«Անտեսանելի նշան» (անգլ.՝ An Invisible Sign), ռեժիսոր Մերիլին Արգելոյի դրաման։ Գլխավոր դերակատարներն են Ջեսիկա Ալբան, Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը, Բեյլի Մեդիսոնը, Սոնյա Բրագան և Քրիս Մեսինան։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2008 թվականին Նյու Յորքում։ Հիմնված է ամերիկացի կին գրող Էյմի Բենդերի «An Invisible Sign of My Own» վեպի վրա։

Անտեսանելի նշան
անգլ.՝ An Invisible Sign
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ, անկախ ֆիլմ[1] և վեպի էկրանավորում
Թվականհոկտեմբերի 7, 2010[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄերիլին Ագրելո
ՊրոդյուսերՋասթին Բերֆիլդ
ԴերակատարներՋեսիկա Ալբա, Քրիստ Մեսինա, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Սոնյա Բրագա, Ջոն Շի, Բեյլի Մեդիսոն, Սոֆի Նայվայդ, Մերիլուիզ Բերք, Ջոանա Ադլեր, Լիլի Հարթլի, Բլայթ Օֆարթ և Էշլի Աթքինսոն
ՕպերատորՍիդնի Քիմմել և Լիզա Ռինցլեր
ԵրաժշտությունԷնդրյու Հոլանդեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Տևողություն96 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է տարրական դասարանների միայնակ ուսուցչուհի Մոնա Գրեյի մասին (Ջեսիկա Ալբա), որի հայրը հիվանդացել է անհայտ հիվանդությամբ, երբ աղջիկը դեռ երեխա էր։ Դրանից հետո Մոնայի մոտ սկսվում են հոգեբանական խնդիրներ, նա ամփոփվում է իր մեջ՝ սփոփում գտնելով միայն մաթեմատիկայի ուսումնասիրության մեջ։

20 տարեկանում Մոնան՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, տարրական դպրոցում աշխատանքի է տեղավորվում։ Այնտեղ նա հայտնաբերում է, որ լավ մանկավարժ է, որը հետաքրքիր միջոցներ է ստեղծում իր առարկայի ուսումնասիրության համար, որոնք աշակերտներին օգնում են հաջողության հասնել։ Մի անգամ Մոնայի աշակերտներից մեկը՝ յոթամյա Լիզա Վինուսը, նրան տալիս է զրոյի ձեռակերտ շինվածք, որը պատրաստել էր մահամերձ մոր պալատում։ Մոնան անմիջապես ճանաչում է աղջկա հարազատ հոգին և հասկանում, որ պետք է օգնի նրան՝ հաղթահարելու խնդիրները։

Արտադրություն

խմբագրել

Ի սկզբանե նախատեսվել էր, որ Մոնա Գրեյին մարմնավորելու է դերասանուհի Ամերիկա Ֆերերան, սակայն նա չի կարողացել մասնակցել նախագծին, և նրան փոխարինել է Ջեսիկա Ալբան[3], որի համար այս ֆիլմը 2008 թվականի հունիսին դստեր՝ Օնոր Մարիի լույս աշխարհ գալուց հետո դարձել է առաջինը։ Ֆիլմի նկարահանումները մեծ մասամբ տեղի են ունեցել Նյու Յորքում, սկսվել են 2008 թվականի վերջին և տևել մի քանի ամիս։

Թողարկում և մրցանակներ

խմբագրել

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին Հեմփթոնսի միջազգային կինոփառատոնում։ Կինոնկարի ռեժիսոր Մերիլին Արգելոն իր աշխատանքի համար ստացել է «RoC® Skincare» ընկերության «Gold Standard Award for Feature Female Director» մրցանակը[4]։ Դերասանուհի Բեյլի Մեդիսոնը Մոնա Գրեյին մանուկ հասակում մարմնավորելու համար առաջադրվել է «Young Artist Awards» կինոմրցանակի[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.reelartsy.com/2011_04_01_archive.html
  2. https://web.archive.org/web/20160303182857/http://trailersbase.com/an-invisible-sign-2010/
  3. An Invisible Sign of My Own
  4. «prnewswire.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.(անգլ.)
  5. «Young Artist Awards - 32». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.(անգլ.)