Ալեքսանդր Գրավե
Ալեքսանդր Կոնստանտինովիչ Գրավե (ռուս.՝ Алекса́ндр Константи́нович Гра́ве, սեպտեմբերի 8, 1920, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 5, 2010[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, մանկավարժ։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1971)։
Ալեքսանդր Գրավե | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1920 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | մարտի 5, 2010[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Alekseevskoe cemetery |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1942) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և թատերական ուսուցիչ |
Աշխատավայր | Վախթանգովի թատրոն և Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Ամուսին(ներ) | Դարյա Պեշկովա |
Երեխա(ներ) | Մաքսիմ Պեշկով |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Գրավեն ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Կոնստանտին և Մարիա Գրավեների ընտանիքում։ Հայրն իրավաբան էր, մայրը՝ բժշկական կրթություն ուներ[3]։
1942 թվականին ավարտել է Բ. Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ Աննա Օրոչկոյի արվեստանոցը։ Ընդունվել է Ե. Վախթանգովի անվան թատրոն և ընդգրկվել թատրոնի ռազմաճակատային թատերախումբ։ Թատերախմբի կազմում (ավելի ուշ ստացավ թատրոնի մասնաճյուղի կարգավիճակ), որը կցված էր Առաջին ուկրաինական ռազմաճակատին, Ալեքսանդր Գրավեն անցավ ամբողջ պատերազմի միջով՝ հասնելով մինչև Բեռլին[4]։
Գրավեն միշտ պահանջարկ ուներ Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ աշխատել է ավելի քան 65 տարի։ Մարմնավորել է ավելի քան 150 կերպար՝ այդ թվում արդեն իսկ ընթացող ներկայացումներ արագ «մտնելու» շնորհիվ, երբ գործընկերներից ինչ-որ մեկը հիվանդանում էր[4]։
Առաջին նշանակալի դերը կինոյում շարքային Օգուրցովի դերն էր «Անհանգիստ տնտեսություն» կինոկոմեդիայում, որի շնորհիվ Գրավեն երկար ժամանակ վայելում էր հանդիսատեսի սերը՝ չնայած նրան, որ հետագայում գլխավոր դերեր չի ստացել[5]։
1940-ականների վերջին Գրավեն առաջին անգամ սկսեց դասավանդել, սակայն թատրոնում խիստ զբաղվածության պատճառով շուտով ստիպված էր թողնել դասավանդումը։ Գրավեն կրկին վերադարձավ Բ. Շչուկինի անվան թատերական ինստիտուտ 1986 թվականին՝ որպես դերասանի վարպետության ամբիոնի դասախոս։ Որպես գեղարվեստական ղեկավար՝ երկու տարի շրջանավարտ տվեց. 1992 թվականին՝ Կոմի-Պերմի ազգային ստուդիան, իսկ 2000 թվականին՝ սովորական դերասանական կուրսը (ուսանողներ՝ Յուրի Կոլոկոլնիկով, Նատալյա Շվեց, Դանիիլ Բելիխ, Լյուբով Տիխոմիրովա, Կիրիլ Իվանչենկո և այլն)։ Շչուկինի անվան ինստիտուտի առաջատար վարպետներից մեկն էր. 1998 թվականից՝ պրոֆեսոր[5]։
Առաջին կինը՝ Մաքսիմ Գորկու թոռնուհի Դարյա Պեշկովան էր։ Երկրորդ կնոջ՝ Տատյանա Դմիտրիևնայի հետ անց է կացրել 40 տարի[4]։
