Անգլիացի հիվանդը
«Անգլիացի հիվանդը» (անգլ.՝ The English Patient), 1996 թվականին Էնթոնի Միգելլայի կողմից նկարահանված դրամա։ Ֆիլմը նկարահանված է Մայքլ Օնդաջի համանուն վեպի մոտիվներով, որի համար նա 1992 թվականին ստացավ Բուկերովյան մրցանակ։ Ֆիլմի պրեմիերան կայացավ ԱՄՆ-ում 1996 թվականի նոյեմբերի 6-ին Լոս Անջելեսում։ Ֆիլմի բյուջեն մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ վարձույթում նրա շահույթը կազմեց ավելի քան 230 միլիոն ԱՄՆ դոլար։
1996 թվականին ֆիլմը ներկայացվեց Օսկար մրցանակաբաշխության 12 անվանակարգերում, որոնցից արժանացավ 9-ին։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/4/43/Ralph_Fiennes_2013.jpg/220px-Ralph_Fiennes_2013.jpg)
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/9/9f/Kristin_Scott_Thomas_Cannes.jpg/220px-Kristin_Scott_Thomas_Cannes.jpg)
Սյուժե
խմբագրելԴեպքերը կատարվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ֆիլմը սկսվում է նրանով, որ Սահարա անապատի վրա խփվում է ինքնաթիռ, որի օդաչուն խիստ այրվածքներով հայտնվում է անգիտակից վիճակում և փրկվում տուարեգների օգնությամբ։ Վերջիններս նրան տանում են տեղացի բուժակի մոտ, որը փրկում է նրա կյանքը։
Այրվածքները խիստ աղճատում են նրա դեմքը, որը պատվում է սպիներով, նա անկարող է շարժվել, հազիվ է շնչում, քանի որ թոքերն այրվել են և մի փոքրիկ շունչ է նրա կյանքը պահում։ Քանի որ հիվանդը ոչինչ չէր հիշում, նրան անվանում են անգլիացի հիվանդ։
Նրան տեղափոխում են Իտալիա, որտեղ հայտնվում է երիտասարդ բուժքրոջ՝ Հաննայի խնամքի տակ։ Վերջինս կորցրել էր իր սիրեցյալին, մոտիկ ընկերուհուն։
Հասկանալով, որ հիվանդի կյանքը փրկելն անհնար է, իսկ տեղափոխությունն առավել կարագացնի նրա մահը, Հաննան որոշում է հիվանդի հետ մնալ ոչ մեծ իտալական վանական շինությունում և խնամել նրան։ Սակայն նրանք երկար չեն մնում, քանի որ նրանց է միանում մի կանադացի Կարավաջոն՝ կտրված բթամատերով, որը ատելությամբ է լցված լինում հիվանդի նկատմամբ։ Նա փնտրում էր այն մարդուն, որը լրտեսել էր հօգուտ գերմանացիների, մատնել էր իրենց խմբին և որի պատճառով անտանելի տանջանքների էր ենթարկվել ու կորցրել մատները։ Այդ մարդը, նրա կարծիքով, անգլիացի հիվանդն էր։
Հիվանդը կամաց-կամաց սկսում է վերհիշել իր հետ կատարվածը։ Հիշում է իր սիրեցյալին, գեղեցիկ կնոջ, ով արդեն ամուսին ուներ, հիշում է նրա բուռն սիրավեպը, նրանց բաժանումը և նրա մահը։ Մահացողը դեպք առ դեպք պատմում է, թե ինչպես մահացավ իր կինը, մենակ, անապատի մեջ, հանգչող խարույկի մոտ, առանց շարժվելու ընդունակության...
Պատմության վերջում պարզվում է, որ նա լրտես չէր, այլ թագավորական աշխարհագրական ընկերության աշխատակից, իսկ գերմանացիներին նա տեղեկություն հաղորդեց միայն նրա համար, որ կարողանա ինքնաթիռով հասնել իր կնոջն ու փրկել նրան։
Սահարա անապատի վրայով թռչող ինքնաթիռում միայն նա չէր։ Առջևի մասում նրա սիրեցյալ կնոջ մարմինն էր նաև...
Դերերում
խմբագրել- Ռեյֆ Ֆայնս՝ կոմս Լասլո Ալմաշի
- Ժուլիետ Բինոշ՝ Հաննա
- Քրիստին Սքոթ Թոմաս՝ Քեթրին Քլիֆթոն
- Ուիլեմ Դեֆո՝ Դավիդ Կարավաջո
- Նավին Էնդրյուս՝ լեյտենանտ Կիպ Սինգխ
- Քոլին Ֆերթ՝ Ջեֆրի Կլիֆթոն
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | կատեգորիա | Անուն | Արդյունք |
---|---|---|---|
Օսկար | Օսկար | Սոլ Էենց | հաղթանակ |
Օսկար | Էնթոնի Մինգելլա | հաղթանակ | |
Օսկար | Ռեյֆ Ֆայնս | անվանակարգված | |
Օսկար | Քրիստին Սքոթ Թոմաս | անվանակարգված | |
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ժուլիետ Բինոշ | հաղթանակ | |
Օսկար լավագույն սցենարի համար | Էնթոնի Մինգելլա | անվանակարգված | |
օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար | Ջոն Սիլլ | հաղթանակ | |
Օսկար լավագույն նկարիչ բեմադրողի համար | Ստյուարտ Քրեյգ, Ստեֆան Մաքմիլլան | հաղթանակ | |
Օսկար լավագույն հագուստների համար | Էնն Ռոտ | հաղթանակ | |
Օսկար լավագույն մոնտաժի համար | Ուորթել Մերչ | հաղթանակ | |
Օսկար լավագույն երաժշտության համար | Գաբրիել Յարեդ | հաղթանակ | |
Օսկար լավագույն ձայնի համար | Ուորթել Մերչ, Մարկ Բերգեր, Դեվիդ Պարկեր, Քրիստոֆեր Նյուման | հաղթանակ | |
BAFTA | BAFTA լավագույն ֆիլմի համար | Սոլ Էենց, Էնթոնի Մինգելլա | հաղթանակ |
BAFTA լավագույն ռեժիսուրայի համար | Էնթոնի Մինգելլա | անվանակարգված | |
BAFTA լավագույն դերասանի համար | Ռեյֆ Ֆայնս | անվանակարգված | |
BAFTA լավագույն դերասանուհու համար | Քրիստին Սքոթ Թոմաս | անվանակարգված | |
BAFTA երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ժուլիետ Բինոշ | հաղթանակ | |
BAFTA լավագույն սցենարի համար | Էնթոնի Մինգելլա | հաղթանակ | |
BAFTA լավագույն օպերատորական աշխատանքի համար | Ջոն Սիլ | հաղթանակ | |
BAFTA նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանքի համար | Ստյուարտ Քրեյգ | անվանակարգված | |
BAFTA լավագույն հագուստների համար | Էնն Ռոտ | անվանակարգված | |
BAFTA լավագույն մոնտաժի համար | Ուոլտեր Մերչ | հաղթանակ | |
BAFTA լավագույն գրիմի համար | Ֆաբրիցիո Սֆորզա, Նայջել Բուտ | անվանակարգված | |
BAFTA լավագույն երաժշտության համար | Գաբրիել Յարեդ | հաղթանակ | |
BAFTA լավագույն ձայնի համար | Ուոլտեր Մերչ, Մարկ Բերգեր, Փետ Ջեքսոն, Դեվիդ պարկեր, Քրիստոֆեր Նյուման, Իվան Շերոկ | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս | Ոսկե գլոբուս լավագույն ֆիլմի համար | Էնթոնի Մինգելլա | հաղթանակ |
Ոսկե գլոբուս լավագույն ռեժիսուրայի համար | Էնթոնի Մինգելլա | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս լավագույն դերասանի համար | Ռեյֆ Ֆայնս | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս լավագույն դերասանուհու համար | Քրիստին Սքոթ Թոմաս | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ժուլիետ Բինոշ | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս լավագույն սցենարի համար | Էնթոնի Մինգելլա | անվանակարգված | |
Ոսկե գլոբուս լավագույն երաժշտության համար | Գաբրիել Յարեդ | հաղթանակ | |
ԱՄՆ կինոդերասանների միություն (անգլ.՝ Screen Actors Guild) | ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակ լավագույն դերասանական կազմի համար | անվանակարգված | |
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանի համար | Ռալֆ Ֆայնս | անվանակարգված | |
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ լավագույն դերասանուհու համար | Քրիստին Սքոթ Թոմաս | անվանակարգված | |
ԱՄՆ կինոդերասանների միության (անգլ.՝ Screen Actors Guild) մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար | Ժուլիետ Բինոշ | անվանակարգված | |
Գրեմմի | Լավագույն երգ ֆիլմի համար | Գաբրիել Յարեդ | հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://web.archive.org/web/20200412014006/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/the-english-patient.5441
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0116209/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/en/film130270.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.metacritic.com/movie/the-english-patient
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 http://www.cinematografo.it/cinedatabase/film/il-paziente-inglese/34886/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ BFI Film & TV Database
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=14300.html
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 http://www.imdb.com/title/tt0116209/fullcredits
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 http://www.bbfc.co.uk/releases/english-patient-1970-4
- ↑ 13,0 13,1 https://web.archive.org/web/20190624111932/https://www.europeanfilmacademy.org/1997.95.0.html
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անգլիացի հիվանդը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Անգլիացի հիվանդը»
- «Английский пациент»
- Ֆիլմ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Անգլիացի հիվանդը Արխիվացված 2007-09-27 Wayback Machine(անգլ.)
- «Անգլիացի հիվանդը» Արխիվացված 2009-11-04 Wayback Machine(ռուս.)