 2008-09 մրցաշրջանը աչքի ընկնող խաղով և սեպտեմբեր ամսվա դրությամբ իր անցկացրած երեք խաղերում հեղինակում է երկու գոլ։
2010 թվականի մայիսին լրանում է Ակինֆենվայի «Նորտգեպտոնի» հետ պայմանագրի ժամկետը և անգամ ֆուտբոլիստի ցանկությունը խթան չի հանդիսանում պայմանագրի կնքման հարցում։
Ջիլինգեմ
խմբագրել2010 թվականի հուլիսի 29-ին Ակինֆենվան մեկ տարի ժամկետով պայմանագիր է կնքում անցյալում իր և իր նախկին ակումբի զոհը հանդիսացած «Ջիլինգեմի» հետ[26]։ Իր նորամուտային՝ «Չելտենհեմ Թաունի» դեմ խաղում Ակինֆենվան, հեղինակում է իր առաջին գնդակը իր նոր ակումբի կազմում։ Ակումբում կազմավորվում է Ադեբայո Ակինֆենվայի և Կոդի Մակդոնալդի ֆուտբոլային զույգը. միասին այս դուետը մրցաշրջանային ընդհանուր արդյունքներով հեղինակում է 36 գոլ։
Վերադարձը Նորտգեմպտոն Թաուն
խմբագրել2011 թվականի մայիսի 25-ին Ակինֆենվան կրկին համալրում է իր նախկին ակումբի կազմը. «Նորտգեմպտոն Թաունի» նոր մարզիչ՝ Գարի Ջոնսոնը վերադարձրել էր Ակինֆենվային այն նպատակով, որ «վաստակի ակումբի երկրպագուների վստահությունը»[27]։ Ակումբ վերադառնալուց հետո Ակինֆենվան, օգոստոսի 16-ին խփում է իր «առաջին» գնդակը «Բրիստոլ Ռովերսի» դեմ մրցավեճում։ 2012 թվականի նոյեմբերի 10-ին, «Ակրինգտոն Սթենլիի» դեմ խաղում Ակինֆենվան հեղինակում է իր ֆուտբոլային կարիերայի առաջին պրոֆեսիոնալ հեթ-տրիկը (երեք գոլ մեկ խաղում)[28]։ 2012-13 մրցաշրջանի ավարտից հետո Ակինֆենվան լքում է ակումբը[29]։
Վերադարձը Ջիլինգեմ
խմբագրել2013 թվականի հուլիսի 2-ին Ադեբայոն ազատ գործակալի կարգավիճակով վերադառնում է «Ջիլինգեմ»[30]։ Կոդի Մակդոնալդի հետ դուետը այս անգամ մրցաշրջանային արդյունքներով աչքի է ընկնում 10 խփված գոլով, իսկ երկրպագուների կողմից կազմվող առաջնության ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում Ակինֆենվան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Շուտով ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարում է Ակինֆենվայի ակումբից հեռանալու մասին լուրը[31]։
Ուիմբլդոն
խմբագրել2014 թվականի հունիսի 20-ին Ակինֆենվան 14 ամիս ժամկետով պայմանագիր է կնքում Երկրորդ ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Ուիմբլդոնի» հետ[32]։ 2015 թվականի հունվարի 5-ին, Անգլիայի գավաթի մրցության երրորդ շրջանում «Ուիմբլդոնը» իր «Քինգսմեադո» մարզադաշտում հյուրընկալում է «Լիվերպուլին»։ Խաղի ժամանակ Ակինֆենվային հաջողվում է հավասարեցնել խաղի հանդիպման հաշիվը, սակայն վերջնական հաշվով «Ուիմբլդոնը» 1-2 հաշվով տանուլ է տալիս խաղը և լքում մրցաշարի հետագա պայքարը[33]։ 2015 թվականի հունիսի 8-ին Ակինֆենվան մերժելով Լիգա 1-ում և ՄԼՍ-ում հանդես եկով որոշ ակումբների առաջարկներ երկարաձգում է իր պայմանագիրը «Ուիմբլդոնի» հետ[34]։
Ակումբային վիճակագրություն
խմբագրել- Վիճակագրական տվյալները 2016 թվականի փետրվարի 13-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Ատլանտաս | 2001[35] | Ա լիգա | 18 | 4 | 2 | 1[lower-alpha 1] | — | 2[lower-alpha 2] | 0 | 0 | 0 | 22 | 5 | |
2002[35] | Ա լիգա | 4 | 1 | 2 | 1[lower-alpha 3] | — | 0 | 0 | 0 | 0 | 6 | 2 | ||
Ընդհանուր | 22 | 5 | 4 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 7 | ||
