Անտուան Գալլան

ֆրանսիացի գրող

Անտուան Գալլան (ֆր.՝ Antoine Galland, ապրիլի 4, 1646(1646-04-04)[1][2][3][…], Ռոլլո, Պիկարդիա - փետրվարի 17, 1715(1715-02-17)[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիական արևելագետ, անտիկվար, թարգմանիչ, որ հայտնի է դարձել «Հազար և մեկ գիշեր» ժողովածուի՝ Եվրոպայում առաջին թարգմանությամբ։

Անտուան Գալլան
 
Կրթություն՝ Կոլեժ դե Ֆրանս
Մասնագիտություն՝ մարդաբան, մանկագիր, դրամագետ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, հնագետ և թարգմանիչ
Ծննդյան օր ապրիլի 4, 1646(1646-04-04)[1][2][3][…]
Ծննդավայր Ռոլլո, Պիկարդիա
Վախճանի օր փետրվարի 17, 1715(1715-02-17)[4][1][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն  Ֆրանսիայի թագավորություն

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում, չորս տարեկանում կորցրել է հորը։ Տասը տարեկան հասակում ընդունվել է քոլեջ Նուայոնում, որտեղ սովորել է հունարեն, լատիներեն և հին հունարեն։ Ուսումը շարունակել է Դե Ֆրանս քոլեջում, որտեղ սովորել է արևելյան լեզուներ և կատարելագործել հին հունարենը։

1670 թվականին դարձել է Ստամբուլում՝ Մեհմեդ IV-ի արքունիքում Ֆրանսիայի դեսպան նշանակված Շառլ Օլե դե Նուանտելի գրադարանավարը և անձնական քարտուղարը։ 1670-1675 թվականներին Ֆրանսիայի դեսպանի հետ եղել է Թրակիայում, Մակեդոնիայում, Ռումելիայում, Փոքր Ասիայում, Հոնիայում, Սիրիայում և Պաղեստինում։ Այդ ժամանակահատվածում սովորել է թուրքերեն, պարսկերեն, արաբերեն։ Վարել է օրագիր։ Ընդհանուր առմամբ երեք անգամ եղել է Օսմանյան կայսրությունում։ Երրորդ ճանապարհորդության ժամանակ (1679-1688) կատարել է Օստ-հնդկական ընկերության առաքելությունը՝ հավաքելով և քարտացուցակագրելով հին գրքեր ու արվեստի գործեր՝ դրանք Եվրոպա տեղափոխելու նպատակով։ Վերադառնալուց հետո նշանակվել է թագավորի անտիկվար։

1697 թվականից ղեկավարել է Արևելյան գրադարանի բազմահատոր բառարանա-հանրագիտարանային հրատարակությունը, որը Եվրոպայի համար երկար ժամանակ եղել է Արևելքի մասին տեղեկությունների և պատկերացումների հիմնական աղբյուրը (մասնավորապես դրանից են իրենց սյուժեները հավաքել Ուիլյամ Բեքֆորդը և շատ ուրիշներ)։ Մինչև 1701 թվականի վերջը զբաղվել է արևելյան հեքիաթների թարգմանությամբ, որոնք Եվրոպայում հայտնի են դարձել որպես «Հազար ու մի գիշեր»։ Այդ գրքի առաջին հրատարակությունը մեծ հաջողություն է ունեցել։ Գալանի թարգմանությունը երկար ժամանակ օրինակելի էր համարվել, 18-րդ դարի ընթացքում այն տարածվել է Եվրոպայի երկրների մեծ մասում, ճանաչվել Արևելքում և ունեցել բազմաթիվ նմանակումներ ու ծաղրանմանակումներ, օրինակ՝ Անտուան Համիլթոնի «Contes de Féerie»-ը։ Հենց Գալլանին է պատկանում «Ալի Բաբան և 40 ավազակները» հեքիաթի՝ ներկայում հայտնի տարբերակներից ամենահինը։

«Հազար և մեկ գիշեր» հեքիաթներից բացի Գալլանը թարգմանել է նաև Ղուրանը, սուրճի ծագմանը նվիրված գիրք, Օսմանյան կայսրության պատմությունը։ Եղել է Գրությունների և մեդալների ակադեմիայի անդամ (1701), արաբերենի դասախոս Դե Ֆրանս քոլեջում (1709 թվականից)։ Նրա օրագիրը հրատարակվել է 1881 թվականին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Details of life from chronology in Garnier Flammarion.

Գրականություն

խմբագրել
  • Abdel-Halim M. Antoine Galland, sa vie et son œuvre. Paris: A.G. Nizet, 1964
  • May G. Les mille et une nuits d’Antoine Galland, ou, Le chef-d'œuvre invisible. Paris: PUF, 1986
  • Hoang L. Les Mille et une nuits: à travers l’infini des espaces et des temps: le conteur Galland, le conte et son public. New York: P. Lang, 2001
  • Герхардт М. Искусство повествования. Литературная история «1001ночи». М.: Наука, 1984, с.66-69
  • Борхес Х. Л. Переводчики «Тысячи и одной ночи»// Он же. Собрание сочинений в 4-х томах. Т.1. СПб: Амфора, 2005, с.352-354

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Գալլան» հոդվածին։