Ալոնզո Չըրչ

ամերիկացի մաթեմատիկոս
(Վերահղված է Ալոնզո Չյորչից)

Ալոնզո Չըրչ (անգլ.՝ Alonzo Church, հունիսի 14, 1903(1903-06-14)[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - օգոստոսի 11, 1995(1995-08-11)[1][2][3][…], Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, մեծ ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության և տեսական ինֆորմատիկայի հիմունքների ստեղծման գործում։ Նա ամենից շատ հայտնի է Լյամբդայի հաշվարկով, լուծելիության խնդրի լուծման անլուծելիությունն ապացուցող (Entscheidungsproblem) Չըրչ-Թյուրինգ թեորեմով, Ֆրեգե-Չըրչ օնթոլոգիայով, Չըրչ-Ռոսսեր անլուծելիության թեորեմով։ Նա նաև աշխատել է լեզվական փիլիսոփայության վրա։

Ալոնզո Չըրչ
անգլ.՝ Alonzo Church
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1903(1903-06-14)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 11, 1995(1995-08-11)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՀուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ[4]
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնպրեսբիտերականներ[2]
ԿրթությունՀարվարդի համալսարան (1928)[6][2], Փրինսթոնի համալսարան (1927)[6][2], Գյոթինգենի համալսարան (1928)[6][2] և Ամստերդամի համալսարան (1929)[6][2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1927)
ԵրկերChurch-Turing thesis?, Church–Turing–Deutsch principle?, Frege–Church ontology?, Church–Rosser theorem?, Church–Turing theorem? և Լամբդա արտահայտություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[6] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[6]
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

Ծագում

խմբագրել

Ալոնզո Չըրչը ծնվել է 1903 թվականի հունիսի 14-ին, Վաշինգտոնի Կոլումբիայի շրջանում, որտեղ նրա հայրը՝ Սամուել Ռոբինզ Չըրչը, Կոլումբիայի շրջանի քաղաքային դատարանի դատավորն է եղել։ Ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Վիրջինիա նահանգ, քանի որ հայրը տեսողությունը վատանալու պատճառով կորցրել էր դիրքը։

Ընտանիք

խմբագրել

Ալոնզո Չըրչը 1925 թվականին ամուսնացել է Մերի Ջուլիա Կուչինսկու հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալոնզո Չըրչ կրտսերին (1929), Մերի Էնին (1933) և Միլդրեդին (1938)։

Կրթություն

խմբագրել

Ալոնզո Չըրչը հորեղբոր օգնությամբ, որին նույնպես անվանել էին Ալոնզո Չըրչ, հաճախել է Կոնեկտիկուտի Ռիդֆիլդ քաղաքում գտնվող մասնավոր՝ Ռիդֆիլդ արական դպրոցը[8]։ 1920 թվականին, Ռիդֆիլդն ավարտելուց հետո, ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որտեղ նա բացառիկ ուսանող է եղել։ Նա հրապարակել է Լորենցի ձևափոխությունների վերաբերյալ իր առաջին աշխատությունը և 1924 թվականին ավարտել է համալսարանը մաթեմատիկոսի աստիճանով։ Դոկտորական աստիճանը պաշպանելու համար երեք տարի մնացել է Փրինսթոնի համալսարանում և նրա դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել Օսվալդ Վեբլենը։

Դոկտորի կոչում ստանալուց հետո որոշ ժամանակ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, եղել է հրահանգիչ[9]։ Ստանալով ազգային հետազոտական երկամյա կրթաթոշակը, նրան հնարավորություն է ընձեռնվել 1927–1928 թվականներին հաճախել Հարվարդի համալսարան, իսկ հաջորդ տարի՝ Գյոթինգենի և Ամստերդամի համալսարաններ։

Կարիերա

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 1969 թվականին Քեյսի համալսարանն Ալոնզո Չըրչին շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[11]
  • 1985 թվականին Փրինսթոնի համալսարանը շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[12]
  • 1990 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքի Պետական Համալսարանում Չըրչի պատվին կազմակերպել է միջազգային սիմպոզիում՝ Ջոն Կորկորանի նախաձեռնությամբ[13]։

Ալոնզո Չըրչը բուռն հավատացյալ մարդ է եղել։ Նա եղել է պրեսբիրտերական եկեղեցու ցմահ անդամ[14]։ Ալոնզո Չըրչը մահացել է 1995 թվականին, թաղվել է Փրինսթոնի գերեզմանատանը։

Մաթեմատիկական աշխատանք

խմբագրել

Ալոնզո Չըրչը հայտնի է հետևյալ նշանակալի նվաճումներով.

