Ակաբայի ծովածոց
Ակաբայի ծովածոց (արաբ․՝ خليج العقبة, եբրայերեն՝ מפרץ אילת), ծովածոց Կարմիր ծովի հյուսիսում, որ Սինայի թերակղզին առանձնացնում է Արաբականից։ Մակերեսը կազմում է 239 կմ²։
Ակաբայի ծովածոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Եգիպտոս, Իսրայել, Հորդանան և Սաուդյան Արաբիա |
Լայնություն | 26 կմ |
Խորություն | 1850 մետր |
Մակերես | 239 կմ² |
Կազմված է | Marsa el-Marakh? |
Մասն է | Կարմիր ծով |
Ավազանի երկիր | Եգիպտոս, Իսրայել, Հորդանան և Սաուդյան Արաբիա |
Ծովածոցն ունի երկարավուն ձև. երկարությունը 175 կմ է, լայնությունը՝ 29 կմ։ Աշխարհագրական առումով այն կազմում է Արևելաաֆրիկյան մեծ բեկվածքի մասը։ Ծովածոցը Կարմիր ծովին միացված է Տիրան նեղուցով, որտեղ գտնվում են մի շարք փոքր կղզիներ։ Ծովածոցի արևմտյան ափը (Սինայի թերակղզին) պատկանում է Եգիպտոսին, արևելյան ափը՝ Սաուդյան Արաբիային։
Ծոցի հյուսիսային ծայրամասում ափի մի փոքր մասը պատկանում է Իսրայելին և Հորդանանին. այնտեղ գտնվում են իսրայելական Էյլաթ նավահանգիստը (այդ պատճառով Իսրայելում տարածված է Էյլաթի ծովածոց անունը, եբրայերեն՝ מפרץ אילת) և Հորդանանի Ակաբա նավահանգիստը, որի անունը կրում է ծովածոցը։ Հորդանանի համար այն երկրի միակ ելքն է դեպի ծով, Իսրայելի համար՝ Կարմիր ծով մուտքի հնարավորությունը։ Վերջին տարիներին Ակաբա-Էյլաթ շրջանը ձեռք է բերել առողջարանային տարածքի կարևորություն։ Դրա հարևանությամբ գտնվում է Եգիպտոսի տարածքում տեղակայված Տաբա հանգստավայրը՝ եգիպտական ռիվիերայի սկիզբը։ Ծովածոցի հյուսիսային մասում միանգամից կարելի է տեսնել չորս պետության տարածքներ։
Զբոսաշրջիկներին գրավում են մաքուր ծովային ջուրը և ծովածոցի հարուստ ստորջրյա կենդանական աշխարհը։
Պատմություն
խմբագրելԻսրայելական նավերի դեմ Եգիպտոսի ծովային շրջափակումը ծոցի հարավային մասում հանգեցրել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմին[1]։
Զբոսաշրջություն
խմբագրելԱկաբա ծովածոցն աշխարհի ամենահայտնի դայվինգի վայրերից մեկն է։ Ծովածոցի 11 կմ երկարությամբ իսրայելական հատվածում տարեկան կատարվում է շուրջ 250,000 սուզում, և դայվինգն ապահովում է այս տարածաշրջանի բոլոր եկամուտների 10 %-ը[2]։ Նախքան Արաբական գարունը Եգիպտոսում ժողովրդականություն է վայելել Թաբայի մերձակայքում գտնվող Փարավոնի կղզին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ JewishVirtualLibrary.org: ««Egypt reinstates blockade»». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Artificial Reefs and Dive Tourism in Eilat, Israel Dan Wilhelmsson, Marcus C. Öhman , Henrik Ståhl and Yechiam Shlesinger Ambio, Vol. 27, No. 8, Building Capacity for Coastal Management (Dec., 1998), pp. 764—766 Published by: Allen Press on behalf of Royal Swedish Academy of Sciences». www.jstor.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Остров фараонов». egtravel.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաբայի ծովածոց» հոդվածին։ |