Ալեքսանդրի ճակատամարտը (նկար)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսոսի ճակատամարտ (այլ կիրառումներ)
«Ալեքսանդրի ճակատամարտը» (գերմ.՝ Die Alexanderschlacht), Վերածննդի դարաշրջանի գերմանացի գեղանկարիչ, փորագրիչ և շինարար Ալբրեխտ Ալթդորֆերի նկարներից։ Կտավը նկարիչը վրձնել է 1529 թվականին։ Նկարը հայտնի է նաև «Իսոսի ճակատամարտ» անվանումով։ Յուղաներկով արված նկարի չափերն են 158.4 × 120.3 սմ։ Այսօր «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Հին պինակոտեկում՝ Մյունխենում (Գերմանիայում)։
Ալեքսանդրի ճակատամարտը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալբրեխտ Ալթդորֆեր[1] |
տարի | 1529[2] |
բարձրություն | 158,4 սանտիմետր[3] |
լայնություն | 120,3 սանտիմետր[3] |
ուղղություն | հյուսիսային Վերածնունդ[4] |
ժանր | մարտանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և lime panel?[3] |
գտնվում է | Alte Pinakothek, upper floor, gallery I?[3] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու |
պատվիրատու | Wilhelm IV, Duke of Bavaria?[1] և Marie of Baden-Sponheim?[1] |
մասն է | History Cycle?[1] |
մակագրություն | AA / 1529 / ALBRECHT ALTORFER ZU REGENSPVRG FECIT և ALEXANDER M DARIVM ULT SVPERATCAESIS IN ACIE PERSAR PEDIT C M EQUITVERO X M INTERFECTIS MATRE QVOQVECONIVGE; LIBERIS DARII REG CVM M HAVDAMPLIVS EQVITIBFVGA DILAPSI CAPTIS: |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Battle of Issus by Altdorfer Վիքիպահեստում |
Նկարագիր
խմբագրել«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը Ալբրեխտ Ալթդորֆերը նկարել է 1529 թվականին։ Նկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր։ Նկարի սյուժեի համար հիմք է ծառայել հին աշխարհի պատմական մի դեպք, որը կապված է Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III Աքեմենյանի հետ։ Կտավում պատկերված է մակեդոնական և պարսկական բանակների միջև ճակատամարտի տեսարանը։ Ալթդորֆերը ստեղծագործության մեջ վրձնել է իր դարաշրջանին բնորոշ զենք ու զրահ։
«Ալեքսանդրի ճակատամարտը» նկարի առաջին պլանում, ներքևի հատվածում պատկերված են մակեդոնացիներն ու պարսիկները։ Մակեդոնացիներին կարելի է տարբերակել սպիտակաերկնագույն զենքուզրահով։ Պարսիկները հադերձավորված են կարմիր զգեստներով, ոմանց վրա կարելի է տեսնել նաև չալմա։
Առանձնահատկություններ
խմբագրելԱլբրեխտ Ալթդորֆերի կողմից ստեղծված «Ալեքսանդրի ճակատամարտը» նկարում առանձնահատուկ դեր է խաղում մայր մտնող արեգակն ու դուրս ելնող լուսնի մահիկը։ Նկարի կենտրոնական հատվածում երևում է Դարեհ III Աքեմենյանի մարտակառքը, որին հետապնդում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ստեղծագործության ահյակ հատվածում վեր է հառնում մի լեռ, որի վրա տեսանելի է ամրոցը։ Հետին պլանում նկարված է Միջերկրական ծովի արևելյան հատվածն ու Կիպրոս կղզին։ Դրանից մի փոքր հեռու Կարմիր ծովն է, իսկ աջ կողմում Ալբրեխտ Ալթդորֆերը պատկերել է Եգիպտոսը Նեղոսի դելտայով, որը կարելի է ճանաչել յոթ բազուկներով։
Օդում, ազատության մեջ փողփողում է լատինատառ գրությամբ մի ցուցանակ։ Վերջինիս վրա գրված է հետևյալ նախադասությունը.
