Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (մուլտֆիլմ, 1968)

մուլտֆիլմ, 1968

«Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (ռուս.՝ «Кот, который гулял сам по себе»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1968 թվականին։ Ռեդյարդ Քիփլինգի «Կատուն, որ զբոսնում էր այնտեղ, որտեղ ուզում էր» ստեղծագործության էկրանավորումն է Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի կողմից[1]։

Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
Տեսակմուլտֆիլմ
Հիմնված էԿատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
ՀնչյունավորումԲորիս Ռունգե, Իրինա Կարտաշյովա, Միխայիլ Պոգորժելսկի, Ալեքսանդր Գրավե, Յուրի Մեդվեդև և Ալեքսեյ Կոնսովսկի
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1968
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (այլ կիրառումներ)

1988 թվականին նույնպես «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» լիամետրաժ մուլտֆիլմը[2]։

Սյուժե

խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է հնագույն ժամանակներում կինը ընտանի դարձրել տղամարդուն և առաջին անգամ վարժեցրել վայրի կենդանիներին։ Վայրի շունը դարձել է մարդու առաջին ընկերը, վայրի ձին՝ նրա առաջին ծառան, իսկ վայրի կովը՝ սննդի ապահովողը։ Միայն կատվին, որ ամենավայրին էր կենդանիների մեջ, չի հաջողվել ընտելացնել։ Կատուն շատ էր ցանկանում համտեսել տաք կաթ, բայց կնոջն այլևս պետք չէին ո՛չ ընկերներ, ո՛չ ծառաներ։ Այդ ժամանակ կատուն կնոջն ասում է այն, ինչ նրան դեռ ոչ ոք չէր ասել․ նա ասում է, որ կինը շատ գեղեցիկ է։ Կինը պայման է կապում կատվի հետ, որ եթե նա իրեն գովի երեք անգամ, ապա կարող է մտնել քարայր, երբ ցանկանա, տաքանալ խարույկի մոտ և օրը երեք անգամ կաթ խմել մինչև դարի վերջ։ Կատուն գնում է իր տուն և վերադառնում այն ժամանակ, երբ քարայրում ծնվում է երեխա։ Նա զվարճացնում է երեխային, իսկ հետո բռնում մկանը, ինչի համար կինը երեք անգամ գովում է նրան։

Տղամարդը, իմանալով կատվի մասին, պայման է կապում նրա հետ, որ եթե նա վատ որսա մկներին կամ իր վատ տրամադրություն ունենալու պահին ձեռքի տակ ընկնի, ինքը նրա վրա կնետի իր կոշիկները, և այդպես կվարվեն իր օրինակով բոլոր իսկական տղամարդիկ։ Գիշերը մուկ որսալիս կատուն պատահաբար արթնացնում է տղամարդուն, և նա կատարում է իր խոստումը՝ կատվի վրա նետելով կոշիկը, իսկ շունը նրան քշում է ծառի վրա։

Տղամարդը կնոջը խնդրում է բերել կոշիկները, կանչել շանն ու հանգստացնել երեխային։ Կինը կատարում է նրա խնդրանքը, և կատուն, զրուցելով չղջիկի հետ, եզրակացնում է, որ կինն այնքան էլ խելոք չէ, ինչպես թվում էր․ «Այսօր ես ընկա նրա ձեռքի տակ, իսկ եթե վաղը նա՞ ընկնի»։

Ստեղծողներ

խմբագրել

Վերաթողարկում

խմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով «Союз Видео» ընկերության կողմից։

2006 թվականին մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Крупный план» կինովիդեոմիության կողմից «Кот и компания» մուլտֆիլմերի հավաքածուում։ Կատարվել է մուլտֆիլմի պատկերի ու ձայնի ամբողջական վերականգնում[3]։ Հավաքածուում ընդգրկվել են կատուների մասին պատմող մի շարք մուլտֆիլմեր՝ «Կատվի տունը» (ռուս.՝ «Кошкин дом», 1958), «Ձկնորս կատուն» (ռուս.՝ «Кот-рыболов», 1964), «Կոշկավոր կատուն» (ռուս.՝ «Кот в сапогах», 1968), «Կատուն և ծաղրածուն» (ռուս.՝ «Кот и клоун», 1988), «Կատուն, որ կարողանում էր երգել» (ռուս.՝ «Кот, который умел петь», 1988), «Կատու և ընկերություն» (ռուս.՝ «Кот и компания», 1990)։

Սկավառակի տեխնիկական տվյալներ[4]

  • Սկավառակի տիպ — DVD-5
  • Տեսանյութի ձևաչափ — 4:3 (1,33:1)
  • Վիդեոբիթռեյթ — 5.51 Mbps
  • Ձայնուղիներ — ռուսերեն DD5.1 (448 Kbps), DD1.0 (224 Kbps)
  • Լրացուցիչ նյութեր — Ֆիլմագրություններ
  • Փաթեթավորում — Super jewel box

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. ««Кошка, которая гуляла сама по себе»» (ռուսերեն). Аниматор.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Описание фильма: Кот, который гулял сам по себе» (ռուսերեն). киновидеообъединение «Крупный план». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  4. Чапай (2 декабря 2006). «КОТ И КОМПАНИЯ . Сборник мультфильмов» (ռուսերեն). Обзоры и Сравнения — vObzor.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել