Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե
Նացիստական Գերմանիայի հետ Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե (գերմ.՝ Österreichisches Anschluss Referendum), միավորման հանրաքվե, որն անցկացվել է 1938 թվականի ապրիլի 12-ին[2]՝ Նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ավստրիայում[3]։
Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե | |||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||||||
![]() | |||||||||||||||||||||||||
Ամսաթիվ | ապրիլի 10, 1938[1] | ||||||||||||||||||||||||
|
Դեռևս ռեֆերենդումից մեկ ամիս առաջ՝ մարտի 12-ին, գերմանական ծայրահեղական զորքերը գրավել էին Ավստրիան՝ այնտեղ հաստատելով իրենց վարչակարգը և քաղաքական նման պայմաններում հանրաքվեի անցկացումը կրում էր ձևական բնույթ։
Հանրաքվեի արդյունքները հայտարարվել են հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին։ Արդյունքում՝ հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99.73%) քվեարկում են Գերմանիային միանալու օգտին[4][5]։
Նախապատմություն
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հաբսբուրգների կողմից կառավարվող Ավստրո-Հունգարական հսկայածավալ կայսրությունը հիմնահատակ կործանվում է։ Որպես վերջինիս իրավահաջորդ գլխավոր պետություն սկսում է հանդես գալ Ավստրիայի Հանրապետությունը, որը նպատակ ուներ վերականգնել իր նախնինների փառքը՝ միավորելով գերմանական բոլոր պետություններին։
Հաջորդիվ ընդունվում է Ավստրիայի Հանրապետության նոր ժամանակավոր սահմանադրությունը, որը Ավստրիան հայտարարում է նորաստեղծ Վայմարյան Հանրապետության մի մաս։ Ավելի ուշ՝ 1921 թվականին, Տիրոլում և Զալցբուրգում անցկացվում են Գերմանիայի հետ միավորվելու հանրաքվեներ, որտեղ համապատասխանաբար 98,77 %[6] և 99,11 %[7] հարաբերակցությամբ հաղթում են վերամիավորման կողմնակիցները։
Սակայն ի հակադրություն սրա 1919 թվականի սեպտեմբերի 10-ին Ավստրո-Հունգարիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Իտալիան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան Սեն Ժերմենում ստորագրեցին հաշտության պայմանագիր, որը վերջնականապես կազմալուծեց Ավստրո-Հունգարիան և արգելեց Ավստրիայի միացումը Գերմանիային։ Այն սահմանափակում էր Ավստրիայի զինված ուժերը և պարտավորեցնում նրան վճարել մեծաթիվ ռեպարացիաներ։
Քարոզարշավ
խմբագրելՍեն Ժերմենի պայմանագիրը մեծ դժգոհություններ առաջացրեց Ավստրիայում։ Գերմանիայի հետ միավորման կողմնակիցները Վիեննայում, Լինցում, Զալցբուրգում և այլ քաղաքներում դուրս եկան բողոքի ցույցերի՝ ընդդիմադիր պաստառները վեր պարզած[8]։
Քարոզարշավի մասնակիցները Ավստրիայի փողոցներում վանկարգում էին «ո՛չ, ընդդիմություն հանրաքվեին»։ Հանրաքվեն հավանություն էր ստացել Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և վերջինիս առաջնորդի՝ Կառլ Ռենների կողմից, իսկ Ավստրիական կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր անմիջական աջակցությունն էր առաջարկել նացիոնալ սոցիալիզմի գաղափարախոսության հեղինակ Ադոլֆ Հիտլերին[9]։
Արդյունքներ
խմբագրել99.73% | 0.27% | 0.13% |
Այո | Ոչ | Անվավեր |
Նացիստական Գերմանիայի հետ Ավստրիայի Անշլյուսի հանրաքվեի քվեաթերթիկների վրա գրված էր հետևյալ հարցը[10]․
Դուք համաձա՞յն եք Գերմանական Ռայխի հետ Ավստրիայի վերամիավորմանը, որն ուժի մեջ է 1938 թվականի մարտի 13-ից և արդյո՞ք համաձայն եք քվեարկել մեր առաջնորդ Ադոլֆ Հիտլերի համար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nuremberg Trials Project — 2016.
- ↑ Nohlen. D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p176 978-3-8329-5609-7
- ↑ Nohlen & Stöver, p762
- ↑ Austria, 10 April 1938: Anschluss with Germany, Reichstag list Direct Democracy (գերմ.)
- ↑ The propagandistic preparation for the referendum Արխիվացված 2007-04-04 Wayback Machine Documentation Centre of Austrian Resistance (գերմ.)
- ↑ 24. April 1921: Anschluss with Germany Direct Democracy (գերմ.)
- ↑ 29. Mai 1921: Anschluss with Germany Direct Democracy (գերմ.)
- ↑ Wilhelm J. Wagner: Der große Bildatlas zur Geschichte Österreichs. Kremayr & Scheriau, 1995, (chapter „Heim ins Reich“).
- ↑ Bukey, Evan Burr (2000). Hitler's Austria : popular sentiment in the Nazi era, 1938-1945. Chapel Hill, N.C.: University of North Carolina Press. էջ 36. ISBN 0807853631.
- ↑ «Germans from England - "Ja" on a Special Trip Out to Sea». Life. 1938 թ․ մայիսի 2. էջ 21. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ավստրիայի Անշլյուսի հանրաքվե կատեգորիայում։ |