Անաստասիա Մելնիկովա
Անաստասիա Ռյուրիկովնա Մելնիկովա (ռուս.՝ Анастасия Рюриковна Мельникова, սեպտեմբերի 19, 1969[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2006)[3], Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր։
Անաստասիա Մելնիկովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19, 1969[1][2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Վ․ Կոմիսարժևսկայայի անվան ակադեմիական դրամատիկական թատրոն և Legislative Assembly of Saint Petersburg? |
Ակտիվ շրջան | 1990-ից |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Legislative Assembly of Saint Petersburg? |
Կենսագրություն
խմբագրելԱնաստասիա Մելնիկովան ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 19-ին[4] Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ), բժիշկների ընտանիքում։ 1990 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի (ЛГИТМиК, ներկայում՝ Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ), որտեղ սովորել է Իգոր Վլադիմիրովի կուրսում։ Ստաժավորում է անցել ԱՄՆ-ում։
1993 թվականին սկսել է աշխատել Վ. Կոմիսարժևսկայայի անվան թատրոնում։ Ռուս-ամերիկյան մյուզիքլի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։
2011 թվականին Անաստասիա Մելնիկովան ընտրվել է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից[5], սակայն նա այդ կուսակցության անդամ չէ, այլ ունի թեկնածուի (կողմնակից) կարգավիճակ[6]։
Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովում Անաստասիա Մելնիկովան դարձել է մշակույթի, գիտության ու կրթության հանձնաժողովի նախագահի տեղակալ[7] մշակույթի հարցերով։ Իր աշխատանքի մասին նա ասել է.
Իմ դերը ես տեսնում եմ նրանում, որ առավելագույնս հարթեցնեմ անկյունները, սակայն այնպես, որ մարդիկ տեսնեն խնդիրը։ Իսկ ագրեսիվ ու զայրացած մարդը չի տեսնի այն, ինչը նա ուզում է հաղորդել։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Я свою роль вижу в том, чтобы максимально сгладить углы, но чтобы люди увидели проблему. А в агрессии и в гневе человек не увидит тех вещей, которые ему хотелось бы донести[8]. |
2014 թվականի մարտի 11-ին նա ստորագրել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի գործիչների դիմումը, որով նրանք իրենց աջակցությունն էին հայտնում Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն Ուկրաինայում և Ղրիմում[9]։
Ընտանիք
խմբագրելԱնաստասիա Մելնիկովայի նախնիների շարքում եղել են գյուղացիներ և առևտրականներ, ինչպես նաև ազնվականներ Վերյովկին-Շելյուտների տոհմից։ 20-րդ դարում Մելնիկովների տոհմում եղել են բազմաթիվ բժիշկներ, որոնք հիմնականում կրթություն են ստացել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում։
Անաստասիա Մելնիկովայի նախնիները ծագումով Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Մեզեն քաղաքից են. նրա նախապապը՝ Վասիլի Վասիլևիչ Մելնիկովը, եղել է քաղաքի ամենահարուստ վաճառականներից մեկը[10]։ Վերջինիս որդին՝ Անաստասիա Մելնիկովայի պապը, եղել է վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական ծառայության գեներալ-մայոր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Վասիլևիչ Մելնիկովը (1889-1958)[11][12][13]։ Անաստասիա Մելնիկովայի հայրը՝ Ռյուրիկ Ալեքսանդրովիչ Մելնիկովը (1924-1993)[14] և մայրը՝ Ելենա Օլեգովնան (ծնվել է 1946 թվականին), նույնպես վիրաբույժ-ուռուցքաբաններ են։
Եղբայրները՝ Օլեգ (վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու) և Ալեքսանդր (իրավաբան)։ Հորեղբայրը՝ Օլեգ Մելնիկովը, աստղագետ է, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ[10][15]։
Երբ Անաստասիա Մելնիկովան եղել է 18 տարեկան, մահացել է Թոմազը, ում հետ ինքը պիտի ամուսնանար, չնայած նա իրենից մեծ էր 22 տարով։
Անաստասիա Մելնիկովան ունի մեկ դուստր՝ Մարիան (ծնվել է 2002 թվականի հուլիսի 24-ին)։
1990 թվականին Անաստասիա Մելնիկովան ամուսնացել է Վյաչեսլավ Տելնովի (ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 7-ին, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, այն ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն, հետագայում դարձել է «Լենֆիլմ» կինոստուդիայի տնօրեն) հետ, սակայն ութ տարի միասին ապրելուց հետո նրանք բաժանվել են։
Արվեստ
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ֆ | Աֆղանական կոտրվածք | Афганский излом | բուժքույր |
1991 | ֆ | Հանճար | Гений / ոստիկանության աշխատակից | |
1994 | ս | Ռուսական տրանզիտ | Русский транзит | Նաստյա |
1994 | ֆ | Շան տարի | Год собаки | երգչուհի |
1995 | ֆ | Ժիզելի մոլուցք | Мания Жизели | Լիդոչկա Իվանովա |
