Ալոնզո Մոուրնինգ
Ալոնզո Հարդինգ Մոուրնինգ (անգլ.՝ Alonzo Harding Mourning, փետրվարի 8, 1970[1], Chesapeake, Վիրջինիա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 1992 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Շառլոթ Հորնեթս» ակումբի կողմից՝ ընդհանուր երկրորդ համարի ներքո։ Իր լավագույն տարիները անցկացրել է «Մայամի Հիթ» ակումբում, որի կազմում 2006 թվականին դարձել է NBA չեմպիոն։ 2014 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Ալոնզո Մոուրնինգ Alonzo Mourning | ||||||||||||||||||||||||||
Ալոնզո Մոուրնինգը «Մայամի Հիթ» ակումբի կազմում | ||||||||||||||||||||||||||
Կարիերան ավարտել է
| ||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |||||||||||||||||||||||||
Դիրքը | Կենտրոնական | |||||||||||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Ալոնզո Հարդինգ Մոուրնինգ Alonzo Harding Mourning | |||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1970 (54 տարեկան) | |||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Չեսապիկ, Վիրջինիա, ԱՄՆ | |||||||||||||||||||||||||
Ազգություն | Ամերիկացի | |||||||||||||||||||||||||
Հասակ | 2,08 մ | |||||||||||||||||||||||||
Քաշ | 118 կգ | |||||||||||||||||||||||||
Դպրոց | Ինդիան Ռիվեր (Չեսապիկ, Վիրջինիա) | |||||||||||||||||||||||||
համալսարան | Ջորջթաուն (1988—1992) | |||||||||||||||||||||||||
Դրաֆթի տարի | 1992 / ռաունդ` 1 / ընտր.` երկրորդ | |||||||||||||||||||||||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Հորնեթս | |||||||||||||||||||||||||
Կարիերա սկիզբ | 1992 թվական | |||||||||||||||||||||||||
Կարիերա ավարտ | 2008 թվական | |||||||||||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
Մրցանակներ
| ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
Կարիերայի ցուցանիշներ
| ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
2014 Բասկետբոլի փառքի սրահ |
Վաղ տարիներ
խմբագրելԱլոնզո Մոուրնինգը ծնվել է 1970 թվականի փետրվարի 8-ին Վիրջինիա նահանգի Չեասպիկ քաղաքում։ Սովորել է տեղի Ինդիանա Ռիվերի միջնակարգ դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Խաղացողի կարիերա
խմբագրելԽաղացել է կենտրոնականի դիրքում։ Սովորել է Ջորջթաունի համալսարանում։ 1992 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Շառլոթ Հորնեթս» ակումբի կողմից՝ երկրորդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Մայամի Հիթ» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 15 մրցաշրջան։ Մոուրնինգը «Հիթ»-ի կազմում 2006 թվականին դարձել է NBA չեմպիոն։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1994-1997, 2000-2002)։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1993)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1999), մեկ անգամ էլ՝ NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (2000)։ Երկու տարի շարունակ ճանաչվել է NBA պաշտպանության լավագույն խաղացող (1999-2000)։ Ընդգրկվել է նաև NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1999-2000)։ Երկու տարի դարձել է NBA պարբերական առաջնության բլոկշոտերի առաջնորդ (1999-2000)։ 2002 թվականին դարձել է Ջեյմս Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակի դափնեկիր։ 1988 թվականին դարձել է Նեյսմիթի և Gatorade մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել է ԱՄՆ միստեր բասկետբոլ։ USA Today պարբերականի կողմից ճանաչվել է բարձր դասարանցիների շրջանում տարվա բասկետբոլիստ։ Մեկ անգամ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում (1992), մեկ անգամ էլ՝ NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում (1990)։ 1992 թվականին ճանաչվել է Big East կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ։ «Հիթ»-ում նրա կողմից անմահացված է 33-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 838 խաղ, որոնցում հավաքել է 14 311 միավոր (17,1 մ/խ), կատարել 7137 անդրադարձ, 946 փոխանցում, 414 խլում և 2356 բլոկշոտ։
2014 թվականի օգոստոսի 8-ին Մոուրնինգ անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[4]։
ԱՄՆ-ի հավաքական