Բարի Թաուն | 2002-03[36] | Ուելսի Պրեմիեր լիգա | 8 | 6 | 8 | 6 | ||||||||
2003-04[36] | Ուելսի Պրեմիեր լիգա | 1 | 0 | 1 | 0 | |||||||||
Ընդհանուր | 9 | 6 | 9 | 6 | ||||||||||
Բոստոն Յունայթեդ | 2003-04[37] | Երրորդ դիվիզիոն | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1[lower-alpha 4] | 1 | 4 | 1 | |
Լեյտոն Օրիենտ | 2003-04[37] | Երրորդ դիվիզիոն | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
Ռաշդեն էնդ Դայմոնդս
2003-04[38] |
Երկրորդ դիվիզիոն | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | ||
Դոնկաստեր Ռովերս | 2003-04[37] | Երրորդ դիվիզիոն | 9 | 4 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 9 | 4 | |
Տորկի Յունայթեդ | 2004-05[39] | Լիգա 1 | 37 | 14 | 1 | 0 | 1 | 0 | — | 2[lower-alpha 4] | 2 | 41 | 16 | |
Սուոնսի Սիթի | 2005-06[40] | Լիգա 1 | 34 | 9 | 1 | 0 | 1 | 1 | — | 8[lower-alpha 5] | 5 | 44 | 15 | |
2006-07[41] | Լիգա 1 | 25 | 5 | 4 | 1 | 1 | 0 | — | 1[lower-alpha 4] | 0 | 31 | 6 | ||
Ընդհանուր | 59 | 14 | 5 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 9 | 5 | 75 | 21 | ||
Միլուոլ | 2007-08[42] | Լիգա 1 | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 9 | 0 | |
Նորտգեմպտոն Թաուն | 2007-08[42] | Լիգա 1 | 15 | 7 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 15 | 7 | |
2008-09[43] | Լիգա 1 | 33 | 13 | 0 | 0 | 3 | 2 | — | 0 | 0 | 36 | 15 | ||
2009-10[44] | Լիգա 2 | 40 | 17 | 2 | 0 | 1 | 0 | — | 1[lower-alpha 4] | 0 | 44 | 17 | ||
Ընդհանուր | 88 | 37 | 2 | 0 | 4 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 95 | 39 | ||
Ջիլինգեմ | 2010-11[45] | Լիգա 2 | 44 | 11 | 1 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 46 | 11 | |
Նորտգեմպտոն Թաուն | 2011-12[46] | Լիգա 2 | 39 | 18 | 1 | 0 | 1 | 0 | — | 1[lower-alpha 4] | 0 | 42 | 18 | |
2012-13[47] | Լիգա 2 | 41 | 16 | 2 | 0 | 2 | 0 | — | 6[lower-alpha 6] | 1 | 51 | 17 | ||
Ընդհանուր | 80 | 34 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 93 | 35 | ||
Ջիլինգեմ | 2013-14[48] | Լիգա 1 | 34 | 10 | 2 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 37 | 10 | |
Ուիմբլդոն | 2014-15[49] | Լիգա 2 | 45 | 13 | 4 | 1 | 1 | 0 | — | 2[lower-alpha 4] | 1 | 52 | 15 | |
2015-16 | Լիգա 2 | 28 | 5 | 0 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 29 | 5 | ||
Ընդհանուրը կարիերայում | 466 | 153 | 25 | 4 | 14 | 3 | 2 | 0 | 22 | 10 | 529 | 170 |
- ↑ 00-01 Լիտվայի լիգայի գավաթ
- ↑ Խաղերը ՈւԵՖԱ գավաթի մրցությունում
- ↑ 01-02 և 02-03 Գավաթի մրցաշրջանների ընդհանուր արդյունքը
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Խաղ(եր)ը Ֆուտբոլային լիգայի մրցաշարում
- ↑ Վեց խաղ և հինգ գոլ Ֆուտբոլային լիգայի մրցաշարում, Երկու խաղ Լիգա 1-ի փլեյ օֆֆ փուլերում
- ↑ Երեք խաղ և մեկ գոլ Ֆուտբոլային լիգայի մրցաշարում, երեք խաղ Լիգա 2-ի փլեյ օֆֆ փուլերում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Hugman, Barry J., ed. (2010). The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. էջ 16. ISBN 978-1-84596-601-0.
