Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)
Արցախի 4-րդ նախագահը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախագահ (2020-2023)[1][2], Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ[3][4], տեխնիկական գիտությունների թեկնածու։
Արայիկ Հարությունյան | |||
| |||
---|---|---|---|
մայիսի 21, 2020 - օգոստոսի 31, 2023 | |||
Նախորդող | Բակո Սահակյան | ||
Հաջորդող | Սամվել Շահրամանյան | ||
| |||
սեպտեմբերի 25, 2017 - հունիսի 6, 2018 | |||
Հաջորդող | Գրիգորի Մարտիրոսյան | ||
| |||
սեպտեմբերի 14, 2007 - սեպտեմբերի 25, 2017 | |||
Նախորդող | Անուշավան Դանիելյան | ||
Կուսակցություն՝ | «Ազատ հայրենիք» | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1990) և Արցախի պետական համալսարան (1998) | ||
Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների թեկնածու (2013) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1973 (51 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ | ||
Ամուսին | Քրիստինա Հարությունյան | ||
Զավակներ | 3 | ||
Պարգևներ | |||
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Արայիկ Հարությունյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում[5][6]։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել- 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
- 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
- 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
Գործունեություն
խմբագրել- 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
- 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
- 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
- 2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
- 2005-2007 թվականներին Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր։
- 2007-2009 թվականներին - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
- Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
- Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
- Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետ։
- 2017 թվականին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման։
- Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով Արխիվացված 2017-09-30 Wayback Machine նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
- 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[7], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու։
- 2020 թվականին կայացած նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու։
- Արցախի Հանրապետության նախագահ 2020 թվականի մայիսի 21-ից[8] մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը[1]։
- 2023 թվականի հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և տարվել Բաքու[9]։
Կոչումներ և պարգևներ
խմբագրելԱրայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը».
- ↑ «2020 թ. «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է Արցախում քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» (արխիվացված)։
- ↑ «2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան» Արխիվացված 2019-07-19 Wayback Machine։
- ↑ «Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Ադրբեջшնը ձերբակալել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ «Նախագահ Սահակյանն ստորագրել է մի շարք հրամանագրեր». www.president.nkr.am. 2018 թ․ հունիսի 6.
- ↑ «Մեկնարկել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը (Ուղիղ)». artsakhpress.am. 21 մայիսի, 2020, 18:00. Արխիվացված է օրիգինալից 2023-10-20-ին. Վերցված է 2020-05-21-ին.
- ↑ «Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեց». azatutyun.am. 2023 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.