Ասատուր Ասատրյան

հայ գրականագետ, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ասատուր Ավետիսի Ասատրյան (ծածկանունը՝ Ասուր Վենկառն, սեպտեմբերի 3 (16), 1903[1], Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Ասատուր Ասատրյան
Ծնվել էսեպտեմբերի 3 (16), 1903[1]
ԾննդավայրՎանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Գրական անունԱսուր Վենկառն
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933)[1] և Երևանի պետական համալսարան (1938)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Աշխատավայրհիդրոշինարար և Գրականության ինստիտուտ
Ասատուր Ասատրյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վանի վիլայեթի [երդակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է մանկատներում։ 1933 թվականին ավարտել է Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ աշխատել է որպես «Հիդրոշինարար» թերթի խմբագիր։ Հետագայում եղել է Վաղարշապատի «Բամբակի համար» շրջանային թերթի խմբագիր։1935 -1936 թվականներին «Խորհրդային դպրոց» թերթ խմբագիրն էր։ Երիտասարդ տարիներին գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը տպագրվել է Ասուր Վենկառն ծածկանունով։ Հետո թողել է պոեզիան և զբաղվել բացառապես գրականագիտությամբ։ 1935-1938 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1938 թվականից աշխատել է Արմֆանի գրականության ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1941 թվականին «Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նոր գրականություն բաժնի վարիչը։ Մասնակցել է հայ դասականների երկերի ակադեմիական հրատարակությունների պատրաստմանը։ Մահացել է 1964 թվականին, Երևանում[2]։

Ա. Ասատրյանի երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ավետիք Իսահակյանի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1940, էջ 125։
  • Ղազարոս Աղայան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1940, 128 էջ։
  • Ավագ լեյտենանտ Պատրիկ Գազազյան, Երևան, 1943, 39 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, 1947, 96 էջ։
  • Սովետահայ գրականության պատմության պերիոդիզացիայի հարցի շուրջը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1947, 94 էջ։
  • Գրական-քննադատական ակնարկներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 306 էջ։
  • Հակոբ Հակոբյան, Երևան, 1955, 178 էջ։
  • Հայ գրականությունը և ռուսական առաջին ռևոլյուցիան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1956, 303 էջ։
  • Սոցիալիստական վերածննդի հայ գրականության պատմությունից, Երևան, 1959, 290 էջ։
  • Սովետահայ գրականության պատմություն, հատոր առաջին (1917-1941, հատորի «Հակոբ Հակոբյան» գլուխը գրել է Ա. Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 2 (հատորի «Հարություն Սըվաճյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 516 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 3 (հատորի «Ղազարոս Աղայան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 760 էջ։
  • Հարություն Սըվաճյան, Երևան, 1967, 238 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 4 (հատորի «Ավետիք Արասխանյան» գլուխը գրել է Ասատուր Ասատրյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1972, 776 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 39-40.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասատուր Ասատրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 553