ALEXANDER M(AGNVS) DARIVM ULT(IMVM) SVPERAT
CAESIS IN ACIE PERSAR(VM) PEDIT(VM) C(ENTVM) M(ILIBVS) EQUIT(VM)
VERO X M(ILIBVS) INTERFECTIS MATRE QVOQVE
CONIVGE; LIBERIS DARII REG(IS) CVM (M(ILLE) HAVD
AMPLIVS EQVITIB(VS) FVGA DILAPSI CAPTIS:
Հայերեն թարգմանությամբ այն հնչում է այսպես.
Ալեքսանդր Մեծը հաղթեց վերջին Դարեհին, այն բանից հետո, երբ սպանվեցին 100000 պարսկական հետևակներ և ավելի քան 10000 հեծյալներ։ Գերի են վերցվել Դարեհ արքայի մայրը, կինը և երեխաները. այդ ժամանակ Դարեհը թաքնվում էր 1000 հեծյալների հետ:
Պատմություն
խմբագրելՆկարի պատվիրատուն Բավարիայի հերցոգ Վիլհելմ IV էր, ով հղացել էր նաև ութ այլ նկարներ՝ անտիկ աշխարհի պատերազմների տեսարաններ պատվիրելու համար։
1800 թվականին ֆրանսիացի զինվորների կողմից մյունխենյան նկարների ամբողջ հավաքածուն՝ շուրջ յոթանասուն ստեղծագործություններ, գողացվում և տարվում է Ֆրանսիա։ «Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը խիստ հավանում է Նապոլեոն Բոնապարտը։ Այն երկար ժամանակ կախված մնաց Փարիզի արվարձանային Սեն Կլու պալատի լոգասենյակում։ Այստեղ 1814 թվականին կտավը նկատեցին պրուսական զորքերը և տեղափոխեցին Գերմանիա։
«Ալեքսանդրի ճակատամարտը» ստեղծագործությունը համարվում է Հյուսիսային Վերածննդի նախակարապետ աշխատանքներից մեկը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.pinakothek.de/kunst/meisterwerk/albrecht-altdorfer/historienzyklus-alexanderschlacht-schlacht-bei-issus
- ↑ 2,0 2,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.sammlung.pinakothek.de/de/artwork/9pL3Qyz4eb
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Альтдорфер, Альбрехт // Л. Алешина. Европейское искусство: Живопись. Скульптура. Графика]
Գրականություն
խմբագրել- Alte Pinakothek. Summary Catalogue. Edition Lipp, 1986. ISBN 3-87490-701-5.
- Ansell, Florence J. (2008). The Art of the Munich Galleries. Read Books. ISBN 1-4437-5543-5.
- Bosworth, A. B. (1993). Conquest and empire: the reign of Alexander the Great. Cambridge University Press. ISBN 0-521-40679-X.
- Bryant, Joseph M. (1996). Moral codes and social structure in ancient Greece: a sociology of Greek ethics from Homer to the Epicureans and Stoics. SUNY Press. ISBN 0-7914-3042-1.
- Buckley, Terry (1996). Aspects of Greek history, 750–323 BC: a source-based approach. Routledge. ISBN 0-415-09958-7.
- Campbell, Gordon (2007). The Grove encyclopedia of classical art and architecture, Volume 1. Oxford University Press. ISBN 0-19-530082-3.
- Clanton, Dan W. (2006). The good, the bold, and the beautiful: the story of Susanna and its Renaissance interpretations. Continuum International Publishing Group. ISBN 0-567-02991-3.
- Clark, Kenneth (2007). Landscape Into Art. READ BOOKS. ISBN 1-4067-2824-1.
- Corvisier, André; Childs, John (1994). A dictionary of military history and the art of war. Wiley-Blackwell. ISBN 0-631-16848-6.
- Cuneo, Pia F. (1998). Art and politics in early modern Germany: Jörg Breu the Elder and the fashioning of political identity, ca. 1475–1536. Brill Publishers. ISBN 90-04-11184-0.
- Davis, Kathleen (2008). Periodization and sovereignty: how ideas of feudalism and secularization govern the politics of time. University of Pennsylvania Press. ISBN 0-8122-4083-9.
- De Sélincourt, Aubrey (1971). The campaigns of Alexander. Penguin Classics. ISBN 0-14-044253-7.
- Earls, Irene (1987). Renaissance art: a topical dictionary. Greenwood Publishing Group. ISBN 0-313-24658-0.
