Արամայիս Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Աղաջանյան (փետրվարի 8, 1937[1], Դաշուշեն, Խոջալուի շրջան, Ադրբեջան), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Արամայիս Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1937 |
Ծննդավայր | Դաշուշեն, ԼՂԻՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս |
Աշխատանք | դասախոս գիտնական |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱրամայիս Աղաջանյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Դաշուշեն գյուղում։ 1954 թվականին ավարտել է Շուշիքենդի միջնակարգ դպրոցը։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, իսկ արդեն 1961-1964 թվականներին ՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ կենսաքիմիա մասնագիտությամբ։ 1966 թվականին Արամայիս Աղաջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ամինաթթվային կազմի փոփոխությունը թթենու տերևներում և որոշ սելեկցիոն սորտերում շերամի կերակրման տարբեր փուլերում» թեմայով[2]։ 1967-1969 թվականներին աշխատել է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող, իսկ արդեն 1969-1990 թվականներին եղել է ամբիոնի ավագ գիտաշխատող։ Աղաջանյանը 1998-1990 թվականներին նշանակվել է գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Արգինազան,պրոլինի կենսասինթեզի և կատաբոլիզմի ֆերմենտները համեմետական ասպեկտում» թեմայով։ Նույն տարում ստացել է պրոֆեսորի կոչում։ 1990 թվականից կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր է, իսկ 2001-2006 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ։
Գիտական գործունեություն
խմբագրելԱրամայիս Աղաջանյանը համարվում է ավելի քան 106 գիտական աշխատանքների հեղինակ։ Նրա աշխատությունների շարքում են «Կենսաքիմիայի պրակտիկում», «Կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքների ուսումնական ձեռնարկ» աշխատությունները։
Արամայիս Աղաջանյանը հետազոտել է արգինազի և պրոլինի կենսասինթեզի ֆերմենտների փոխադարձ կապը։ Համեմատական էվոլյուցիոն տեսանկյունից ավարտված հետազոտությունները ցույց են տվել, որ էվուլյուցիոն և անհատական զարգացման ընթացքում արգինինից պրոլինի կենսասինթեզը կատալիզող ֆերմենտների և որ ուրեոթելիկ արգինազի ակտիվության միջև գոյություն ունի լրիվ համապատասխանություն[3]։
Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների Տաշքենդում, Ռիգայում, Լենինգրադում, Կիևում, Դուբնայում, Դամասկոսում, Բուդապեշտում, Ստամբուլում և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=1890
- ↑ «Արամայիս Խաչատուրի Աղաջանյան». publishing.ysu.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Խմբագրական խորհուրդ (2009). ԵՊՀ Կենսագրական հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 77. ISBN 9785808411623.