Աշխատություններ (Արտաշես Մաթևոսյան)
«Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ», գիրք, որում ներկայացվում է պատմաբան, ձեռագրագետ, Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) ձեռագրագիտական և պատմաբանասիրական հոդվածները և ուսումնասիրությունները նվիրված հայերեն ձեռագիր մատյանին և գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին (1000-ամյա թղթյա ձեռագիր, «Մշո ճառընտիր», «Թարգմանչաց ավետարան», «Հեթումի ճաշոց»), ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին, Անանիա Շիրակացու «Քննիկոնին», Գլաձորի համալսարանին և այլն[1]։
Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Արտաշես Մաթևոսյան |
Տեսակ | գիրք և Ժողովածու |
Թեմա | ձեռագրագետություն, պատմություն և բանասիրություն |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 2022 |
Էջեր | 528 |
Խմբագիր | Կարեն Մաթևոսյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Մատենադարան |
Հրատարակված է | Մատենադարանի հրատարակչության բաժին |
Հրատարակման տարեթիվ | 2022 |
ԳՄՍՀ | 978-9939-897-12-7 |
ՀՏԴ | 94:80:09 |
ԳՄԴ | 63+80 |
Թվային տարբերակ | matenadaran.am/ftp/el_gradaran/A.Matevosyan-100.pdf |
Գիրքը նվիրված է Մատենադարանի երկարամյա գիտաշխատող գլխավոր ավանդապահ (1962-1977), պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) ծննդյան 100-ամյակին[2]։ Տպագրվել է 2022 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ։ Ժողովածուն կազմել և խմբագրել է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը[1][2]։
Գիրքը նախատեսված է հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում հիմնականում ձեռագրագիտական ուսումնասիրություններն են, իսկ երկրորդում՝ պատմաբանասիրական, որոնցում ներկայացված են վաստակաշատ հեղինակի հոդվածները և աշխատությունները նվիրված հայերեն ձեռագիր մատյանին և գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին (1000-ամյա թղթյա ձեռագիր, «Մշո ճառընտիր», «Թարգմանչաց ավետարան»), ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին (որի գոյությունն ապացուցվում է հանգամանալից ուսումնասիրությամբ), Անանիա Շիրակացու «Քննիկոնին» և այլն։ Կիլիկյան Հայաստանի նշանավոր մատյաններից մեկի՝ «Հեթումի ճաշոցի» մասին գիտնականի ծավալուն հոդվածը հրապարակվում է առաջին անգամ։ Գրքի վերջում զետեղված է հեղինակի աշխատությունների ամբողջական մատենագիտությունը[1][2][3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Արտաշես Մաթևոսյան, Աշխատություններ (Մատենադարան) (խմբ. Կարեն Մաթևոսյան), Երևան էջ 1-39 — 528 էջ, ISBN 978-9939-897-12-7։
- ↑ 2,0 2,1 2,2 «ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ». matenadaran.am. Վերցված է 2023-14-03-ին.
- ↑ «Երիտասարդական 8-րդ գիտաժողովը նվիրվեց անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին». armenpress.am. Վերցված է 2023-14-03-ին.