Ալեքսանդր Գրավեն մահացել է 2010 թվականի մարտի 5-ին՝ երկարատև հիվանդությունից հետո։ Թաղվել է մարտի 9-ին Մոսկվայի Ալեքսեևյան գերեզմանատանը (հողակտոր №4)։ Հրաժեշտը տեղի է ունեցել նույն օրը՝ Ե. Վախթանգովի անվան թատրոնում[5]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ե. Վախթանգովի անվան թատրոնի ռազմաճակատային մասնաճյուղում աշխատելու ժամանակ Գրավեն որպես նկարիչ ձևավորել է երկու ներկայացում («Ինչ-որ տեղ Մոսկվայում» և «Ուրիշների սահնակը մի՛ նստիր»)։
- «Քաղքենին՝ ազնվական» ներկայացման երգի խոսքերը գրել է Գրավեն։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Պատվո շքանշան (հունվարի 6, 1995)՝ պետությանը մատուցած ծառայությունների, աշխատանքում, գիտության մեջ, մշակույթում, արվեստում գրանցած հաջողությունների, ժողովուրդների միջև ընկերության և բարեկամության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար
- Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան (ապրիլի 20, 1995)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1971)
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1957)
- Կարմիր աստղի շքանշան (փետրվարի 26, 1945)
- Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար»
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Վալենտին Կատաև | Ես աշխատավոր ժողովրդի զավակն եմ | գյուղացի |
Վլադիմիր Դիխովիչնի | Ամուսնական ճանապարհորդություն | |
Վլադիմիր ՄասՄիխայիլ Չերվինսկի | Ինչ-որ տեղ Մոսկվայում | |
Վլադիմիր Սոլովյով | Հաղթանակի ուղին | երիտասարդ աշխատող |
Նիկոլայ Պոգոդին | Հրացանավոր մարդը | լակեյ / գերեվարված զինվոր Մակուշկին |
Ֆլորիմոն Էրվե | Մադմուազել Նիտուշ | սպա |
Տուր եղբայրներԼև Շեյնին | Ում է ենթարկվում ժամանակը | հետախույզ Մարտինով |
Ալեքսանդր Կոռնեյչուկ | Ռազմաճակատ | Օռլիկ |
Էդմոն Ռոստան | Սիրանո դը Բերժերակ | Քրիստիան |
Ալեքսանդր Ֆադեև | Երիտասարդ գվարդիա | Իվան Զեմնուխով |
Ալեքսանդր Օստրովսկի | Ջերմ սիրտ | Երաստ |
Վադիմ Կոժևնիկով | Բոցավառ գետը | Մեշչերյակով |
Իլյա Կրեմլյով-Սվեն | Ամրոցը Վոլգայի վրա | Աստախով |
Գերհարդ Հաուպտման | Մայրամուտից առաջ | փաստաբան Հանեֆելդ |
Ալեքսանդր ՌժեշևսկիՄիխայիլ Կաց | Օլեկո Դունդիչ | առաջին սպա |
Վերա Կետլինսկայա | Այո, ահա և սերը | Սերգեյ Նիկոլաևիչ |
Մաքսիմ Գորկի | Ֆոմա Գորդեև | Եժով |
Ֆեոդոր Կնորե | Երկու քույր | Ֆետիսով |
Ուիլյամ Շեքսպիր | Համլետ | Ռոզենկրանց |
Յուրի Օլեշա | Ապուշը (Ֆ. Դոստոևսկու համանուն
ստեղծագործության հիման վրա) |
Տոցկի |
Անատոլի Սոֆրոնով | Աստվածների վախճանը | Բրաուն |
Ալեքսանդր Ֆրեդրո | Տիկինները և հուսարները | Գժեգոժ / ռոտմիստր |
Լեոնիդ Զորին | Դիոն | Բեն-Զաքարիա |
Լև Տոլստոյ | Կենդանի դիակ | հետաքննիչ |
Կառլո Գոցցի | Արքայադուստր Տուրանդոտ | Տարտալիա |
Եվգենի Շվարց | Մոխրոտը | արքա |
Իսահակ Բաբել | Հեծյալ բանակը | Բերզին, դիվիզիայի կոմիսար |
