Անատոլի Կազանցև (ռուս.՝ Анатолий Алексеевич Казанцев, նոյեմբերի 20, 1908(1908-11-20), Խաբարովսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն - մարտի 27, 1984(1984-03-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ, մոնումենտալիստ և մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Անատոլի Կազանցև
Ծնվել էնոյեմբերի 20, 1908(1908-11-20)
ԾննդավայրԽաբարովսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 27, 1984(1984-03-27) (75 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն

խմբագրել

Անատոլի Կազանցևը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 20–ին, Խաբարովսկում (մի քանի աղբյուրներում նրա ծննդյան վայրը նշված է Հարբին քաղաքը)[2]։ 1928-1929 թվականներին սովորել է Մոսկվայի Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի կուրսերում՝ Իլյա Մաշկովի մոտ, իսկ 1931-1938 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ Կոնստանտին Յուոնի և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ։ 1938 թվականին ավարտել է ինստիտուտը՝ որակավորված գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ստեփան Ռազին»[3] նկարը։

1929 թվականից մասնակցել է ցուցահանդեսների` ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մնացել է Լենինգրադում, պաստառներ է ստեղծել «Մարտական մատիտ»–ի և «ՏԱՍՍ- պատուհաններ»–ի համար․ «Երիտասարդությո՜ւնը՝ զենքին» (1941 թվական), «Նրա ո՜չ մի թիզ հողը» (1942 թվական), «Ազատի՜ր» (1943 թվական), «Մեր երեխաների արցունքնե՜րի և արյան համար» (1943 թվական), «Ուժեղ հարվածնե՜րը թշնամուն» (1944 թվական)։ Նկարել է հետևյալ նկարները՝ «Լենինգրադի շրջափակման ճեղքման կից Նևայի կռվանցումը» (1943 թվական), «Հանդիպում Նևայի վրա․ 1943 թվականի հունվարի 18-ի Լենինգրադի շրջափակման ճեղքումը» (1943 թվական), «Վոլխովյան և լենինգրադյան ճակատների միավորումը» (1943 թվական, Վալենտին Սերով և Իոսիֆ Սերեբրյանի նկարիչների հետ համատեղ), «Ռուս կինը» (1943 թվական)։

Պատերազմից հետո զբաղվել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությամբ։ Նկարել է թեմատիկ նկարներ, ստեղծել է պաննո և համայնապատկերներ։ 1949-1984 թվականներին դասավանդել է Վերա Մուխինայի անվան լենինգրադյան Բարձրագույն գեղարվեստա–արդյունաբերական ուսումնարանում, եղել է որմնանկարչության արհեստանոցի պրոֆեսորը (1965 թվականից) և ղեկավարը[4]։ «Արտասահմանցի կոմերիտականները թռուցիկներ են փակցնում» (1929 թվական), «Սերգեյ Կիրովը ելույթ է ունենում ընդդիմության դեմ պուտիլովյան գործարանում․ 1926 թվական»[5] (1938 թվական), «Շքանշանի հանձնումը» (1947 թվական), «Հոկտեմբերի նախօրեին» (1950 թվական), «Ձմեռային պալատում» (1954 թվական), «Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի առաջին ներկայացման փորձը՝ մոսկովյան գեղարվեստական թատրոնում» (1959 թվական), «Բարի՜ լույս», «Մարդը կապրի» (երկուսն էլ՝ 1964 թվական), «Զինվորիկները» (1967 թվական), «Վլադիմիր Լենինը և Մաքսիմ Գորկին լսում են Բեթհովենի երաժշտությունը» (1969 թվական), «Սպիտակ գիշերը» (1975 թվական) և այլ նկարների հեղինակ է։

1963 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը։

Անատոլի Կազանցևը մահացել է 1984 թվականի մարտի 27–ին, Լենինգրադում՝ 76 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում[2], Ռուսաստանի և արտասահմանյան երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Անատոլի Կազանցևի հայտնի դիմանկարը պատկերել է 1947 թվականին, Վլադիմիր Մալագիսի կողմից[6]։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Աշակերտներ

խմբագրել
  • Սերգեյ Ֆրոլով (1924–1998 թվական)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.49.
  2. 2,0 2,1 Государственный Русский музей. Живопись. Первая половина ХХ века. Каталог. К.. СПб, Palace Editions. 2008. С. 15.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.47.
  4. Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. — СПб., Искусство России. 2011. С. 62.
  5. Художники народов СССР. Биографический словарь. Т. 4. Кн. 2. — СПб, 1995. С. 30-31.
  6. Бойков В. Изобразительное искусство Ленинграда. Заметки о выставке ленинградских художников. // Ленинградская правда, 1947, 29 ноября.

Աղբյուրներ

խմբագրել
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — М-Л., Искусство. 1951. С. 17.
  • Земская М. За правду жизни и большую мысль. К итогам осенней выставки ленинградских художников. // Смена, 1954, 18 декабря.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.11.
  • Грабарь И. Заметки о живописи на Всесоюзной выставке 1957 года // Искусство. 1958, № 1. С.14-17.
  • Шведова В. Над чем работают ленинградские художники // Художник. 1959, № 9.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.23.
  • Аникушин М. Солнце на полотнах. // Ленинградская правда, 1964, 3 ноября.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград». // Ленинградская правда, 1964, 4 ноября.
  • Вьюнова И. Главный герой — современник // Искусство. 1965, № 3. С.9.
  • Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1965. — с.18-19.
  • Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., МК РСФСР, 1967. C.28.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.16.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.19.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1980. — с.49.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — СПб, 1995. С. 30-31.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.18, 365, 367, 372, 373, 384, 386, 388, 398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.32.
  • Живопись первой половины ХХ века (К) / Альманах. Вып.226. СПб., Palace Edition, 2008. С.23-28.
  • Санкт-Петербургская государственная художественно-промышленная академия им. А. Л. Штиглица. Кафедра монументально-декоративной живописи. — СПб., Искусство России. 2011. С. 62.