Ազնվաց ձոր (նաև՝ Ազնվաձոր, գրաբ.՝ Ազնուաց ձոր, գրաբ.՝ Ազնուաձոր), գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում[2][3], Վանա լճից հարավ-արևմուտք, Տատիկ գավառից հյուսիս, համապատասխանում է Արևմտյան Հայաստանի Գյոզալդարա[1] և Կեցան գավառակների տարածքին[4]։ Աղձնիքի բդեշխության 6-րդ գավառը՝ 202 կմ2 տարածությամբ[1]։

Ազնվաց ձոր
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էԱղձնիք
Ներառում էԱզնվաց ձոր դաշտ
ՎարչկենտրոնԱզնվաձոր
Խոշորագույն քաղաքԱզնվաձոր
Հիմնական լեզուհայերեն
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմհեթանոսներ (մինչև՝ 301 թ․), քրիստոնյաներ (սկսած 301-ից)
Տարածք202 կմ2[1]
Պատմական շրջան(ներ)Մեծ Հայք
Սահմանակցում էՏատիկ (Աղձնիք), Տուրուբերան, Մոկք

Անվանում

խմբագրել

Գավառի անունը ծագել է հայերեն ազնիվ և ձոր բառերի համադրությունից[4]։ Ազնվաց ձորը ներկայումս վերանվանվել է Գյոզալդարա (Գյուզելդերե), որը հայկական անվան թուրքական թարգմանութունն է[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Վանա լճից հարավ-արևմուտք, Տատիկ գավառից հյուսիս, համապատասխանում է Արևմտյան Հայաստանի Գյոզալդարա և Կեցան գավառակների տարածքին[4]։ Ընդգրկել է Տատիկ (այժմ՝ Գյուզելդերե) գետի արգավանդ ձորահովիտը[3]։ Գավառը հայտնի էր կապարի ու երկաթի հանքավայրերով[4]։

Պատմություն

խմբագրել

Գավառը մտնում էր Աղձնիքի բդեշխության մեջ[1]։ Ազնվաց ձորը ոմանք նույնացնում են մատենագրության մեջ հիշատակված Բարիձորի հետ՝ վիրջինիս համարելով նրա անվան տարբերակը[4]։ 9-րդ դարում Ազնվաց ձորը արաբական նվաճողներից ազատագրել է Վասպուրականի արքա Գագիկ Արծրունին[3]։ 14-րդ դարի 1-ին կեսին գավառը զավթել են օսմանյան թուրքերը[3]։ Մինչև 19-րդ դարի 1-ին կեսը գավառը մտել է Բիթլիսի գավառի մեջ[3]։ 1878 թվականից եղել է գյուղախումբ Բիթլիսի վիլայեթի Կարճկանի գավառակում, այնուհետև դարձել է ինքնուրույն գավառակ[3][4]։

Բնակչություն

խմբագրել

1895 թվականին գավառը ունեցել է մոտ 3000 հայ բնակչություն[3]։ Զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ[3]։ 1895-1896 թվականների հայկական կոտորածների հետևանքով Ազնվաց ձորը մասամբ (Երեցթաղ, Զններ, Սառնուս և այլն), իսկ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ՝ ամբողջովին զրկվել է հայ բնակիչներից[3]։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանը ըստ Աշխարհացոյցի», Սուրեն Երեմյան, Երևան, 193, էջ 31.
  2. «Հայաստանի պատմական աշխարհագրություն», Թադևոս Հակոբյան, 5-րդ հրատ., Երևան, 2007, էջ 227.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 48 — 1008 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 122