Լիդիա Սեյֆուլինա | Վիրինեա | Վասիլի |
Մոլիեր | Քաղքենին ազնվական | փիլիսոփայության ուսուցիչ |
Նիկոլայ Պոգոդին | Հրացանավոր մարդը | գերեվարված զինվոր Մակուշկին / Իվան Շադրին |
Ուիլյամ Շեքսպիր | Անտոնիոս և Կլեոպատրա | Եփրոնիոս |
Կ. Գալաու (Շառլ Պեռոյի հեքիաթի
հիման վրա) |
Կոշկավոր կատուն | արքա |
Ալեքսանդր Պուշկին | Փոքրիկ ողբերգություններ | Լեպորելլո |
Ուիլյամ Շեքսպիր | Ռիչարդ III | Էդուարդ IV |
Անտոն Չեխով | Անտառապայը | Վաֆլյա |
Վիկտոր Հյուգո | Մարիա Թյուդոր | անհայտ |
Չինգիզ Այթմատով | Եվ դարից երկար ձգվում է օրը | Կազանգապ |
Ռուստամ Իբրահիմբեկով | Կաբինետային պատմություն | աներ |
Թորնթոն Ուայլդեր | Мартовские иды | բժիշկ |
Ֆրիդրիխ Գորենշտեյն | Государь ты наш, батюшка | Վյազեմսկի |
Մաքսիմ Գորկի | Բարբարոսները | Գոլովաստիկով |
Էդուարդո դե Ֆիլիպո | Գլանագլխարկ | Ագոստինո |
Մորիս Մետերլինկ | Սուրբ Անտոնիոսի հրաշքը | բժիշկ |
Թենեսի Ուիլյամս | Իգուանայի գիշերը | Ջոնաթան Քոֆին |
Էրիկ Էմանուել Շմիտ | Ֆրեդերիկ կամ հանցագործությունների բուլվար | ռեժիսորի օգնական Անտուան |
Լեոնիդ Զորին | Արքայական որս | ծեր ծառա Ֆերապոնտ Ֆոմիչ |
Ալբեր Կամյու | Կալիգուլա | Սենեկտ |
Լոպե դե Վեգա | Շունը դեզի վրա | կոմս Լուդովիկո |
Անտոն Չեխով | Ճայը | Սորին |
Ուիլյամ Շեքսպիր | Տրոիլուս և Կրեսիդա | Նեստոր |
Հեռուստաներկայացումներ
խմբագրելՏարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1970 | Դրամա որսի ժամանակ | գավառական բժիշկ Վոզնեսենսկի |
1970 | Ընտանիք՝ ինչպես ընտանիք կամ Կորոբովները դիմավորում են Նոր տարին | |
1979 | Կոշկավոր կատուն | արքա |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1938 | Նոր Մոսկվա | ուսանող |
1939 | Հրամանատարների երիտասարդությունը | կուրսանտ |
1946 | Անհանգիստ տնտեսություն | շարքային, ճագարաբույծ Տիխոն Օգուրցով |
1956 | Նրանք առաջիններն էին | չեկիստ Գրավե |
1958 | Գող կաչաղակ | ժառանգորդ |
1958 | Խաղաղ Դոն | անգլերենի թարգմանիչ, պորուչիկ |
1958 | Թակիր ցանկացած դուռ | ոստիկանության կապիտան Սուշկով |
1960 | Անքուն գիշեր | Պետունին |
1961 | Ազատ քամի | նավաստի |
1961 | Անհայտության արգելապատնեշ | Ֆեոդոր Սոկոլով |
1963 | Մեծերը և փոքրերը | Սերգեյ Ալեքսանդրովիչ |
1964 | Միայնություն | Անտոնով-Օվսեենկո |
1965 | Ընկերներ և տարիներ | Վլադիմիր Պլատով |
1967 | Զոսյա | կոմբրիգ, փոխգնդապետ |
1967 | «Տրեստ» գործողություն | դրվագ |
1967 | Վայրասլաց ռմբակոծչի ժամանակագրությունը | վաշտի հրամանատար Իվան Ալեքսեևիչ |
1967 | Կանանց թագավորություն | խանութի վարիչ |
1967 | Հատուցում | գնդապետ Գենադի Պիկին |
1968 | Հարվա՛ծ, ևս մեկ հարվա՛ծ | Կեշա Ֆեդորին, Տամանցևի՝ ռազմաճակատի կուրացած ընկեր |
1969 | Ոսկի | կոլտնտեսական-պարտիզան, Մատրյոնայի հայր |
1969 | Անհավանական Իեգուդիիլ Խլամիդան | Նիկոլայ Ալեքսանդրովիչ |