1998 | ս | Կոտրված լապտերների փողոց | Улицы разбитых фонарей | Անաստասիա Աբդուլովա |
1999 | ս | Կոտրված լապտերների փողոց-2 | Улицы разбитых фонарей — 2 | Անաստասիա Աբդուլովա |
2000 | ս | Բանդիտական Պետերբուրգ։ Ֆիլմ 1։ Բարոն | Бандитский Петербург. Фильм 1. Барон | Իրինա Լեբեդևա |
2000 | ս | Ազգային անվտանգության գործակալ-2 | Агент национальной безопасности-2 | Լյուբա Սունստրեմ |
2000 | ս | Կոտրված լապտերների փողոց-3 | Улицы разбитых фонарей — 3 | Անաստասիա Աբդուլովա |
2001 | ս | Կոտրված լապտերների փողոց-4 | Улицы разбитых фонарей — 4 | Անաստասիա Աբդուլովա |
2003 | ս | Կոտրված լապտերների փողոց-5 | Улицы разбитых фонарей — 5 | Անաստասիա Աբդուլովա |
2003 | ֆ | Ապուշը | Идиот | Ալեքսանդրա Իվանվոնա Եպանչինա |
2004 | ս | Опера. Хроники убойного отдела | Անաստասիա Աբդուլովա | |
2004 | ս | Միշտ ասա «միշտ»-2 | Всегда говори «Всегда» — 2 | Ռիտա |
2005 | ս | Անշարժ գույքի գործակալ | Риэлтор | Նադյա |
2005 | ս | Казус Кукоцкого | Իրինա Իվանովնա Ելիսեևա | |
2006 | ֆ | Գաղտնի հանձնարարություններ | Секретные поручения | Տատյանա Լոպատկո |
2007 | ֆ | Մահապատժի ենթարկել պետք չէ ներել | Казнить нельзя помиловать | Նինա Ալեքսանդրովնա |
2007 | ս | Սոնկա Ոսկե Ձեռք | Сонька Золотая Ручка | Գրունյա |
2007 | ֆ | Կողմնակի | Посторонний | Ալեքսանդր Ռեմեզովի կինը |
2008 | ֆ | Սատանա | Бес | հոգեբան Անաստասիա Մելնիկովա |
2008-2014 | ս | Լիտեյնի | Литейный | Նաստյա Մելնիկովա |
2008 | ֆ | Միայն առաջ | Только вперёд | Նաստյա |
2009 | ֆ | Ես ցույց կտամ քեզ Մոսկվան | Я покажу тебе Москву | քննիչ |
2009 | ս | Глухарь. Приходи новый год! | Նաստյա Մելնիկովա | |
2010 | ֆ | Լուսան | Рысь | Կոշկինա |
2010 | ֆ | Պատվի հարց | Вопрос чести | Նաստյա Մելնիկովա |
2015 | ֆ | 12 ամիս։ Նոր հեքիաթ | 12 месяцев. Новая сказка | Պոլինա |
2015 | ֆ | Էլեկտրական ամպերի տակ | Под электрическими облаками | Իրինա |
2016 | ֆ | Թռչուն | Птица | Կատյայի մայրը |
2019 | ֆ | Փրկել Լենինգրադը | Спасти Ленинград | Մարիա Նիկոլաևնա, Նաստյայի մայրը |
Հեռուստաներկայացում
խմբագրել- 1999 – Մեծարում – Սալլի Հեյնս
Դերեր թատրոնում
խմբագրել- 2009 – Ջոն Փրիսթլի, «Սկանդալային դեպք», Հարդեյքեր (անտրեպրիզա)
- 2009 – Ալեքսեյ Կոզիրև, «Մահապատժի ենթարկել պետք չէ ներել», գիմնազիայի տնօրեն (անտրեպրիզա)
- 2014 – Բեռնարդ Շոու, «Միլիոնատիրուհին», Էպիֆանիա (անտրեպրիզա)
- 2015 – Ալեքսեյ Կոզիրև, «На Брудершафт» (Ալեկո թատրոն)
Այլ հեռուստանախագծեր
խմբագրել- 2006 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հեռուստանախագծին,
- 2007 թվականին վարել է «Лихие 90-е» հաղորդումը ՆՏՎ հեռուստաալիքով,
- 2007 հոկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ վարել է «Անաստասիա Մելնիկովայի մասնավոր այցը» (ռուս.՝ «Частный визит Анастасии Мельниковой») հաղորդումը 100ТВ հեռուստաալիքով,
- 2009 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2010 թվականի օգոստոս վարել է «Участок» հաղորդումը Առաջին ալիքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «УКАЗ Президента РФ от 20.04.2006 N 405 «О присвоении почётных званий Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Труппа Академического театра имени Веры Комиссаржевской. Мельникова Анастасия Рюриковна». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Список избранных депутатов Законодательного Собрания Санкт-Петербурга пятого созыва». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Интервью с Анастасией Мельниковой в программе «Особый взгляд», 13-я минута
- ↑ «Комиссия по образованию, культуре и науке». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Анастасия Мельникова: Мне не хватает 36 часов в сутках
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ 10,0 10,1 Мезенское общество
- ↑ Александр Васильевич Мельников на сайте http://zakoylok.ru/
- ↑ А. В. Мельников Արխիվացված 2020-09-27 Wayback Machine на сайте «Смерть замечательных людей» (с фотографией)
- ↑ «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն) — Мемориальная доска в память А. В. Мельникова. Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Памяти Рюрика Александровича Мельникова [Некролог] // Вопросы онкологии. — Т. 88. — С. 115. — ISSN 0507-3758.
- ↑ Александр Антипин Звезда с мезенской фамилией(ռուս.) // Правда Севера : газета. —Архангельск, 2007-08-16.
Արտաքին հղումներ
խմբագրել- Следователь из рода Рюрикова. // Российская газета, 14 апреля 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Մելնիկովա» հոդվածին։ |