Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները

Էդմոնդ Քեոսայանի ֆիլմը

Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները (ռուս.՝ Корона Российской империи, или Снова неуловимые), խորհրդային երկմասանոց արկածային կինոնկար, որը նկարահանվել է 1971 թվականին՝ Էդմոնդ Քեոսայանի կողմից։ Այն անորսալի վրիժառուների մասին պատմող եռապատումի վերջին ֆիլմն է։ Համեմատած նախորդ` «Անորսալի վրիժառուները» և «Անորսալիների նոր արկածները» կինոնկարների, այս ֆիլմը չի ունեցել նույն հաջողությունը։

Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները
ռուս.՝ Корона Российской империи, или Снова неуловимые
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ, պատմական ֆիլմ և մարտաֆիլմ
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդմոնդ Քեոսայան[1]
Սցենարի հեղինակԷդմոնդ Քեոսայան և Ալեքսանդր Չերվինսկի
ԴերակատարներՄիխայիլ Մետյոլկին, Արմեն Ջիգարխանյան[2], Ռոլան Բիկով[2], Լյուդմիլա Գուրչենկո[2], Էդմոնդ Քեոսայան[2], Վլադիմիր Բելոկուրով[2], Վլադիմիր Իվաշով[2], Անդրեյ Ֆայտ[2], Գալինա Սամոխինա[2], Վիկտոր Կոսիխ, Վասիլի Վասիլև և Վալենտինա Կուրդյուկովա
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն134 րոպե
ՆախորդԱնորսալիների նոր արկածները

Սյուժեն

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1924 թվականին[3]։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, գլխավոր հերոսներն աշխատում են ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին առընթեր` պետական քաղաքական միացյալ վարչությունում (որն հետագայում մտել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմի մեջ)։ Չնայած այն հանգամանքին, որ երկրում անվերապահորեն հաղթանակել էր խորհրդային իշխանությունը, նոր կարգերը դեռևս անհաշտ թշնամիներ ունեին։ Դրանցից էին նաև գլխավոր հերոսների «հին ծանոթները»` ատաման Բուրնաշը, շտաբս-կապիտան Օվեչկինը, գնդապետ Կուդասովը և պորուչիկ Պերովը, ովքեր գտնվում էին տարագրության մեջ` Փարիզում և ծրագիր էին մշակել` խորհրդային թանգարանից Կայսրական մեծ թագը գողանալու համար։ Այդ արարքը նրանք արդարացնում էին նրանով, որ իբր թագը հարկավոր էր նոր կայսրին թագադրելու համար, իսկ գահի հավանական թեկնածուները` երկու ապուշ զարմիկներ էին։

Կողոպտիչների պարագլուխ` խելացի ու հաշվենկատ քաղաքագետ և արկածախնդիր ֆրանսիացի մսյո Դյուկը, սպիտակգվարդիականների հետ հանցավոր համաձայնության է գալիս։ Նրանց նպատակն է գողանալ թագը, բայց թագադրման փոխարեն այն վաճառել Ամերիկայում։ Դրանով մսյո Դյուկը նպատակ ուներ երկու նապաստակ սպանել։ Նրա ծրագրերի մեջ մտնում էր բոլշևիկների իշխանությանը մեղադրել համաժողովրդական սեփականությունը հափշտակելու մեջ` նպատակ ունենալով վարկաբեկել երիտասարդ խորհրդային իշխանություններին` միջազգային ասպարեզում։

Այդ ընթացքում Օվեչկինը վարձում է ոմն իշխան Նարիշկինին, ով հայտնի խարդախ էր ու գող և վարպետացել էր պալատական արժեքներ գողանալու մեջ։ Մինչ Բուրնաշն ու Նարիշկինը գտնվում էին «չեկիստների» տեսադաշտում, Օվեչկինին հաջողվում է աննկատ գողանալ թագը և թաքնվել Օդեսայի կատակոմբներում` սպասելով շոգենավին, որում գտնվում էին իր սպիտակգվարդիական համախոհները։ Գործողության ամենաթեժ պահին, հակահետախուզության նախկին ղեկավար, գնդապետ Կուդասովը, ով հասկացել էր Դյուկի նպատակները, որոշում է երկու հիմար ժառանգորդների օգնությամբ անձամբ վաճառել թագը, չկռահելով, որ Դյուկը` Պերովի և Օվեչկինի հետ միասին, ուրիշ ծրագրեր ունեն։

Չնայած սպիտակ տարագիրների բոլոր մեքենայություններին, «վրիժառուները» խառնում են նրանց բոլոր խորամանկ ծրագրերը և թագը վերադարձնում են թանգարան։

Դերասանական կազմը

խմբագրել
Դերակատար Կերպար
Միխայիլ Մետյոլկին Վալերկա Մեշչերյակով
Վիկտոր Կոսիխ Դանկա Շչուս
Վասիլի Վասիլև Յաշկա-գնչու
Վալենտինա Կուրդյուկովա Քսանկա Շչուս
Իվան Պերեվերզև Սմիռնով
Արմեն Ջիգարխանյան շտաբս-կապիտան Օվեչկին
Վլադիմիր Իվաշով պորուչիկ Պերով
Վլադիսլավ Ստրժելչիկ իշխան Նարիշկին
Արկադի Տոլբուզին գնդապետ Կուդասով
Եֆիմ Կոպելյան ատաման Բուրնաշ
Վլադիմիր Բելոկուրով գզուզ «կայսր»
Ռոլան Բիկով ճաղատ «կայսր»

Նկարահանող խումբ

խմբագրել
Կինոգործիչ Ներդրումը
Էդմոնդ Քեոսայան, Ալեքսանդր Չերվինսկի սցենարիստ
Էդմոնդ Քեոսայան ռեժիսոր
Միխայիլ Արդաբևսկի օպերատոր
Յան Ֆրենկել կոմպոզիտոր
Էմին Խաչատրյան դիրիժոր
Սերգեյ Եսենին, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Էմիլ Ռադով երգերի տեքստ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.imdb.com/title/tt0067313/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. На этот год указывают два основных момента: 1) ажиотаж с коронацией — аллюзия на провозглашение великим князем Кириллом Владимировичем себя Императором Всероссийским (31 августа 1924). 2) деятельность месье Дюка как противника возможного признания Францией СССР (состоявшегося 28 октября 1924). В то же время газета «Возрождение», которую читают Данька и Валерка в ресторане «Корнилов», начала выпускаться только с 1926 года. См. Российский Имперский Союз-Орден