խմբագրել1990 թվականին Մոուրնինգը ԱՄՆ հավաքանի կազմում, Սիեթլ քաղաքում անկացվող ազատ կամքի խաղերի ժամանակ, գրավել է արծաթե մեդալներ։ Նույն տարում ԱՄՆ հավաքանի կազմում Արգենտինայում անկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությանը գրավել է բրոնզե մեդալներ, իսկ 1994 թվականին Կանադայում անկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությանը դարձել է հաղթող։ 2000 թվականին ԱՄՆ հավաքանի կազմում, Սիդնեյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, դարձել է օլիմպիական չեմպիոն։
NBA կարիերայի ցուցանիշներ
խմբագրելՊայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
† | NBA չեմպիոն |
* | Գլխավորել է առաջնությունը |
Ամենամյա մրցաշրջան
խմբագրելՏարի | Ակումբ | Խ | ՄԽ | ր/խ | ՆԱ% | 3Մ% | Տ% | ա/խ | փ/խ | խ/խ | բ/խ | մ/խ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992–93 | Շառլոթ | 78 | 78 | 33.9 | .511 | .000 | .781 | 10.3 | 1.0 | .3 | 3.5 | 21.0 |
1993–94 | Շառլոթ | 60 | 59 | 33.6 | .505 | .000 | .762 | 10.2 | 1.4 | .5 | 3.1 | 21.5 |
1994–95 | Շառլոթ | 77 | 77 | 38.2 | .519 | .324 | .761 | 9.9 | 1.4 | .6 | 2.9 | 21.3 |
1995–96 | Մայամի | 70 | 70 | 38.2 | .523 | .300 | .685 | 10.4 | 2.3 | 1.0 | 2.7 | 23.2 |
1996–97 | Մայամի | 66 | 65 | 35.2 | .534 | .111 | .642 | 9.9 | 1.6 | .8 | 2.9 | 19.8 |
1997–98 | Մայամի | 58 | 56 | 33.4 | .551 | .000 | .665 | 9.6 | .9 | .7 | 2.2 | 19.2 |
1998–99 | Մայամի | 46 | 46 | 38.1 | .511 | .000 | .652 | 11.0 | 1.6 | .7 | 3.9* | 20.1 |
1999–2000 | Մայամի | 79 | 78 | 34.8 | .551 | .000 | .711 | 9.5 | 1.6 | .5 | 3.7* | 21.7 |
2000–01 | Մայամի | 13 | 3 | 23.5 | .518 | .000 | .564 | 7.8 | .9 | .3 | 2.4 | 13.6 |
2001–02 | Մայամի | 75 | 74 | 32.7 | .516 | .333 | .657 | 8.4 | 1.2 | .4 | 2.5 | 15.7 |
2003–04 | Նյու Ջերսի | 12 | 0 | 17.9 | .465 | .000 | .882 | 2.3 | .7 | .2 | .5 | 8.0 |
2004–05 | Նյու Ջերսի | 18 | 14 | 25.4 | .453 | .000 | .593 | 7.1 | .8 | .3 | 2.3 | 10.4 |
2004–05 | Մայամի | 19 | 3 | 12.9 | .516 | .000 | .564 | 3.7 | .2 | .2 | 1.7 | 5.0 |
2005–06† | Մայամի | 65 | 20 | 20.0 | .597 | .000 | .594 | 5.5 | .2 | .2 | 2.7 | 7.8 |
2006–07 | Մայամի | 77 | 43 | 20.4 | .560 | .000 | .601 | 4.5 | .2 | .2 | 2.3 | 8.6 |
2007–08 | Մայամի | 25 | 0 | 15.6 | .547 | .000 | .592 | 3.7 | .3 | .2 | 1.7 | 6.0 |
Կարիերա | 838 | 686 | 31.0 | .527 | .247 | .692 | 8.5 | 1.1 | .5 | 2.8 | 17.1 | |
All-Star | 4 | 1 | 18.8 | .545 | .000 | .667 | 4.8 | 1.0 | .8 | 2.0 | 10.0 |
Փլեյ Օֆ
խմբագրելՏարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1993 | Շառլոթ | 9 | 9 | 40.8 | .480 | .000 | .774 | 9.9 | 1.4 | .7 | 3.4 | 23.8 |
1995 | Շառլոթ | 4 | 4 | 43.5 | .421 | .500 | .837 | 13.3 | 2.8 | .8 | 3.3* | 22.0 |
1996 | Մայամի | 3 | 3 | 30.7 | .486 | .000 | .714 | 6.0 | 1.3 | .7 | 1.0 | 18.0 |
1997 | Մայամի | 17 | 17 | 37.1 | .491 | .375 | .555 | 10.2 | 1.1 | .6 | 2.7* | 17.8 |
1998 | Մայամի | 4 | 4 | 34.5 | .518 | .000 | .655 | 8.5 | 1.3 | .8 | 2.5 | 19.3 |
1999 | Մայամի | 5 | 5 | 38.8 | .521 | .000 | .653 | 8.2 | .8 | 1.6 | 2.8 | 21.6 |
2000 | Մայամի | 10 | 10 | 37.6 | .484 | .000 | .667 | 10.0 | 1.4 | .2 | 3.3* | 21.6 |
2001 | Մայամի | 3 | 3 | 30.3 | .480 | .000 | .579 | 5.3 | 1.0 | .0 | 1.7 | 11.7 |
2005 | Մայամի | 15 | 2 | 16.9 | .705 | .000 | .558 | 4.8 | .3 | .3 | 2.2 | 6.1 |
2006† | Մայամի | 21 | 0 | 10.8 | .703 | .000 | .667 | 2.9 | .1 | .2 | 1.1 | 3.8 |
2007 | Մայամի | 4 | 0 | 13.8 | .909 | .000 | .385 | 2.0 | .3 | .0 | .8 | 6.3 |
Կարիերա | 95 | 57 | 27.3 | .512 | .368 | .649 | 7.0 | .9 | .5 | 2.3 | 13.6 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jasner P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/580/alonzo-mourning
- ↑ 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/580/alonzo-mourning
- ↑ «Alonzo Mourning Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Naismith Memorial Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- NBA ելույթների վիճակագրությունը Basketball-Reference.com կայքում Արխիվացված 2013-05-12 Wayback Machine(անգլ.)
- Օլիմպիադայում ելույթների վիճակագրությունը Արխիվացված 2010-09-25 Wayback Machine(անգլ.)
- NBA ելույթների վիճակագրությունը NBA.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնզո Մոուրնինգ» հոդվածին։ |