- ↑ 100-килограммовый "финт Зидана" против "Ливерпуля". Акинфенва и другие толстые футболисты мира Արխիվացված 2015-01-20 Wayback Machine (ռուս.)
- ↑ 3,0 3,1 «How Port Vale will tackle the world's strongest footballer». The Sentinel. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Adebayo Akinfenwa: Wimbledon's 'Beast' - 10 things you never knew». BBC Sport. 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- ↑ 5,0 5,1 Flanagan, Aaron (2014 թ․ սեպտեմբերի 25). «FIFA 15's strongest player Adebayo Akinfenwa admits he doesn't play as himself - as he's TOO SLOW! - Mirror Online». Mirror.co.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Drayton, John. «Adebayo Akinfenwa hits beast mode for AFC Wimbledon against Chelsea | Daily Mail Online». Dailymail.co.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Snelling, Dave (2014 թ․ սեպտեմբերի 23). «FIFA 15 SPECIAL: Stars Rio Ferdinand, Lethal Bizzle, Andros Townsend & Olly Murs | Tech | Life and Style | Beauty and Fashion UK, Horoscopes». Daily Star. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Standard Sport (2014 թ․ սեպտեմբերի 11). «Justice for Akinfenwa as AFC Wimbledon star is named FIFA 15's strongest player - Football - Sport - London Evening Standard». Standard.co.uk. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Akinfenwa out to play 'large' role for Swans». icWales.co.uk. Վերցված է 2006 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Barry sign second Nigerian». BBC News. 2003 թ․ մարտի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Akinfenwa catches the eye». BBC News. 2003 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Boston United 2–1 Swindon». BBC. 2003 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Orient release Akinfenwa». BBC News. 2003 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Doncaster get Akinfenwa». BBC News. 2004 թ․ փետրվարի 18. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Gulls seal Akinfenwa deal». BBC News. 2004 թ․ հուլիսի 3. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Gulls and Akinfenwa in deadlock». BBC News. 2005 թ․ հունիսի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Tribunal rules on Akinfenwa fee». BBC News. 2005 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Swansea 1–0 Tranmere». BBC. 2005 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Leg break ends Akinfenwa's season». BBC News. 2007 թ․ փետրվարի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Akinfenwa hit by stress fracture». BBC News. 2006 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Akinfenwa resigned to Swans exit». BBC News. 2007 թ․ հունիսի 18. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Akinfenwa set to sign for Swindon». BBC News. 2007 թ․ հուլիսի 16. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Jackett signs Akinfenwa». BBC Sport. 2007 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Adebayo Akinfenwa- Soccerbase». Soccerbase. 2007–2008. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Akinfenwa Commits To Cobblers». Sportinglife.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Prolific Striker Akinfenwa Signs». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Gillingham's Adebayo Akinfenwa joins Northampton Town». BBC News. 2011 թ․ մայիսի 25. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Adebayo Akinfenwa: 'The Beast' Northampton hat-trick shirt resold». BBC News. 2015 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Adebayo Akinfenwa released by Northampton Town». BBC News. 2013 թ․ մայիսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Adebayo Akinfenwa: Gillingham re-sign ex-Northampton striker». BBC Sport. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Bayo Akinfenwa leaves Gillingham FC following second spell at Priestfield». Gillingham Football Club. 2014 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014-06-23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Slavin, Chris (2014 թ․ հունիսի 20). «Akinfenwa signs». AFC Wimbledon. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
- ↑ McNulty, Phil (2015 թ․ հունվարի 5). «Wimbledon 1-2 Liverpool». BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Goodwin, Stuart (2015 թ․ հունիսի 8). «Adebayo Akinfenwa to stay with AFC Wimbledon despite MLS interest». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 35,0 35,1 «A Lyga career details for Adebayo Akinfenwa». Lietuvos Futbolo Enciklopedija. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 36,0 36,1 «Welsh Premier career details for Adebayo Akinfenwa». Welsh Premier League. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 37,0 37,1 37,2 «Games played by Adebayo Akinfenwa in 2003/2004». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Squad stats: 2003/04». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2004/2005». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2005/2006». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2006/2007». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 42,0 42,1 «Games played by Adebayo Akinfenwa in 2007/2008». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2008/2009». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2009/2010». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2010/2011». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2011/2012». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2012/2013». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2013/2014». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Games played by Adebayo Akinfenwa in 2014/2015». Soccerbase. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադեբայո Ակինֆենվա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |