Անորսալիների նոր արկածները

Անորսալիների նոր արկածները ( ռուսերեն՝ Новые приключения неуловимых), խորհրդային արկածային կինոնկար, որը նկարահանվել է 1968 թվականին՝ Էդմոնդ Քեոսայանի կողմից։ Համարվում է ԽՍՀՄ-ում հայտնի «Անորսալի վրիժառուները» կինոնկարի շարունակությունը և նկարահանվել է բազմաթիվ հանդիսատեսների խնդրանքով։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1968 թվականի նոյեմբերի 4-ին։

Անորսալիների նոր արկածները
ռուս.՝ Новые приключения неуловимых
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեստեռն
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդմոնդ Քեոսայան[1]
Սցենարի հեղինակԷդմոնդ Քեոսայան և Արթուր Մակարով
ԴերակատարներՄիխայիլ Մետյոլկին, Վասիլի Վասիլև, Վիկտոր Կոսիխ, Վալենտինա Կուրդյուկովա, Արմեն Ջիգարխանյան, Բորիս Սիչկին, Արկադի Տոլբուզին, Վլադիմիր Իվաշով, Եֆիմ Կոպելյան, Իվան Պերեվերզև, Կոնստանտին Սորոկին, Նիկոլայ Ֆեդորցով, Եվգենի Վեսնիկ, Սավելի Կրամարով և Սվետլանա Սվետլիչնայա
ՕպերատորՖեոդոր Դոբրոնրավով
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն82 րոպե
ՆախորդԱնորսալի վրիժառուները
ՀաջորդՌուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները ընթանում են 1920 թվականին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Պատանի «վրիժառուները» հերթական առաջադրանքից վերադառնալու ճանապարհին, կարողանում են ցած գցել սպիտակգվարդիական ինքնաթիռը։ Գերևարված օդաչուի մոտից նրանք առգրավում են փաստաթղթեր, որոնք վկայում էին Ղրիմի շուրջ սպիտակգվարդիականների կողմից գաղտնի պաշտպանական ամրություններ կառուցելու և Պերեկոպի պարանոցը ամրացնելու մասին։

Չորս պատանի հետախույզ-հերոսները ուղևորվում են Յալթա (որտեղ ի դեպ գտնվում էր բարոն Վրանգելը), որը գտնվում էր սպիտակների ազդեցության գոտում։ Նրանց նպատակն է Սպիտակ բանակի շտաբը և հակահետախուզության պետ, գնդապետ Կուդասովի աշխատասենյակում գտնվող չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում է սպիտակների կողմից պաշտպանական ամրություններով շրջափակված շրջանների նախագիծը։

«Վրիժառուները» ներթափանցում են Ղրիմ և կանգ առնում ձկնորսական գյուղակում։ Դանկան փորձում է միջնորդի միջոցով դուրս գալ կոշկակար Սերդյուկի վրա, սակայն վերջինս զոհվում է։ Գնդապետի պահարանից նախագիծը հափշտակելու խորամանկորեն մշակված ծրագրի մեջ մտնում էր նաև գնդապետի օգնական, շտաբս-կապիտան Օվեչկինի հետ ծանոթությունը և հավաքագրումը, որի մասին «վրիժառուներին» հայտնել էր իրենց հին ծանոթ Բուբա Կաստորսկին։ Սակայն հերոսների ծրագիրը քիչ է մնում ձախողվեր, քանի որ Դանկային քաղաքում տեսնելով, նրան ճանաչել էր իրենց հին թշնամին` ատաման Բուրնաշը, ով գնդապետ Կուդասովին հայտնում է «վրիժառուների» մասին։ Դանկային հսկողության տակ են առնում, իսկ Բուբան մեծ դժվարությամբ է կարողանում դուրս պրծնել հակահետախուզության պետի ձեռքերից։ Այդ ընթացքում Օվեչկինը բացահայտում է նաև Վալերկայի ինքնությունը։

Կինոնկարը ավարտվում է «վրիժառուների» հերթական հաղթանակով, որը, սակայն, մռայլվում է Բուբա Կաստորսկու զոհվելով։

Դերասանական կազմը

խմբագրել
Դերակատար Կերպար
Միխայիլ Մետյոլկին Վալերկա Մեշչերյակով
Վասիլի Վասիլև Յաշկա-գնչու
Վիկտոր Կոսիխ Դանկա Շչուս
Վալենտինա Կուրդյուկովա Քսանկա Շչուս
Արմեն Ջիգարխանյան Պյոտր Օվեչկին
Բորիս Սիչկին Բուբա Կաստորսկի
Արկադի Տոլբուզին գնդապետ Կուդասով
Վլադիմիր Իվաշով Պերով
Եֆիմ Կոպելյան ատաման Բուրնաշ
Կոնստանտին Սորոկին Մեֆոդի Կուզմիչ
Իվան Պերեվերզև հեծելազորի շտաբի պետ
Սերգեյ Ֆիլիպով դեղագործ Կոշկին
Սավելի Կրամարով զինվոր Իլյուխա

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Էդմոնդ Քեոսայան, Արթուր Մակարով սցենարիստ
Էդմոնդ Քեոսայան ռեժիսոր
Ֆեոդոր Դոբրոնրավով օպերատոր
Յան Ֆրենկել, Բորիս Մոկրոուսով կոմպոզիտոր
Մարկ Էրմլեր դիրիժոր
Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Իննա Գոֆ, Էմիլ Ռադով երգերի տեքստ

Ծանոթագրություններ

խմբագրել