Ամերիկյան ժեստերի լեզու
Ամերիկյան ժեստերի լեզու (անգլ.՝ American Sign Language "ASL")՝ ԱՄՆ-ի և Կանադայի անգլախոս խուլ համայնքներում օգտագործվող հիմնական լեզուն է։ Բացի այդ, ամերիկյան ժեստերի լեզվի բարբառն օգտագործվում է Արևմտյան Աֆրիկայում, Կենտրոնական Աֆրիկայում և մի շարք այլ երկրներում։ Ամերիկյան ժեստերի լեզուն առաջացել է ֆրանսերեն ժեստերի լեզվից։ Այս լեզուների 43% ժեստերը նույնական են։ Չնայած այն հանգամանքին, որ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում և Միացյալ Նահանգներում օգտագործվում է միևնույն լեզուն՝ Անգլերենը, առաջին երեք երկրների ժեստերի լեզուները պատկանում են Բրիտանական ժեստերի լեզվաընտանիքին։
Ամերիկյան ժեստերի լեզու ASL (American Sign Language) | |
---|---|
Տեսակ | ժեստերի լեզու, լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Ֆրանսիական ժեստերի լեզվի ընտանիք |
Երկրներ | ԱՄՆ, Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Արևմտյան Աֆրիկա, Կենտրոնական Աֆրիկա |
Խոսողների քանակ | 250 000 մարդ (1972) |
Լեզվակիրների թիվը | ԱՄՆ-ում 250000 – 500000 |
Գրերի համակարգ | SignWriting?, Stokoe notation? և ASLwrite? |
IETF | ase |
ISO 639-3 | ase |
Տարածքներ որտեղ ամերիկյան ժեստերի լեզուն պաշտոնական լեզու է Տարածքներ, որտեղ ամերիկյան ժեստերի լեզուն օգտագործվում է մեկ այլ ժեստերի լեզվի հետ համատեղ | |
American Sign Language Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱմերիկյան ժեստերի լեզուն ծնունդ է առել 19-րդ դարի սկզբին «Խուլերի համար ամերիկյան դպրոց»-ում, Կոնեկտիկուտ։ Մինչ ամերիկյան ժեստերի լեզվի ծնունդը համայնքներում օգտագործվում էին այլ ժեստերի լեզուներ։ Ինչպես ԱՄՆ-ում այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում խուլ ընտանիքի անդամներ ունեցող ընտանիքները ձեռք են բերում իրենց յուրօրինակ ընտանեկան ժեստերի լեզուն, որը ժամանակի ընթացքում դառնում է ավելի բարդ, այդ իսկ պատճառով առաջանում է համընդհանուր ժեստերի լեզվի կարիք։ Դեռևս 1541 թվականում Ֆրանսիսկո Վասկես դե Կորոնադոյի հետ առաջին շփման ժամանակ հաղորդվեց, որ հնդիկները մշակել են ժեստերի լեզու՝ այլ ցեղերի հետ հաղորդակցվելու համար։
«Խուլերի համար ամերիկյան դպրոց»ի հիմնադիր Թոմաս Գելլոդետը տպավորվելով խուլ աղջկա` Էլիս Կոգսուելի ունակություններով, իր առջև խնդիր է դնում ճամփորդելով ամբողջ Եվրոպան մանրամասն ուսումնասիրել ժեստերի լեզուն։ 1817 թվականի ապրիլի 15-ին Գելլոդետը հիմնում է «Խուլերի համար ամերիկյան դպրոցը»։
Լեզվակիրների քանակ
խմբագրելԱմերիկյան ժեստերի լեզվի լեզվակիրների քանակը որոշելը բավականին դժվար է, քանի որ ժեստերի լեզվով խոսող բնակչությունը երբեք չի հաշվառվել ամերիկյան մարդահամարի կողմից։ Լեզվակիրների քանակի հիմնական աղբյուրն է հանդիսանում ԱՄՆ-ի խուլ բնակչության համատարած հաշվառումը։ Ըստ 1972 թվականի հաշվառման, ԱՄՆ-ում ամերիկյան ժեստերի լեզվով խոսում է մոտ 250000 – 500000 մարդ։
Կարգավիճակ
խմբագրելԱմերիկյան ժեստերի լեզուն չի համարվում միջազգային ժեստերի լեզու, թեև օգտագործվում է մի շարք երկրներում։ Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ում և Կանադայում՝ պետական մարմինների հետ հաղորդակցման ժամանակ, տրամադրվում է ամերիկյան ժեստերի լեզվի թարգմանիչ։
Շատ դեպքերում խուլ ծնողների երեխաները խնդիր չեն ունենում լսողության հետ։ Նրանց բնութագրելու համար օգտագործվում է անգլերեն CODA հապավումը (անգլ.՝ Children Of Deaf Adults)։ Ի տարբերություն խուլ երեխաների, խուլ ծնողների երեխաները ի ծնե ընկալում են խուլերի մշակութային արժեքները և ժեստերի լեզուն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամերիկյան ժեստերի լեզվի հասանելի բառարան
- Ամերիկյան ժեստերի լեզվի վիդեո բառարան
- Ամերիկյան ժեստերի լեզու
- Ամերիկյան ժեստերի լեզվի վիդեո բառարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան ժեստերի լեզու» հոդվածին։ |