Արբուն Տայան
Արբուն Նիկողոսի Տայան (հունվարի 6, 1912, Պարտիզակ - ապրիլի 3, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։
Արբուն Տայան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1912 |
Ծննդավայր | Պարտիզակ |
Վախճանվել է | ապրիլի 3, 1983 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանիչ և բանասեր |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1927), Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931) և Երևանի պետական համալսարան (1933) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, Գրական թերթ և ՀՀ ԳԱԱ |
Արբուն Տայան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թուրքիայի Նիկոմեդիայի նահանգի Պարտիզակ գյուղաքաղաքում (Կ. Պոլսից ոչ հեռու)։ Նախնական կրթությունն ստացել է Մաքրիգյուղի նախակրթարանում, ապա ուսումը շարունակել Գատը գյուղի Մխիթարյան որբանոցում, որի տնօրենն էր իր հորեղբայրը՝ Մխիթարյան միաբան, բանասեր ու մանկավարժ Հ. Եսայի Տայեցին։
1922 թվականին տեղափոխվել է Իտալիա։ 1923-1927 թվականներին սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1928 թվականին տեղափոխվել է Միլան։ 1929 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1931 թվականին սովորել է Երևանի մանկավարժական մեկամյա դասընթացներում։ 1932-1933 թվականներին սովորել է Երևանի համալսարանում։ 1934-1948 թվականներին որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Բանվորական Երևան» թերթերի և «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1967-1970 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդում որպես խմբագիր, 1973-1977 թվականներին՝ արվեստի ինստիտուտում։ 1978-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։ Դանտեի «Աստվածային կատակերգությոն» ամբողջական և վերամշակված թարգմանության ու մեկնաբանության համար 1979 թվականին արժանացել է մրցանակի։ Մահացել է Երևանում[1][2][3]։
Ա. Տայանի կատարած թարգմանությունները (իտալերենից և ֆրանսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Դանթե։ Աստվածային կատակերգություն, առաջին մաս, Դժոխք․- Երևան։ Հայպետհրատ, 1947․- 224 էջ։
- Գի դը Մոպասան։ Մի կյանք․- Երևան։ Հայպետհրատ, 1951․- 276 էջ։
- Դանտե Ալիգերի։ Աստվածային կատակերգություն։ Քավարան․- Երևան։ Հայպետհրատ, 1952․- 264 էջ։
- Օնորե դը Բալզակ։ Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 1․- Երևան։ Հայպետհրատ, 1956․- 775 էջ (գրքի մեջ մտնող «Շագրենի կաշի» երկը թարգմանել է Ա. Տայանը)։
- Օնորե դը Բալզակ։ Երկերի ժողովածու 10 հատորով, Մարդկային կատակերգություն, հատոր 3.- Երևան։ Հայպետհրատ, 1956.- 840 էջ (գրքի մեջ մտնող «Գյուղական բժիշկը» երկը թարգմանել է Ա. Տայանը)։
- Դանտե Ալիգերի։ Աստվածային կատակերգություն, երրորդ մաս, Դրախտ.- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 217 էջ։
- Անատոլ Ֆրանս։ Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբություն (վեպեր, գրքի մեջ մտնող «Աստվածները ծարավի են» վեպը թարգմանել է Ա. Տայանը).- Երևան։ Հայպետհրատ, 1959.- 594 էջ։
- Գի դը Մոպասան։ Մահվան պես հզոր.- Երևան։ Հայպետհրատ, 1961.- 258 էջ։
- Պրոսպեր Մերիմե։ Ընտիր նովելներ.- Երևան։ Հայպետհրատ, 1963.- 544 էջ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Տայանը)։
- Ֆրանսուա Մորիակ։ Իժերի կծիկը.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 206 էջ։
- Օնորե դը Բալզակ։ Շագրենի կաշին.- Երևան։ Հայպետհրատ, 1964.- 320 էջ։
- Դանտե Ալիգիերի։ Աստվածային կատակերգություն.- Երևան։ ՀՍՍՀ ԳԱ, 1969.- 806 էջ։
- Բենվենուտո Չելինի։ Ֆլորենտացի մաեստրո Ջովաննի Չելլինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում.- Երևան։ «Հայաստան», 1974.- 491 էջ։
- Դանտե Ալիգիերի։ Աստվածային կատակերգություն, երրորդ բարեփոխված հրատարակություն.- Երևան։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983.- 600 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 544-545.
- ↑ «Zarkfoundation - Արբուն Տայան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբուն Տայան» հոդվածին։ |