- Hagen, Rose-Marie; Hagen, Rainer (2003). What great paintings say, Volume 1. Taschen. ISBN 3-8228-2100-4.
- Hamilton, J. R. (1974). Alexander the Great. University of Pittsburgh Press. ISBN 0-8229-6084-2.
- Hanawalt, Barbara; Kobialka, Michal (2000). Medieval practices of space. University of Minnesota Press. ISBN 0-8166-3544-7.
- Heckel, Waldemar (2002). The Wars of Alexander the Great: 336–323 BC. Osprey Publishing. ISBN 1-84176-473-6.
- Heckel, Waldemar; Yardley, John (2004). Alexander the Great: historical texts in translation. Wiley-Blackwell. ISBN 0-631-22821-7.
- Janson, Horst W.; Janson, Anthony F. (2003). History of art: the Western tradition. Prentice Hall PTR. ISBN 0-13-182895-9.
- Keane, A. H. (2004). The Early Teutonic, Italian and French Masters. Kessinger Publishing. ISBN 1-4179-6301-8.
- Kinzl, Konrad H. (2006). A companion to the classical Greek world. Wiley-Blackwell. ISBN 0-631-23014-9.
- Kleiner, Fred S. (2008). Gardner's Art Through the Ages: A Global History. Cengage Learning. ISBN 0-495-11549-5.
- Kleiner, Fred S. (2009). Gardner's Art Through the Ages: The Western Perspective. Cengage Learning. ISBN 0-495-57364-7.
- McKay, Alexander G. (1998). Houses, villas, and palaces in the Roman world. JHU Press. ISBN 0-8018-5904-2.
- Neilburg, Michael S. (2001). Warfare in World History. Routledge. ISBN 0-203-46657-8.
- Oman, Charles (1976). The Sixteenth Century. Taylor & Francis. ISBN 0-8371-8118-6.
- Polelle, Mark R. (2007). Leadership: Fifty Great Leaders and the Worlds They Made. Greenwood Publishing Group. ISBN 0-313-34814-6.
- Romm, James S.; Mensch, Pamela (2005). Alexander the Great: selections from Arrian, Diodorus, Plutarch, and Quintus Curtius. Hackett Publishing. ISBN 0-87220-727-7.
- Roskill, Mark W. (1997). The languages of landscape. Penn State Press. ISBN 0-271-01553-5.
- Russell, Bertrand (2004). History of Western Philosophy. Routledge. ISBN 0-415-32505-6.
- Sacks, David; Murray, Oswyn; Bunson, Margaret (1997). A Dictionary of the Ancient Greek World. Oxford University Press US. ISBN 0-19-511206-7.
- Savill, Agnes (1990). Alexander the Great and his time. Barnes & Noble Publishing. ISBN 0-88029-591-0.
- Silver, Larry (1999 թ․ հունիս). «Nature and Nature's God: Landscape and Cosmos of Albrecht Altdorfer». The Art Bulletin. 81 (2): 194–214. doi:10.2307/3050689. JSTOR 3050689.
- Smith, William (1859). A dictionary of Greek and Roman antiquities. Little, Brown, and Co.
- Svanberg, Jan (1999). «Vädersolstavlan i Storkyrkan – Det konsthistoriska sammanhanget». Sankt Eriks Årsbok 1999 – Under Stockholms himmel (Swedish) (1st ed.). Samfundet Sankt Erik. էջեր 70–86. ISBN 91-972165-3-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Stokstad, Marilyn; Oppenheimer, Margaret A.; Addiss, Stephen (2003). Art: a brief history. Prentice-Hall. ISBN 0-13-183689-7.
- Summers, David (2007). Vision, reflection, and desire in western painting. UNC Press. ISBN 0-8078-3110-7.
- Warry, John (1991). Alexander, 334–323 BC: conquest of the Persian Empire. Osprey Publishing. ISBN 1-85532-110-6.
- Wood, Christopher S. (1993). Albrecht Altdorfer and the Origins of Landscape. Reaktion Books. ISBN 0-948462-46-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Altdorfers Alexanderschlacht
- Altdorfers Alexanderschlacht Արխիվացված 2016-10-23 Wayback Machine
- Bemerkungen zur Alexanderschlacht Albrecht Altdorfers
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի ճակատամարտը (նկար)» հոդվածին։ |