1969 | Նրբագծեր Վ. Լենինի դիմանկարին | Ալեքսանդր Ցյուրուպա |
1970 | Ընտանիք՝ ինչպես ընտանիք | Նիկոլայ Կորոբով |
1972 | Հողը՝ նախքան պահանջելը | Սիդորին |
1974 | Իմ ճակատագիրը | Երմակովի հայր |
1976 | Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պետրոս ցարն ամուսնացրեց սևամորթին | կադրից դուրս ձայն |
1980 | Ալ ուսադիրներ | |
1980 | Նշանակում | Իվան Եգորով |
1983 | Վտանգավոր գծի մոտ | Գլինսկի, երգեհոնահար կոստելում, խորհրդային ընդհատակայինների խմբի ղեկավար |
1986 | «Ռեզիդենտ» գործողության ավարտ | Միխալ Կուտեպով-Վորոպաև |
1986 | Չիչերին | Վորովսկի |
1987 | Հեքիաթ սիրահարված ներկարարի մասին | անտառապայ |
1999 | Տե՛ս, թե արդյոք չի անձրևում... | գրող Բորիս Զայցև |
2000 | Երկու ընկեր | դրվագ |
2010 | Смерть в пенсне, или Наш Чехов |
Մուլտֆիլմերի հնչյունավորում
խմբագրելՏարի | Մուլտֆիլմ | Կերպար |
---|---|---|
1964 | Ո՞վ է մեղավոր | Բալոն / Օկուրոկ |
1964 | Կարելին ու Չի կարելին | Կարելի / Չի կարելի |
1964 | Աքաղաղն ու ներկերը | Մատիտ |
1965 | Ձեր առողջությունը | հայր |
1965 | Դիմանկար | նկարիչ նապաստակ |
1965 | Որտե՞ղ եմ ես նրան տեսել | Մատիտ |
1965 | Բարև, ատո՛մ | կարդում է տեքստը |
1966 | Այսօր տարեդարձ է | Փիղ |
1966 | Ցեղատեսակի ծագում | գիտնական |
1966 | Նե՛րս եկեք, խնդրեմ | |
1966 | Կար-չկար մի Կոզյավին | կարդում է տեքստը |
1967 | Շոգեքարշը Ռոմաշկովոյից | կայարանի հերթապահ |
1967 | Մկնիկի երգը | նապաստակ |
1968 | Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար | ձի |
1968 | Լուսատտիկ №8 | բժիշկ Այբոլիտ / Սամոդելկին / փիղ / ընձուղտ |
1969 | Մենք փնտրում ենք թանաքակաթիլը | նկարիչ Պյոտր Իվանովիչ |
1970 | Խիզախ Ռոբին Հուդը | ասպետ Գայ |
1971 | Լաբիրինթոս։ Թեսևսի սխրանքները | մարդաձի Խիրոն |
1976 | Մեծամիտ նապաստակը | ծեր նապաստակ |
1977 | Ժիխարկա | |
1978 | Իմ ընկեր լուսացույցը | փիղ / գայլ / շունիկ |
1979 | Աու քեռին | կարդում է տեքստը |
1979 | Աու քեռու սխալը | կարդում է տեքստը |
1979 | Աու քեռին քաղաքում է | կարդում է տեքստը |
1987 | Կանաչ տաբատով կարճահասակը | պապիկ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://lenta.ru/news/2010/03/06/grave/
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/7416
- ↑ «Граве, Александр Константинович». ТАСС. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Александр Граве - биография, новости, личная жизнь, фото». stuki-druki.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Александр Граве». Кино-Театр.Ру. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
Գրականություն
խմբագրել- Татьяна Сергеева. Александр Граве // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. — М.: Центрполиграф, 2001. — С. 50—60, фото. («Звёзды московской сцены») — ISBN 5-227-01251-2