Նրա աշխատությունում Լյամբդայի հաշվարկն ի հայտ եկել 1936 թվականին, որտեղ ցույց է տվել Entscheidungsproblem-ի անլուծելիությունը։ Այս արդյունքին հաջորդել է Ալան Թյուրինգի աշխատանքը՝ մեխանիկական ճանապարհով անլուծելի խնդրի առկայությունը։ Չըրչը և Թյուրինգը հետագայում ապացուցել են, որ Լյամբդայի հաշվարկը և Թյուրինգի հաշվիչ մեքենայի կիրառությունը Թյուրինգի դադարեցման խնդիրներում հավասարազոր հնարավորություններ ունեն, և հետագայում ներկայացվել են մի շարք «հաշվարկման մեխանիկական գործընթացներ» աշխատություններում, որն էլ հանգեցրել է Չըրչ-Թյուրինգ թեզիսին[16]։ Սակայն Թյուրինգի մոտեցումը զգալիորեն ավելի մատչելի էր և ինտուիտիվ, քան Ալոնզո Չըրչինը[17]։

Տեխնիկական կարգավորիչ սարքերի կիրառումը բնութագրերից ինքնաբերաբար գեներացման ջանքերը բխում էին նրա գաղափարներից։

Լյամբդայի հաշվարկն ազդել է LISP ծրագրավորման լեզվի և ընդհանուր առմամբ գործառնական ծրագրավորման լեզուների դիզայնի վրա։ Չըրչի կոդավորումը կոչվել է ի պատիվ նրա[18]։

Ալոնզո Չըրչի մրցանակ

խմբագրել

Ի պատիվ Ալոնզո Չըրչի, 2015 թվականին սահմանել է Alonzo Church Award մրցանակ՝ տրամաբանության և հաշվողական բնագավառում եզակի ներդրումների համար։ Նախաձեռնությունը պատկանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա Հատուկ հետաքրքրությունների խումբ (ACM SIGLOG), Տեսական ինֆորմատիկայի եվրոպական ասոցիացիա (EATCS), Համակարգչային գիտությունների տրամաբանության եվրոպական ասոցիացիա (EACSL) և Կուրտ Գյոդելի անվան ընկերություն (Kurt Gödel Society -KGS) միջազգային կազմակերպություններին։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում ունեցել են նշանակալի ներդրումներ և այլ տիպի մրցանակներ դեռ չեն ստացել[19]։

Փիլիսոփայական աշխատանք

խմբագրել

Ալոնզո Չըրչը մեծ ներդրում է ունեցել լոգիստիկ մեթոդաբանության մշակմանը, նրա փիլիսոփայական քննադատական անվանակարգում և իրատեսական պաշտպանությունում բերված փաստարկները հանգեցնում են արժեքի տեսության և Ֆրեգելյան ու Ռասսելյան ինտենսիվ տրամաբանությունների մանրամասն կառուցմանը, որով էլ նա բարձր է գնահատվում այս դարի կարևորագույն փիլիսոփաների շարքում։

Ուսանողները

խմբագրել

Ալոնզո Չըրչի դոկտորանտուրայի ուսանողներից շատերը մեծ ձեռքբերումների են հասել[20]։ Դրանց թվում են Ստեպհեն Կոուլ ԿԼինին, Լեոն Հենկինը, Մայքլ Ռաբինը, Դանա Սկոտը, Ռեյմոնդ Սմալիանը, Ալան Թյուրինգը և շատ ուրիշներ, որոնք մասն են կազմել «Մաթեմատիկական ծագումնաբանություն» նախագծի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Introduction Alonzo Church: Life and Work
  5. http://nassauchurch.org/about/princetoncemetery/interment-records/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 English Wikipedia community Wikipedia — 2001.
  7. Notable Names Database — 2002.
  8. The Ridgefield School for Boys, also known as the Ridgefield School, was a private school that existed from 1907 to 1938. See The Ridgefield School.
  9. «An early history of computing at Princeton». Princeton Alumni Weekly (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 4. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  10. Church, Alonzo. "Logic, arithmetic and automata." Արխիվացված 2013-12-28 Wayback Machine In Proceedings of the International Congress of Mathematicians, pp. 23–35. 1962.
  11. «Honorary degrees awarded by Case Western Reserve University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 1-ին.
  12. Honorary degrees awarded by Princeton University Արխիվացված 2016-02-07 Wayback Machine
  13. Finding Aid for The Honorary Degree Conferral of Doctor of Science to Alonzo Church, 1990
  14. «Introduction Alonzo Church: Life and Work» (PDF). էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին. «A deeply religious person, he was a lifelong member of the Presbyterian church.»
  15. Church, A. (1936). «An unsolvable problem of elementary number theory». American Journal of Mathematics. 58 (2): 345–363. doi:10.2307/2371045. JSTOR 2371045.
  16. Church 1936
  17. Grime, James (2012 թ․ փետրվար). «What Did Turing Do for Us?». NRICH. University of Cambridge. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  18. «Theoretical Foundations For Practical 'Totally Functional Programming' / գլուխ2 և 5» (PDF).
  19. https://siglog.acm.org/alonzo-church-award-for-outstanding-contributions-to-logic-and-computation-2019/
  20. «Mathematics Genealogy Project». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 12-ին.
  21. Henkin, Leon (1957). «Review: Introduction to Mathematical Logic by Alonzo Church» (PDF). Bull. Amer. Math. Soc. 63 (5): 320–323. doi:10.1090/s0002-9904-1957-10129-3.
  22. Frink Jr., Orrin (1944). «Review: The Calculi of Lambda-Conversion by Alonzo Church» (PDF). Bull. Amer. Math. Soc. 50 (3): 169–172. doi:10.1090/s0002-9904-1944-08090-7.

Գրականություն

խմբագրել
  • Church, Alonzo. "A Formulation of the Logic of Sense and Denotation." In Structure, Method and Meaning: Essays in Honor of Henry M. Sheffer, edited by P. Henle, H. Kallen and S. Langer, 3- 24. New York: Liberal Arts Press, 1951.

Արտաքին հղումներ

խմբագրել